Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
չգիտեմ կընդունես խորհուրդս թե չէ, էդ քո գործն ա, բայց երբ ինչ որ գրառում ես կարդում, փորձի կարդաս նաև թե տվյալ գրառումը որ գրառման պատասխանն ա, ու փորձի հասկանալ ենթատեքստը, ամեն ինչ չի, որ կարելի ա հասկանալ ընդհանուր կոնտեքստից կտրված վիճակում
Չէ, ինչի, եթե լավ խորհուրդ ա, կարելի ա նաև ի նկատի ունենալ: Իսկ հիմա անդրադառնանք քո ասած կոնտեքստին:

Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
բնությունը չար կամ բարի չի լինում, դա քո համար ա չար, բայց բնությունը միշտ ձգտել ա հավասարակշռության, դա թե ֆիզիկայով թե Աստվածաշնչով բացատրելի ա: հույսով եմ ֆիզիկայից անցել ես:
Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
Հուսով եմ ճապոնացի երեխեքն էլ էին անցել դրա մասին
Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
ուզում եմ միտքդ հասկանամ...
Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում եմ ասել, որ ճապոնացի երեխաներին պետք ա ուղղակի դպրոցում ֆիզիկայի ժամերին բացատրել, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, ուղղակի բնությունը հավասարակշռություն ա պահպանում, և պետք չի հուսահատության պահերին գլուխը բարձրացնել վերև ու եղունգները ափերի մեջ խրելով ոռնալ անզորությունից, ԱՍՏՎԱԾ ՔՈ ՀԵՏ Է...
Խնդրում եմ, լայն հասարակությանը կներկայացնես, թե էս մտքերի փոխանակումից հետո որ կոնտեքստի մեջ էր կարմրացրածս մասը: Եթե սարկազմ էր, հաստատ կոնտեքստից դուրս էր, իսկ եթե չէ, ապա մի քիչ ավելի մանրամասնի, թե ընդհանրապես ինչ կապ ուներ գրածդ էդ կոնտեքստի հետ: