Եթե Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում է կամ հավակնում է դառնալ քրիստոնեության միակ ներկայացուցիչը Հայաստանում ապա պետք է իր մեջ ներառնի քրիստոնեական կյանքի ամբողջ լիությունը ինչպես նաև իր մեջից հեռացնի բոլոր սովորություներն ու ծեսերը որ մնացել են կամ վերցվել են հեթանոսությունից, ու պետք չի էդ ամեն ինչը խառնել ազգապահպանության կամ էլ պետականության ինչ որ գործառույթների հետ, ընդհանրապես եկեղեցին պետք է զբաղվի միայն ու միայն հոգևոր հարցերով ու խստորեն հետևի Հիսուս Քրիստոսի այն հիշատակմանը որ "Իրենց թագավորությունը այս աշխարհից չի", եկեղեցու "քաղաքականությունը պետք է լինի երկինքը" իսկ աշխարհիկ գործերի համար մենք ունենք կառավարություն, նախագահ, դատարաններ, ազգային ժողով:
Ցավոք մեր եկեղեցու ուշքն ու միտքը հիմա և անցած դարերում եղելա ինչքան հնարավորա շատ իշխանություն ու ազդեցություն իր ձեռքում կենտրոնացնելը ու էդ կատարվելա մեր մյուս պետական օղակների հաշվին որն էլ շատ հաճախ հանգեցրել է այդ օղակների թուլացմանը որը շատ աղետալի հետևանքներա ունեցել մեր ազգի համար: Հիմա էլ եթե Եհովայի վկաները կամ մեկ ուրիշ կազմակերպություն վտանգում է մեր երկրի ազգային պետական անվտանգությունը ապա էդ մասին պետքա շատ հստակ արտահայտվի Հայաստանի անվանգության ծառայությունը, նշի թէ որոնք են այդ վտանգները ու անհապաղ միջոցներ ձեռնարկի դրա դեմ, դա Առաքելական եկեղեցու գործը չի, եկեղեցին մենակ կարող է և պետքա նշի թէ հոգևոր առումով ինչ վտանգներա իր մեջ պարունակում այս կամ այն կրոնական ուղղությունը և իր հոտի անդամներին տեղեկացնի ու զգուշացնի դրանց մասին, բայց մենակ հոգևոր վտանգները: քրիստոնեությունը դա կրոն է մարդու հոգու պահպանության համար ոչ թէ ազգի, Պողոս առաքյալը իր նամակները ուղարկում էր հույներին, հռոմեացիների, հրեաներին, գալատացիներին, նրա աշակերտները շրջում էին էդ բոլոր ազգերի մեջ ու ինչ որ չեմ հիշում որ մեկին մյուսից առանձնացնող ուսմունքներ էին քարոզում, նույն կերպ էլ չեմ կարա հավատամ որ Թադեոսն ու Բարդողոմեոսը վարվել են այլ կերպ ու հայերին մի բան են ասել պարսիկներին ու ասորիներին մի ուրիշ բան, ու վերջում ամեն ազգը մի առաքյալին իրան դրոշակ սարքած իրար դեմ հպարտանում են, իրար սխալ են հանում , տարբերություններ ու թշնամություններ գցում քրիստոնյա ազգերի ու մարդկանց մեջ:Տարբերություններ ազգերի մեջ կան բայց քրիստոնեությունն էստեղ կապ չունի, քրիստոնեությունն ազգերն իրար միավորող պետքա լինի ոչ թէ բաժանող, էնպես որ ես չեմ ընդունում "ազգային եկեղեցի" հասկացողությունը որպես ազգերին իրարից տարանջատող գործոն: Հավատքը միավորում է մարդկանց և կարող է նրանց դարձնել մեկ մեծ ընտանիք , բայց դրան հասնելու համար մեր եկեղեցին պետքա աշխատի իր մոտ եկող մարդկանց հետ ու նրանց դարձնի լավ քրիստոնյաներ, իսկական քրիստոնյաներ, այլ ոչ թէ ձևական, մենակ անունով , քրիստոնյա ըլնելն արդեն պետքա պատճառ լինի որ մյուս քրիստոնյան էդ մարդուն սիրի ու անի նրա համար ձեռքից եկածը, սա պետքա լինի եկեղեցու գործը, ոչ թէ գլխաքանակ ապահովելը, գլխաքանակ ապահովելը դա հենց նորահայտ կրոնների գործնա թող իրանք դրանով զբաղվեն իսկ եկեղեցին թող էնքան ամրացնի իր անդամների սերն ու վստահությունը մեկը մյուսի նկատմամբ որ ոչ մեի մտքովն էլ չանցնի էդ ամբողջը թողնի ու մի ուրիշ բան ման գա, ուրիշ տեղ:
Էջանիշներ