Sophie-ի խոսքերից
Ավետիք ջան էստեղ հարցն ուրիշ է: Բնականաբար եթե դու հավատում ես Աստծուն դու վստահ ես որ դու չես սխալվում: Ես նույնպես վստահ եմ 100 տոկոսով որ ես ճիշտ եմ հավատում: Բայց ես դա ուրիշին պարտադրել չեմ կարող, որովհետև ուրիշն էլ իրավունք ունի վստահելու իր հավատալիքին, ինչքան էլ իմ կարծիքով իրենը կեղծ կամ սխալ լինի: Մենք չենք քննարկում թե, որն է ճիշտ, քանի որ գրեթե բոլորն էլ վստահ են որ իրենց կարծածն է ճիշտ: Ես իհարկե վստահ եմ իմ մեջ, որ մեր հարևան Ռուբոն որ Կրիշնայինա պաշտում կամ թեկուզ իրա մորը սխալա: Ու պարտադիր չի որ ես իր հետ համաձայնվեմ կամ հնարավոր համարեմ որ կարող է իրն է ճիշտ: Չէ ՛, ուղակի ես պետք իմ մեջ և ընդհանրապես ընդունեմ, որ էդ մարդը ունի իրավունք հավատալու իրա ուզած ձևով, ինչքան էլ որ դա իմ պատկերացումներին ու ընկալումներին չի համապատասխանում:
Էջանիշներ