Ասենք եթե տեղեկացված չես Ավետիք ջան, ասեմ որ մորմոնները դեռ 1994թ.-ից են գրանցված որպես կրոնական կազմակերպություն, ու նրանք բացարձակապես գործում են տվյալ երկրի օրենքներով ի տարբերություն որոշ կրոնների, որոնք առհամարում են երկրի օրենքը և չեն գնում բանակում ծառայեն..... որովհետև էլի շատ սխալ են հասկանում ավետարանը, որտեղ էլի Հիսուսը ասում է, եթե զինվոր ես արա քո աշխատանքը, բայց բարեխղճորեն.....
Հետաքրքիր ձևով ես մեկնաբանում հատվածը: Բայց կարծեմ այստեղ խոսք չի գնում դաստիարակման մասին, այլ անձի դիրքը թե Աստծո հանդեպ, թե իշխանության: Հնազանդվել իշխանությանը մինչև այն ժամանակ, որ այն չի հակասում Աստծուն և Նրա սկզբունքներին: Աստված է գերազանց ամենից, սակայն Նա դրել է իշխանությունները, և մենք պետք է հպատակենք դրան:
Ես հենց դրա մասին էի գրել, որ մենք պետք է ենթարկվենք մեր երկրի իշխանությանը, եթե իհարկե, թե կարող ենք պայքարենք անարդարության դեմ....
Այո, Տեր Հիսուս Քրիստոսը ներել է բոլորին, բայց ոչ բոլորն են Նրան ընդունում հավատքով: Ես կասեմ, որ Հուդան էլ մերժեց իր միակ Փրկչին և իր սրտում տեղ տվեց սատանային, որն էլ նրան դժոխք տարավ: Փոխանակ ապաշխարելու և Տիրոջից ներում խնդրելու, ինքնասպան եղավ: Այնպես որ, ոչ թե մենք ենք դատապարտում Հուդային, այլ նա ինքն իրեն դատապարտեց:
Ես համաձայն եմ, որ Հուդան պետք է ապաշխարեր ու հաստատ ներում կստանար... Բայց դե հենց ծրագիրը դա էր, որ մեկը պետք է մատներ Քրիստոսին, որպեսզի Քրիստոսի աշխարհ գալու նպատակը իրականացվեր, չէ որ ինը եկավ աշխարհ փրկելու մարդանց իրենց մեղքերից և հաղթահարելու մահը... /չեմ մանրանա, կարիքը չկա/
Այո ես էլ եմ դեմ հալածանքներին ու հետապնդումներին, բայց աղանդները հավատացյալ փոքրամասնություն չեն, ինչպես վերը նշեցի, նրանք Աստծո Ճշմարտությունից շեղված են՝ մոլորված: Եվ նրանց պետք է Ճշմարիտ Ավետարանը վկայել սիրով, գործով և կյանքով, Քրիստոսով: Ոչ թե աչք պակել, այլ ստությանը Ճշմարտությամբ պատասխանել: Ոչ թե ֆիզիկական ուժ գործադրել, այլ Քրիստոսի Սիրո ուժը:
Իսկ, որն է ճմարտությունը, այն որ կրոնը դարձրել են ազգային? քո գրվածքների մեջ եմ կարդացել, եթե իհարկե չեմ սխալվում, որ ասել ես կրոնը ազգ չի ճանաչում, ուրեմն ոչ մի բան չազգայնացնենք... Եվ մարդ ինքը բացարձակ ազատ իրավունք ունի ստեղծելու ինչ հասարակական կազմակերպություն, որ ուզում է, և պետությունը ինքը կվորոշի ընդունի թե չէ, դա հաստատ առաքելական եկեղոցու գործը չի, այսինքն ոչ մի եկեղեցու գործը չի, որովհետեվ եկեղեցին պետք է միայն զբաղվի մարդու հոգեվոր կրթությամ, էտ առաջ էր, որ մարդիկ կարդալ չգիտեին և ամեն ինչ եկեղեցու ձեռքում էր, հիմա մենք գիտության դարաշրջանում ենք ապրում...
Աստված օրհնի քեզ:
Շատ շնորհակալ եմ օրհնության համար....
Էջանիշներ