Հայը, ռուսն ու ադրբեջանցին որոշում են դահուկներով մրցել: Ո՞վ կհաղթի: Իհարկե հայը՝ ինքը բուռանովա![]()
Հայը, ռուսն ու ադրբեջանցին որոշում են դահուկներով մրցել: Ո՞վ կհաղթի: Իհարկե հայը՝ ինքը բուռանովա![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ձայնալար (07.03.2011)
chi.amԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Արտակարգ խորհրդակցություն է։ Մասնակցում են Տիգրան Սարգսյանը, Արմենչիկը, Աղվան Հովսեփյանը, Ալիկ Սերգեյիչը, Կարեն Կարապետյանը, մի խոսքով՝ բոլորը։ Ոչ մեկի երեսին գույն չկա։ Ինքը դանդաղ բարձրացնում է հայացքը, հերթով նայում բոլորին ու տանջված ձայնով սկսում. «Դե ինչ ասեմ, Կոնգրեսի պահանջներին ծանոթ եք... Երեւի նկատեցիք, որ կանչել եմ միայն նրանց, ում պահանջում են պաշտոնանկ անել...»։ «Բայց ցուցակում քո անունը չկար, շեֆ», տեղից ասում է Կարեն Կարապետյանը։ «Իրանը մարտի 1-ի կազմակերպիչների մոմենտով ա», ականջին շշնջում է կողքին նստածը... «Լա՛վ, խոսակցությունները դադարեցրեք», բարկանում է ինքը ու շարունակում. «Պահանջել են նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար։ Մոտներդ խուրդա կա՞»։ «Պահո՜, էսօր է՛լ պերերիվ չարեցինք», ասում են սրանք ու գրպանները դատարկում։ Ինքը շարունակում է. «Մենակ էդ չի, թոշակները պիտի դարձնենք 112 դոլար»։ «Պահո՜, սաունա է՛լ չգնացինք», ավելի են մռայլվում սրանք, բայց ինքը շտապում է հանգստացնել. «Էդ պրոբլեմ չի, ես մի հատ ձրի տեղ գիտեմ...»։
Բոլորը միասին գնում են օմբուդսմենի գրասենյակ։ Կարենը սուսուփուս գլխով է անում եւ ձեռքի շարժումով հրավիրում պառկել փայտե նստարաններին։ «Էս ինչի՞ ձեն չի հանում», զարմանում է Աղվան Հովսեփյանը։ «Խոստացել ա 50 օր ձեն չհանել», բացատրում է ինքը ու գոտկատեղից վերեւ հանվելով՝ պառկում։ Բոլորը հետեւում են իր օրինակին, ու մասաժը սկսվում է։ Երկար ժամանակ միայն մռմռոցներ եւ գոհունակության տնքտնքոցներ են լսվում։ «Օխա՜յ, շեֆ, էս քո ամենահաջող կադրն էր», շշնջում է Կարեն Կարապետյանը։ Արմենչիկը մռայլվում է, բայց տեսնելով Տիգրան Սարգսյանի երանավետ դեմքը՝ գերադասում է չառարկել... «Լա՜վ, բա հիմա էդ Կոնգրեսի պահանջներն ի՞նչ ենք անելու», ի վերջո չի համբերում վարչապետը։ «Ոչ մի բան», պատասխանում է ինքը։ «Բա Կոնգրե՞սն ինչ ա անելու» սփրթնում է Ալիկ Սերգեյիչը։ «Չգիտեմ ինչ ա անելու, բայց ոնց որ տեսնում ես՝ նավսյակի լողանում ենք, էլի», նեղսրտում է ինքը... Արմենչիկը թեթեւացած շունչ է քաշում..
Արթնանում է ցուցարարների աղմուկից։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ariadna (07.03.2011), Chuk (07.03.2011), Freeman (07.03.2011), Jarre (07.03.2011), Sagittarius (07.03.2011), xaladilnick (07.03.2011), Արևածագ (07.03.2011)
Հայլուր՝ «Ժառանգության» հարձակումը խաղաղ իրավապահների վրա
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԼՈՒՐ – Մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց “Ժառանգություն” կուսակցության պատգամավորները ավազակային հարձակում են գործել խաղաղ հավաքված իրավապահների վրա: Մի քանի իրավապահ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի առնչությամբ բացվել է քրեական հետաքննություն:
54-ամյա կապիտան Ստրուկյանը Հայլուրին պատմեց դեպքի մանրամասները. “Ես պարզապես խոսքեր չունեմ.. Մենք ոստիկաններով կառավարության շենքի դիմաց խաղաղ քննարկում էինք Վոլտերի ազդեցությունը ֆրանսիական վերածնունդի վրա, երբ… մեջքի հետևից զգացի հարված, երբ շրջվեցի տեսա Զարուհի Փոստանջյանի ահասարսուռ հայացքը.. հաջորդ բանը, որ հիշում եմ՝ արթնացա հիվանդանոցում:”
Ըստ Հ1-ի հավաստի աղբյուրների ծեծը տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում “Ժառանգության” Արմեն Մարտիրոսյանը (դյուդոյի վարպետ – խմբ.) կոտրեց երեք ոստիկանի ձեռք, չորս ոտք և մի քանի պատահական անցորդների կողեր: Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ դեպքի վայրում գտնվում էր նաև նախկինում դատված, բայց կասկածելի պայմաններում ազատ արձակված Մարիամ Սուխուդյանը:
«Մենք երկխոսության կոչեր էինք անում, երբ Սուխուդյանը երկաթե խողովակով իջավ դեմքիս», նշում է սերժանտ Սուսլիկյանը, «սակայն նրանց հետ էին մի խումբ վաճառական ցուցարարներ, որոնք բռնել էին մեր ձեռքերը մինչ Ժառանգությունը նվաստացնում էր մեր արժանապատվությունը… կառավրության շենքի մոտ:»
Անմիջապես միջադեպից հետո արյունահոսող ոստիկանները բարձրացան վարչապետի մոտ և պահանջեցին պատժել ընդդիմադիր պատգամավորներին: «Վարչապետև մեզ խոստացավ խորհրդարանական հետաքննություն նախաձեռնել և պատժել հարձակվողներին», Հայլուրին ասաց լեյտենանտ Որսկանյանը:
«Սակայն սա առաջին նման դեպքը չէ, երբ ժառանգությունը հարձակվում է ոստիկանության վրա և մնում է անպատիժ: Ի դեպ, մեր տեղեկություններով նրանցից մեկը ունի քրեական անցյալ և ներկա ունեցող եղբայր, որը այս պահին մեղադրվում է դրամաշորթության և 4 մայորի մարմնական վնասվածքներ պատճառելու համար», նշեց իրավապահը:
«Ժառանգության» պատգամավորները հաջորդ օրը հրավիրեցին մամլո ասուլիս, որի ընթացքում Հայլուրի փոխանցմամբ ոչ մի բան չասացին:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի պնդմամբ դա սովորական երևույթ է. «Դա սովորական երևույթ է: Հոգեբանական տեսանկյունից ընդդիմությունը վնասակար է ոստիկանների առողջությանը»:
«Ընդհանրապես Հայաստանի նման փոքր և մոնոէթնիկ երկրների համար ավելի հարմար է միապետական, միակուսակցական համակարգը, որը կարող է պարտադրել երջանկություն իր քաղաքացիներին անկախ քաղաքական հայացքներից», բացատրեց Նալչաջյանը:
Հայլուրի փոխանցմամբ հարձակվող ավազակախումբը դեռ ազատության մեջ է:
http://www.armcomedy.com/2011/03/07/haylur/
Adriano (07.03.2011), CactuSoul (07.03.2011), Chuk (07.03.2011), Elmo (07.03.2011), Jarre (08.03.2011), Kuk (08.03.2011), Mephistopheles (07.03.2011), Moonwalker (07.03.2011), Norton (07.03.2011), Rammer (07.03.2011), Sagittarius (08.03.2011), Հայկօ (07.03.2011), Շինարար (07.03.2011), Տրիբուն (07.03.2011)
Մոտավորապես սենց
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
CactuSoul (07.03.2011), Freeman (07.03.2011), Magic-Mushroom (08.03.2011), Norton (07.03.2011), Sagittarius (08.03.2011), Թիթիզ (07.03.2011), Լեո (09.03.2011), Շինարար (07.03.2011)
ministr (07.03.2011)
Լավ ա սանկա չեն նստացրել![]()
Rammer (07.03.2011)
Freeman (08.03.2011), Mephistopheles (10.03.2011), Ձայնալար (08.03.2011), Տրիբուն (08.03.2011)
Հարցում Երևանի փողոցներում.
- Չե՞ք սիրում արդյոք Սերժ Սարգսյանին:
Պատասխաններ.
- Այո, չեմ սիրում:
- Ոչ, չեմ սիրում:
DIXIcarpe noctem
CactuSoul (09.03.2011), Freeman (08.03.2011), Jarre (08.03.2011), Kuk (08.03.2011), Lusinamara (01.07.2011), Mephistopheles (10.03.2011), murmushka (08.03.2011), paniaG (08.03.2011), Տրիբուն (08.03.2011)
ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՌՈՒՄԸ
Հեյ, պարոններ, ականջ արեք
Վարչապետի ելույթին,
Սիրուն տիկնայք, ջահել տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք էդ բութին։
Մենք ամենքըս յուղ ենք վառում
Մեր միտինգի հարթակից,
Երթով գալիս, անց ենք կենում
Փողոցներով հարակից։
Երթ ենք անում, թողնում-գընում,
Հուժկու միտինգ, վերջնագիր...
Երնեկ նըրան, ով իր կյանքում
Կըհավատա հեքիաթին։
Գո՛րծն է անմահ, լավ իմացեք,
Օպերայով՝ Բաղրամյան։
Երնեկ նըրան, ով այդ ճամփով
Պիտի հաղթի անպայման։
Չարն է՛լ է միշտ ապրում անմեռ
Ու դիմադրում անդադար,
Բազազ լինի, կարմիր բերետ
Թե ութ ռուլոն փըշալար...
Ես լավության խոսք եմ ասում,
Ականջ արեք, թե կարաք,
Հետո չասեք՝ էս ո՞նց էղավ,
Մենք է՛լ դառանք Մուբարաք...
chi.am
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
CactuSoul (09.03.2011), Chuk (08.03.2011), Jarre (08.03.2011), Mephistopheles (10.03.2011), Moonwalker (08.03.2011), murmushka (08.03.2011), Nare-M (09.03.2011), Norton (08.03.2011), paniaG (08.03.2011), Sagittarius (09.03.2011), Արևածագ (08.03.2011), Ձայնալար (08.03.2011), Տրիբուն (08.03.2011)
ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
••Սեղմել՝ ցույց տալու համար
ՀՀ նախագահի շնորհավորանքը
••Սեղմել՝ ցույց տալու համար
Սա էլ իրական վերաբերմունքը կանանց
«Ешьте, суки, ешьте»
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մի աշխատակից զավեշտալի պատմություն արեց. Վանաձորի քաղաքապետը Վանաձոր է հրավիրել Ուկրաինայի դեսպանին եւ դեսպանատան մի քանի աշխատակիցների:
Հյուրասիրության ժամանակ Ս. Դարբինյանը, ափսեի մեջ դնելով գառի խաշլամայի թիակի լավ կտորները, դիմել է դեսպանին. « Ешьте, суки, ешьте »: Դեսպանը եւ հյուրերը զարմացած եւ սառած նայել են՝ չհասկանալով կատարվածը, այնինչ Ս. Դարբինյանը նորից կրկնել է. « Ешьте, суки, ешьте »:
Աղբյուր՝ hraparak.am
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Adriano (08.03.2011), Ariadna (08.03.2011), CactuSoul (09.03.2011), Chuk (08.03.2011), davidus (08.03.2011), Gayl (08.03.2011), Kuk (09.03.2011), Magic-Mushroom (09.03.2011), Mephistopheles (10.03.2011), My World My Space (09.03.2011), Norton (08.03.2011), Sagittarius (09.03.2011), Zangezur (09.03.2011), Հայկօ (08.03.2011), Տրիբուն (13.03.2011)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ուա՜, Բեթմեն![]()
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ