«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։
Հարգելի կոշկակարներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կոշիկի տակը ամրացնելուց առաջ պետք է տակացուի մակերեսը սոսնձել, մուրճիկը պահող ձեռքին ռետինե ձեռնոց հագցնել, մեխը բերանը մտցնելուց առաջ սպիրտով մաքրել: Սրանք տարրական կանոններ են:
Հարգելի գերեզմանափորներ, օրինակ դուք գիտե՞ք, որ գերեզմանափոսը փորելուց առաջ պետք է շորերը փոխել, բահի բռնակը նախապես մաքրել, հանվող հողը կույտել մի տեղում, դագաղը իջեցնելիս գործել դանդաղ և համաչափ: Սրանք տարրական կանոններ են
Հարգելի մարմնավաճառներ, օրինակ դուք գիտե՞ք, որ հաճախորդի հետ բանակցելուց առաջ պետք է նրանից ՁԻԴՀ ի տեղեկանք պահանջել, ծանոթացնել պահպանակի օգտագործման գրավոր հրահանգներին, շնորհավորել հնարավոր հաճախորդի ազգային տոնը (Նովրուզ, Սենքսգիվինգ դեյ և այլն): Սրանք տարրական կանոններ են:
Հարգելի ոստիկաններ, օրինակ դուք գիտե՞ք, որ ցուցարարին քաշքշելուց առաջ պետք է ձեռնոցներ հագնել, ոստիկանական մահակին հիգիենիկ շապիկ հագցնել, նրանց բարի ժամանց ցանկանալ: Սրանք տարրական կանոններ են:
Հարգելի պատգամավորներ, օրինակ դուք գիտե՞ք, որ նիստի ժամանակ քուն մտնելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել, մաքրել ատամներն ու ականջի խոռոչները և բարձր “բարի գիշեր” մաղթել գործընկերներին: Սրանք տարրական կանոններ են:
Հարգելի վուլկանիզատորչիկներ, օրինակ դուք գիտե՞ք, որ մեքենայի անիվին դիպչելուց առաջ պետք է այն սրբել խոնավ շորի կտորով, իսկ զոդման ժամանակ հագնել 3d ակնոց: Սրանք տարրական կանոններ են:
Էջանիշներ