ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Մարտի 8-ի` գարնան, գեղեցկության, սիրո հրաշալի տոնի առթիվ շնորհավորում եմ հանրապետության բոլոր կանանց:
Մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներում: Ցանկանում եմ, որ գարնան պես լուսավոր ու կենսատու լինեք` դառնալով կյանքի սկիզբ ու հավերժություն:
Սրտանց շնորհավորում եմ կին-ոստիկաններին:
Դուք անմնացորդ ու արժանապատվորեն եք կատարում իրավապահի նվիրական առաքելությունը` մեզ զորավիգ լինելով հատկապես այն ոլորտներում, որտեղ ոստիկանի անձնվիրությանն ու մասնագիտական բարձր որակներին պետք է գումարվեն կնոջ նրբավարությունն ու մոր ջերմությունը: Ձեր նվիրյալ աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվում և´ ոստիկանության համակարգում, և´ հասարակության կողմից:
Ջերմորեն շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների մայրերին ու քույրերին, կանանց ու դստրիկներին: Թող ձեր սերը պահապան լինի դժվարին ու պատվավոր ծառայություն կատարող ձեր հարազատներին:
Սիրելի´ կանայք:
Բոլորիդ մաղթում եմ պայծառ գարուններ, սեր, առողջություն, իղձերի իրականացում:
Երջանիկ եղեք»:
ՀՀ նախագահի շնորհավորանքը
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ:
Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:
Սիրելի՛ կանայք,
Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ:
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:
Սա էլ իրական վերաբերմունքը կանանց
Էջանիշներ