Kuk (28.02.2011)
Ժող, կարա՞ք մեկնումեկդ ֆոտոշոփով Հրանուշ Հակոբյանի նկարը դնեք սրանց շարքը
![]()
Կարապետիչի միտինգն էի նայում օնլայն… ոգևորվեցի գնացի մի հատ կարմիր քարտ գտա… մարդ չկար մոտս մենակ կնիկս էր… ցույց տվի, էս արդեն 5 ժամ ա ննջարանից վախում ա դուրս գա…
Chilly (02.03.2011), Chuk (01.03.2011), davidus (01.03.2011), Jarre (02.03.2011), Kuk (01.03.2011), ministr (01.03.2011), Moonwalker (01.03.2011), murmushka (01.03.2011), Norton (02.03.2011), Philosopher (01.03.2011), Rammer (01.03.2011), Sagittarius (01.03.2011), Skeptic (01.03.2011), Արևածագ (01.03.2011), Հայկօ (01.03.2011), Ձայնալար (01.03.2011), ՆանՍ (02.03.2011), Նարե (02.03.2011), Շինարար (01.03.2011), Տրիբուն (01.03.2011)
Ցավոք սրտի մեր վարչապետը նենց լավ մանկամիտա, պակասումա սոսկեն ու խաղալիքները, սրանից էլ լավ կլոուն ման գան չեն գտնի: Առաջարկում եմ վարչապետին նոր աշխատանք. ցիրկում կենդանիների գլուխը տանող:
Նկարի մեկնաբանություն. ուրախ, երջանիկ ապուշ: Փորը կուշտ, կաթը խմած:
Մի փոքր հումորային հատված մեկնաբանություններով, լրագրողների հետ վարչապետի հանդիպումից.
Բոյից երկար ստեր
Առանձնացնենք մի քանի ստեր, որ ամբողջ հանրապետությունով մեկ` մի քանի հեռուստաընկերություններով, ուրբաթ օրը արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սուտ համար մեկ: Լրագրողը հարցնում է, թե արդյոք կարո՞ղ է մեր երկրի քաղաքացին, աշխատողը դիմագրավել այն մարտահրավերը, որն առաջացրել է բարձր գնաճը, այն դեպքում, երբ իրականում աշխատավարձը ՀՀ-ում չի աճում: Վարչապետը բառացիորեն պատասխանում է: «Աշխատավարձի աճ իրականում կա, և մասնավոր հատվածում առաջին հերթին, այդ թվում նաև 2009 և 2010թթ.: Ռեալ աշխատավարձի աճ կա, և այդ աճը շարունակվում է: Եվ դա բնական է, օբյեկտիվ է, որ պետք է լինի: Այլ խնդիր է, որ եթե 2009-2010թթ. ռեալ եկամուտները աճել են 8-9 տոկոսով, ապա դա բավարար չէ, ցանկալի կլիներ, որ 12-13 տոկոս աճ լիներ առնվազն»: Ուշադրություն դարձրեք` վարչապետը երկու անգամ շեշտում է «ռեալ» (իրական) բառը, ինչը նշանակում է որևէ երևույթի աճը` հաշվի առած գնաճը:
Այսինքն` եթե որևէ աշխատավարձ 100 հազար դրամից դառնում է 110 հազար դրամ, իսկ գնաճը ասենք 15% է, ապա դա նշանակում է անվանական աշխատավարձի 10 տոկոս աճ, բայց իրական աշխատավարձի 5% նվազում (10% անվանական աշխատավարձի աճ - 15% գնաճ): Հիմա, ըստ ԱՎԾ-ի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցի` «Մակրոտնտեսական ցուցանիշներ» բաժնում, 7-րդ էջի աղյուսակում (http: //armstat.am/file/article/sv_12_10a_03.pdf) միջին ամսական անվանական աշխատավարձի աճի դիմաց գրված է 6.7%: Նույն այդ էջում գրված է նաև հունվար-դեկտեմբերի «կուտակային» գնաճը` 8.2%: Նույն այդ զեկույցի 59-րդ էջում (գներ և սակագներ բաժնում) տրված է նաև տասներկուամսյա գնաճի ցուցանիշը` 9.4% (http: //armstat.am/file/article/sv_12_10a_130.pdf): Հիմա անվանական աշխատավարձի աճից (6.7%) հանենք գնաճի այս ցուցանիշներից որևէ մեկը: Մի դեպքում ստացվում է -1.5%, մյուս դեպքում` -2.7%: Այսինքն` как не крути, 2010թ. իրական (կամ վարչապետի ասած «ռեալ») աշխատավարձը նվազել է: Վարչապետը կա՛մ դիտմամբ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին (այս պարագան ավելի անթույլատրելի է):
Սուտ համար երկու: Լրագրողի հարցին, թե տիրապետո՞ւմ է արդյոք վարչապետը ահագնացող արտագաղթի վերաբերյալ թվային տվյալներին, նա պատասխանում է. «Մենք տիրապետում ենք իրավիճակին, այցելեք մեր միգրացիոն ծառայության կայքէջ, որտեղ համապարփակ վերլուծություն է ըստ տարիների, ըստ միգրացիայի տեսակների, ուղղությունների»: Այնուհետև` վարչապետը բառացիորեն հայտարարում է հետևյալը. «Ըստ այդ վիճակագրության, որ հրապարակված է, արտագաղթի դինամիկան նվազում է տարիների ընթացքում:
Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանով որ ՀՀ-ում կենսամակարդակը բարձր կլինի` ի համեմատություն այն երկրների, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, այդ դինամիկան եթե լինի ի օգուտ մեր տնտեսական աճի, սոցիալական իրավիճակի, բնականաբար այդ բացասական երևույթները կսկսեն նվազել»: Հիմա վարչապետի խորհրդով մտնենք տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պաշտոնական կայք: Հետևյալ լինքերով մենք գտնում ենք արտագաղթի վերաբերյալ թվերը` http: //backtoarmenia.am/?hcat=85&scat=86, http: //backtoarmenia.am/?hcat=85&scat=87: Ըստ այդմ` 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) կազմել է 3.2 հազար մարդ, 2008թ.` 23.1 հազար մարդ, 2009թ.` 25 հազար մարդ, իսկ 2010թ.` 29.9 հազար մարդ: Այսինքն` արտագաղթողների թվի դինամիկան ոչ թե նվազող է, այլ աճող է (մենք դեռ չենք էլ խորանում այն հարցի մեջ, թե որքանով է համապատասխանում միգրացիոն գործակալության տեղեկատվությունը իրականությանը, այդ խնդրին կանդրադառնանք առաջիկայում): Վարչապետը դարձյալ կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, ընդ որում` երկրորդ դեպքը ավելի վատն է:
Ընդհանրապես, վարչապետը կարծես դիտմամբ այնպես է խոսում, որ բոլորին համոզի` ինքը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Նրա մյուս ստերը թվերի հետ կապված չեն, դրանք ավելի շատ «կռուտիտներ» են ու «լոլոներ» (ինչպես երեկ որակեց Հրանտ Բագրատյանը), այդ պատճառով դրանց «սուտ» չենք անվանի, որ մեր թերթի միջոցով հերթական մեկը չփորձի հարստանալ: Միայն նշենք ևս մեկ կարևոր հարց, որ այդպես էլ կախված մնաց օդում:
Լրագրողները, թեև «անսահման պատասխանատու» հեռուստաընկերություններից էին, բայց մի քանի անգամ բարձրացրեցին այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ում մեքենա մաքսազերծելը տասնյակ անգամներով ավելի թանկ լինի, քան Վրաստանում: Վարչապետը նախ վրացական համարներով մեքենաներին վերաբերող վերջին փոփոխության «իմաստի» մասին խոսեց: «Մենք ասում ենք, սիրելի քաղաքացիներ, մի խախտեք օրենքը, մի խաբեք պետությանը, վճարեք Ձեր հարկերը, ժամանակավոր ներմուծումը նրա համար չէ, որ մեքենան բերեք, մի քանի տարի շահագործեք և հարկը չվճարեք, որովհետև դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր վճարում են իրենց հարկերը: Մենք ասում ենք` մենք անհավասար պայմանները պետք է վերացնենք: Եվ այն խողովակը, որ հնարավորություն էր տալիս օրենքը խախտել, այդ խողովակը փակել ենք», - ասաց վարչապետը` երևի թե չնկատելով, որ գործող օրենքը բացարձակապես չխախտած մեր 10-15 հազար քաղաքացու միանգամից օրինախախտ է որակում, ինչի իրավունքը չուներ: Իսկ բացատրությունը, թե մարդիկ չեն մաքսազերծում ՀՀ-ում իրենց մեքենաները, քանի որ դա էականորեն ավելի թանկ է, նա դարձյալ «ցրում է» և խոսում իր լոլո թեմաներից` մտածողության փոփոխություն, հավասարություն և այլն:
«Ժամանակ» օրաթերթ
Աղբյուր`http://www.1in.am/arm/armenia_economy_11405.html
Ավելացնեմ մի բան այդ ելույթը նայելուց հետո մի քիչ գլուխս ցավում էր, բայց վարչապետի հումորների վրա հո չեմ ծիծաղացել: Կարելի է ասել ինչ բառ ասում էր արդեն հումոր էր![]()
Վերջին խմբագրող՝ Adriano: 01.03.2011, 11:09:
Jarre (02.03.2011), Lusinamara (01.03.2011), Mephistopheles (01.03.2011), Տրիբուն (01.03.2011)
Րաֆֆի Հովհաննիսյանը մեխակներով ժամանել է ՀԱԿ հանրահավաքին
թերթ.ամ
Առանց խոսքի…
Կարապետիչը պահանջում ա վերադարձնել իր խոսքի ազատությունը, որպեսզի ինքը կրկին հնարավորություն ունենա այն չօգտագործելու: Իրոք՝ ճաշակին ընկեր չկա:
DIXIcarpe noctem
Ambrosine (02.03.2011), impression (02.03.2011), Jarre (02.03.2011), Mephistopheles (01.03.2011), murmushka (02.03.2011), Tig (02.03.2011), Արևածագ (02.03.2011), Լեո (01.03.2011), Ձայնալար (02.03.2011), Տրիբուն (02.03.2011)
Էսօր առավոտ` տաքսիի մեջ, Մյասնիկյանի արձանի մոտ.
«Բա իմացա՞ր, ապեր, էրեկ Կարապետիչը ստեղ միտինգ էր անում... Հետո էլ Լևոնը եկավ իրան միացավ...»
DIXIcarpe noctem
CactuSoul (02.03.2011), Chuk (02.03.2011), davidus (02.03.2011), impression (02.03.2011), Jarre (02.03.2011), Kuk (02.03.2011), Mephistopheles (02.03.2011), murmushka (02.03.2011), Rammer (02.03.2011), Tig (02.03.2011), Zangezur (09.03.2011), Աբելյան (02.03.2011), Արևածագ (02.03.2011), Ձայնալար (02.03.2011), Տրիբուն (02.03.2011)
Jarre (02.03.2011), Mephistopheles (02.03.2011)
No comment
Ազգային ժողովի ամբիոնից այսօր ելույթ ունեցավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանը` ներկայացնելով իր պատկերացումները օմբուդսմենի գործունեության վերաբերյալ:«Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին և ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով բարեհամբույր, ջերմ, բացի այդ շահագրգռված, որ մեզ դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ»,- ասաց Անդրեասյանը.
"Հանրապետական" խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը օմբուդսմենի թեկնածուին խրատեց ու խորհուրդ տվեց պահպանել չեզոքությունը: "Չեզոքությունը լավ բան չի, պարոն Պետրոսյան, արդարությունն ու ազնվությունն են լավ բան",- Պետրոսյանի խրատներին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:![]()
Tert.am
Ոնց ա խժում սաղի վրա...![]()
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Խոնարհ ու խեղճ
Մի հոգնած Սերժ
ՕԵԿ-ն ուսին,
Ճանճը պոզին,
Մի իրիկուն
Գնում էր տուն։
Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Էս նստածին
Ասաց.- Տո մա՛նչ,
Էդքան պուճուր՝
Արդեն Արթո՞ւր։
Սերժիկի հետ
Էս դեպի ո՞ւր։
Քիթը տնկած
Արթուրն ասաց.
- Մե՛նք դեպի ո՞ւր։
Վոբշըմ՝ յան տուր։
Սերժիկի հետ՝
Նաղդ պառլամենտ։
ՉԻ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ariadna (02.03.2011), CactuSoul (02.03.2011), Chuk (02.03.2011), Mark Pauler (02.03.2011), Mephistopheles (02.03.2011), murmushka (02.03.2011), My World My Space (02.03.2011), Norton (02.03.2011), paniaG (08.03.2011), Rammer (02.03.2011), Tig (02.03.2011), Արևածագ (02.03.2011), Ձայնալար (02.03.2011), Մանուլ (03.03.2011), Նաիրուհի (02.03.2011)
Էս էլ ձեզ հումոր.http://7or.am/archives/41160
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ