Իմ երկատումը
Իմ երկատումը իմ ոչնչացման իրական ճամփա...
Իմ երկատումը՝ ինկվիզիտորի պատժիչ գավազան՝
Իմ ներսի Աստծուն ուրացած՝ Եսիս:
Ինչքան եմ անցել, ու դեռ ինչքան կա...
Իմ հավատների ու ներսիս նեռի
Պայքարն անընդհատ կրծում է հոգիս...
Խեղդվում եմ արդեն.
Անընդհատ բողո՜ք, անընդհատ պայքա՜ր - պայքա՜ր կրկնելուց,
Իմ ներսի կռվից վախկոտի նման ինքս փախչելուց...
Արթնացումս եմ աղերսում ինձնից,
Ու քնում անվերջ,
Միաձուլում եմ խնդրում իմ Աստծուց
Ու փախչում անվերջ, խելագարի պես...
Երազում եմ Քեզ,
Գտնում ուրիշին,
Ու կյանքս կապում մի երրորդի հետ...
Ո՞վ է թշնամիս
Աստված իմ, կասե՞ս...
Էջանիշներ