Ես բնագրին ծանոթ չեմ, չեմ կարող պնդել, բայց թագավորները սովորաբար իշխում են, տիրում են, թագավորում են, սրանք հոմանիշներ են:
Հաջորդ օրինակդ իմ ասածի հետ ոչ մի տրամաբանական կապ չուներ, որովհետև ես պարզապես հոմանիշի ճիշտ ընտրության մասին էի խոսում, ու հատուկ նշել էի «եթե բնագիրը թույլ է տալիս», ինչից, Վելվետ ջան, կարելի էր ենթադրել, որ բնագրին ծանոթ չեմ և դա այն դեպքի համար եմ ասում, եթե «թագավորել» բառի ընտրությունը տվյալ դեպքում ոճական նշանակություն չունի:Ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը:
Իշխանների իշխելու մասին օրինակդ էլ տեղին չէ, որովհետև թագավորելը իշխելու մասնավոր դեպք է, իսկ իշխելը ընդհանուր կիրառություն ունի՝ ներառելով թագավորելը:
Ռայադերին շնորհակալություն եմ հայտնում նորանոր թարգմանությունների համար. բնականաբար ոճական մանր-մունր, բայց ահագին շատ անհարթություններ կային, ինչը բացատրվում է իր ռուսական կրթությամբ, մի թեթև խմբագրման կարիք ունի, դա լրիվ նորմալ է, ու բնավ թերություն չէ, նույնիսկ հայկական կրթություն ունեցող թարգմանիչների ու գրողների գործերն են խմբագրման կարիք ունենում: Էլ չեմ ուզում ասել, որ կաևորը ոճի ընկալում կա և այլն, որովհետև թարգմանիչը կարծեմ համետներից չէ ու խրախուսական խոսքերի կարիք առանձնապես չի զգում:
Էջանիշներ