Պատկերացրեցի, եթե լինեի տնօրեն ինձատ չեր հետաքրքրի ուշացման պատճառը , ինձ կանհանգստացներ ուշացման փաստը:
Էլ չեմ շարունակի հետդ վիճել, բայց կյանքը ցույց կտա , որ խնդիրներ առաջանում են նաև անկախ քո քայլերից , եթե գտնում ես դու կատարյալ ճշտախոս ես, քեզ ընդամենը շնորհավորում եմ, ինչ ասեմ, ռեալ բացահայտում ես մարդկության համար, աաջին մարդն ես , ով չի ստում:![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Իսկ դուք ճանաչում եք մարդկանց, որոնք ստում են ստի նկատմամբ տածած մոլության պատճառով?![]()
Ինչու են մարդիկ ստում????
Ուֆֆֆ, ժողովուրդ, դրա համար հազար ու մի պատճառ կա: Մեկի համար մի պատճառը կարող է արդարացում լինել, մյուսի համար ոչ… Ախր նույն հարցին կարլի է տարբեր տեսանկյուններից մոտենալ:
Բայց կարծում եմ ամենամեծ պատճառը հենց ինքներս մեզ ստելն է… Եթե ինքներս մեզ ենք անընդհատ ստում, ինչպես կարող ենք մյուսներին չստել???? Դիմացինին ստում ենք, դրանով իսկ ստիպում, որ նա էլ ստի ու այսպես շարունակ: Իսկ ընդամենը հարկավոր է, որ ինքներս մեզ չխաբենք… Ընդամեն... Հեշտ է չէ ասել??? Բայց էդ ընդամենը ամենա բարդն ա: Քանի դեռ մենք մեր կյանքը, մեզ չենք ընդունում այնպես, ինչպես կա, քանի դեռ ներդաշանակություն չենք գտել աշխարհի հետ, միշտ բախվելու ենք այնպիսի երևույթների հետ, որոնց չենք ցանկանա բախվել, որոնք չենք ցանկան տեսնել, դրանց հետ հարմարվել: Եթե այդպես է, ուրեմն ստելու ենք:
Պետք է սովորենքինքներս մեզ չխաբել, մեր մասին ճշմարտությունը տեսնել ու դա կարողանալ տանել:
Մեզանից սկսենք, որ հետո ուրիշների մասին խոսենք ու պահանջենք:
Lianik (15.02.2011), Mark Pauler (17.02.2011), Արևածագ (15.02.2011)
Էս թեման մի քիչ կարդացի ու հիմա ինձ զգում եմ դրախտում: Նկատի ունեմ՝ ոնց որ չորս կողմս միայն սրբեր լինեն
: Հարգելիներս, միջին վիճակագրական մարդը տասը րոպեի ընթացքում միջինում մոտ երկու-երեք անգամ ստում է, ու դա բավականին սովորական երևույթ է: Սուտը տարբեր է լինում.
Օրինակ 1. «Տուժող, լսում ենք ձեզ»: «Հարգելի դատավոր, այս մարդը ինձ բռնաբարել է (և սպանել), խնդրում եմ ցմահ բանտարկեք նրան»:Սրանք բոլորը ստեր են: Եվ իզուր եք երկար-բարակ փիլիսոփայում. սուտը նույնքան տարածված երևույթ է, ինչքան, ասենք, ծիծաղը, և ես ինձ հազիվ եմ զսպում՝ «նույնքան նորմալ» չասելու համար:
Օրինակ 2. «Ասա՝ ընկերդ որտեղ է թաքնված, ու քեզ բաց կթողնենք»: «Ուզում եք՝ սպանեք ինձ, բայց մեկ է՝ ես ընկերոջս տեղը չգիտեմ»:
Օրինակ 3. «Ո՞նց ես»: «Լավ եմ»:
«Պրիվետ, կարոտել էի քեզ»: «Շատ համով ա»: «Մեյլդ չեմ ստացել, չգիտեմ»: «Էս մի երշիկը վերցրեք, էս ավելի լավն ա»: «Բան էլ չի եղել»: «Պռոբկի մեջ էի մնացել»: «Վա՜յ, քեզ շատ ա սազում»: Այ էսպիսի առօրյա բաներից սկսած՝ մինչև ադնագլազնիկում ախմախ նկարին հինգ դնելը ամեն ինչ ու ամեն տեղ սուտ է, ու դուք դրա մեջ ապրում եք, էդպես եք ապրում, ու հիմնականում շատ լավ գիտեք էդ մասին: Անմեղ ձևանալու ու «սուտ» բառը լսելիս ստից ձևեր թափելու կարիք չկա:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 15.02.2011, 21:17:
DIXIcarpe noctem
Ariadna (15.02.2011), Chuk (15.02.2011), E-la Via (15.02.2011), Leo Negri (15.02.2011), Lusina (15.02.2011), Skeptic (16.02.2011), Արևհատիկ (17.02.2011), Դեկադա (15.02.2011), Ինչուիկ (15.02.2011), Կաթիլ (15.02.2011), Ձայնալար (15.02.2011), Մանուլ (19.02.2011), Նաիրուհի (15.02.2011), ՆանՍ (16.02.2011), Ջուզեպե Բալզամո (15.02.2011), Սլիմ (15.02.2011), Ֆոտոն (16.02.2011)
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ