Էս թեման մի քիչ կարդացի ու հիմա ինձ զգում եմ դրախտում
: Նկատի ունեմ՝ ոնց որ չորս կողմս միայն սրբեր լինեն
: Հարգելիներս, միջին վիճակագրական մարդը տասը րոպեի ընթացքում միջինում մոտ երկու-երեք անգամ ստում է, ու դա բավականին սովորական երևույթ է: Սուտը տարբեր է լինում.Օրինակ 1. «Տուժող, լսում ենք ձեզ»: «Հարգելի դատավոր, այս մարդը ինձ բռնաբարել է (և սպանել), խնդրում եմ ցմահ բանտարկեք նրան»:
Օրինակ 2. «Ասա՝ ընկերդ որտեղ է թաքնված, ու քեզ բաց կթողնենք»: «Ուզում եք՝ սպանեք ինձ, բայց մեկ է՝ ես ընկերոջս տեղը չգիտեմ»:
Օրինակ 3. «Ո՞նց ես»: «Լավ եմ»:
Սրանք բոլորը ստեր են: Եվ իզուր եք երկար-բարակ փիլիսոփայում. սուտը նույնքան տարածված երևույթ է, ինչքան, ասենք, ծիծաղը, և ես ինձ հազիվ եմ զսպում՝ «նույնքան նորմալ» չասելու համար:
«Պրիվետ, կարոտել էի քեզ»: «Շատ համով ա»: «Մեյլդ չեմ ստացել, չգիտեմ»: «Էս մի երշիկը վերցրեք, էս ավելի լավն ա»: «Բան էլ չի եղել»: «Պռոբկի մեջ էի մնացել»: «Վա՜յ, քեզ շատ ա սազում»: Այ էսպիսի առօրյա բաներից սկսած՝ մինչև ադնագլազնիկում ախմախ նկարին հինգ դնելը ամեն ինչ ու ամեն տեղ սուտ է, ու դուք դրա մեջ ապրում եք, էդպես եք ապրում, ու հիմնականում շատ լավ գիտեք էդ մասին: Անմեղ ձևանալու ու «սուտ» բառը լսելիս ստից ձևեր թափելու կարիք չկա
:
Էջանիշներ