Ես կարծում եմ, որ սուտը նրա համար է, որ այն կիրառեն, պարզապես մարդիկ այն չարաշահում են:
Ես կարծում եմ, որ սուտը նրա համար է, որ այն կիրառեն, պարզապես մարդիկ այն չարաշահում են:
Վաղուց այս զզվելի բնավորությունը մտել է հայերի մոտ: Արեևելքցիների խասյաթ է:
eduard30 (22.02.2010)
Իրանց ձեռնտու ա:
Սուտը չարից է, աշխարհի տերը չարնե(դեռ), այդ չարը մարդկանց մեջ է,
հետևաբար մարդը չի կարող սուտ չխոսել,միայն կատարյալ լինելու դեպքում կլինի չստել,բայց տենց մարդիկ չկան:Իսկ ովքեր ձգտում են կատարելության աշխատում են չստել,խուսափում են սուտ խոսելուց,բայց ցավոք միշտ չի ստացվում,քանզի ետ չարը շատ հզոր է:
Շատ տանջալի երևույթա, երբ գիտակցում ես,որ դա սուտա, բայց ստիպված խոսում ես ետ սուտը ...
Ատում եմ սուտը. չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար ստում եմ իրենց հարազատներին: Այո, լինում է և այնպես, որ լավ է խուսափել ազնիվ պատասխանից, մի կերպ փախչել, բայց շբման այսպիսի տարբերակ ես տեսնում եմ միայն այն մարդկանց հետ ովքեր տհաճ են իմ համար, որոնց ես չեմ հարգում կամ աշխատում եմ ավել խոսակցություն չունենալ նրանց հետ, նեռվերս պահելու համար: Իսկ ստել ընկերներիս… Այդ ինձ հասկանալի չի. նույն այնպես, ինչպես ստել ծնողներին, սիրած մարդուն, և ուղղակի մարդկանց, ում ես անգամ քիչ եմ ճանաչում: Ինչի՞ համար: Մեկա, վերջ ի վերջո, ամեն ինչ իմացվում է, մենակ թե այդ պարագայում կանցնի ինչ որ ժամանակ, իսկ վիճակը կլինի ավելի տհաճ:
Վերջին խմբագրող՝ Guest: 09.11.2006, 16:52:
eduard30 (22.02.2010)
Ես ետ քո ինչի համարին պատասխանել եմ.Դա չարնա քո մեջ, իմ մեջ, բոլորիս մեջ,Guest-ի խոսքերից
որը սիրումա մեզ տանջել:
Համաձայն եմ բայց մասամբ։ Այն որ բոլորն են ստել անժխտելի է։ Բայց ոչ բոլորն են շարունակում անել դա։
Մարդիկ հասունանալով հասկանում են որ ստելը դա անընդունելի է ցանկացած իրավիճակում, իսկ ոմանք այդպես էլ չեն հասկանում։
Ստում են նրանք ովքեր ինչ–ինչ պատճառով առդարացնում են այդ արարքը, բայց այն անընդունելի է համենայն դեպս իմ կողմից։
Եթե ստում ես ուրեմն շատ բաներ արդեն խախտված են քո մեջ, ուրեմն ստությունն ընդունել ես ճշմարտության տեղ, չէ որ դու ինքդ ես ներկայացնում սուտը որպես ճշմարտություն ու դեռ հավանություն ես տալիս ու հաստատում որ ճիշտ ես անում։
Ինձ համար անընդունելի է, ձեզ նայեք…
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Մարդիկ ստում են ծայրահեղությունից դրդված, երբ գտնվում են երկու քարի արանքում… Բայց երեւում է, որ մարդիկ շատ են հայտնվում երկու քարի արանքում![]()
Սուտ կա, որ ճիշտ արժե...
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Կարծում եմ սուտն ինքնաքողարկելու միջոց է: Ստելով մարդ առաջին հերթին իրեն, իսկ հետո նոր դիմացինին է խաբում ու փորձում համզել ճշմարտության հակառակ լինելը:
Սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։
Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։
Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։
Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ինչո՞ւ են մարդիկ ստում:
Սուտը` կարելի է ասել մարդկության էության եւ պատմության մի կարեւոր կոմպոնենտն է; հնարավոր չի երեւի գտնել մի մարդու, որը գոնե գեթ մեկ անգամ իր կյանքում ինչ-ինչ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով չի ստել; բայց այստեղ ուրիշ երեւույթ կա` կան մարդիկ, որոնք ուղղակի տառապում են մի հիվանդությամբ որի անունն է` "քրոնիկ սուտասանություն", եւ մեկ է, ինչ էլ խոսես էդ մարդկանց հետ` դու հարյուր տոկոսով նախապես համոզված ես, որ նա ստել է միշտ, ստում է, եւ հետագայում էլ միշտ ստելու է;![]()
Life is too short...
Չգիտեմ՝ ինչու է սուտը այդքան բացասաբար ընկալվում. հավանաբար այստեղ խոսքը կոպիտ խաբեության մասին է։ Բայց կան նաև ամենօրյա, անշառ ստեր։Եթե չալարես ու հետ գնաս մի էջ, կտեսնես, որ սուտը շատ տեսակներ ունի, որոնցից ոմանք լրիվ բնական են ու հաճախ օգտագործվող։
Լավ, քանի որ չգիտեմ՝ մի էջ հետ կգնաս, թե չէ, էստեղ բերեմ օրինակներ՝ ասածս ավելի պարզ դարձնելու համար։ Խոսելիս մենք երբեմն ասում են «հազար անգամ բացատրեցի / խնդրեցի / ասացի», բայց դե իրականում հո հենց հազար անգա՞մ չէր, դա արդեն իսկ սուտ է։ Կամ տխուր ես, ինչ–որ բան է պատահել, հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես՝ ոչ մի բան, դա էլ է սուտ։ Կամ նույն դեպքում, երբ հարցնում են՝ ո՞նց ես, պատասխանում ես՝ լավ։ Քանի՞ անգամ ենք մենք նախընտրում արագ «չգիտեմ» պատասխանը, որը իրականությանը չի համապատասխանում։ Քանի՞ անգամ ենք հյուր գնալիս գովեստի գոնե մի խոսք ասում տանտիրուհու հյուրասիրությանը, որտեղ իրականում ոչ մի երևելի բան էլ չկար։ Կամ մեկին հաճույք պատճառելու համար ասում, որ լավ տեսք ունի։ Իսկ վատ վիճակում հայտնվածին հավատացնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քանի՞ անգամ ենք խոսքի մեջ օգտագործում անտեղի չափազանցություններ «երբեք», «միշտ», «ամեն օր»։ Բալիկներին էլ պատմում ենք Ձմեռ պապի մասին։ Սրանք վա՞տ ստեր են։ Գուցե համարենք, որ հա։ Բայց ինձ համար լրիվ բնական է գոնե դրանց կեսը։
Բոլորս էլ ստում ենք։ Կան մարդիկ, ովքեր խաբեբաներ են կամ որոնք պաթոլոգիկ ստողներ են. դրանք այլ կատեգորիա են։ Իսկ մենք՝ սովորական մահկանացուներս, առօրյայում առանց նկատելու անգամ օգտվում ենք մանր–մունր ստերից, ինչը բնական է ու մարդուն բնորոշ։
Հոգեբանական շատ հարցումների մեջ բացի նրանից, որ չափվում է կոնկրետ որևէ հատկանիշ, ասենք՝ խառնվածքը, հարցման մեջ հաճախ լինում են մարդու անկեղծության մակարդակը որոշող հարցեր, որպեսզի տեսնես, թե արդյո՞ք այդ մարդու հարցման պատասխանները կարելի է համարել իրական, որ իմանաս՝ հարցման արդյունքում ստացվածը նրա իրակա՞ն խառնվածքն էր, թե՞ ոչ։ Ու անկեղծության մակարդակը որոշող մի քանի կետեր «թակարդներ են» մտցվում հարցման մեջ, որոնք ունեն ֆիքսված պատասխան, եթե պատասխանը այլ լինի, քան ֆիքսվածը, ուրեմն անկեղծ չէր պատասխանողը. դրանցով կարելի է ենթադրել, որ գուցե մնացած հարցերին էլ անկեղծ չի պատասխանել։ Եվ այդպիսի «թակարդներից» մեկն էլ հետևյալ հարցն է. «Արդյո՞ք ճիշտ է, որ դուք ԵՐԲԵՔ չեք ստում»։ Այս «թակարդ–հարցի» ֆիքսված ճիշտ պատասխանն է՝ ՈՉ։ Եվ ամեն անգամ, երբ ինչ–որ մեկը պատասխանում է «ԱՅՈ», դրանից նրա անկեղծության սանդղակը իջնում է։ Որովհետև գոնե հոգեբանների համար դա հայտնի փաստ է՝ չստող մարդ չկա...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ