ես Ակումբում հանդիպեցի շատերին,որոնք ստում են ինքնապաշտպանության համար ես անուններ չեմ տա կարծում եմ իրենք արդեն հասկացան
թեմային նպատակը հետևյալն է
իսկ դուք ստու՟մ եք ձեզ պաշտպանելու համար![]()
ես Ակումբում հանդիպեցի շատերին,որոնք ստում են ինքնապաշտպանության համար ես անուններ չեմ տա կարծում եմ իրենք արդեն հասկացան
թեմային նպատակը հետևյալն է
իսկ դուք ստու՟մ եք ձեզ պաշտպանելու համար![]()
Չգիտեմ ինչ արտակարգ դեպքերում, այո:
ատւմ եմ ստելուց և ավելի շատ ատում եմ և հիասթափվում եմ, երբ ինձ են ստում...
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Իմ մոտ ստել չի ստացվում։ Միանգամից զգացվումա, որ սուտա։ Դե + դրան, ես տանել չեմ կարողանում սուտասան մարդկանց։ ՍՈՒՏԸ իրոք, որ մեղքաաաաա։
Կներե'ք, բայց ինձ թվումա էլի ընգաք պեչենու բաղերը..
Ընդհանուր սուտ ասելը չի քննարկվում իմ կարծիքով, այլ, որ դեպքեր են լինում, ասենք, որ ճիշտն ասես քեզ չեն հասկանա, ավելորդ,հիմար հարցեր կտան և այլն.. այ էտ ժամանակ մի բան պիտի ասես, որ գնան,պրծնես...
Չնայած, որ գրեթե բոլորը տեղը եկած ժամանակ սիրում են պնդել,թե ատում են ստելը,սակայն երևի չկա մարդ,ով չունենա իր համար այսպես կոչված բացառություններ,երբ հերթը հասնում է իրենց,օրինակ...լավ, երևի այստեղ դեռ շատ օրինակներ կլինեն:![]()
Անձս պաշտպանելու համա՞ր…ստո՞վ…
Ստով նույնիսկ ստախոսից չես պաշտպանվի…
Հնարավոր է,որ ինչ-որ բան անձնականիս հետ կապված թաքցնելու համար, ստել եմ, բայց դե նման դեպքերում կարելի է ասել, որ հորինել եմ![]()
Չէ…հարցադրումը շատ օտար է…
Ինքդ քեզ պաշտպանելու համար, ավելի լավ է լռես,քան ստես…
իսկ ընդհանրապես ամենապաշտպանված ու Անառիկմարդիկ Ճշմարտության կողմնակիցներն են…բոլոր դեպքերում…
Դե իսկ Սուտը սիրում են միայն այն ժամանակ, երբ դրանով ինչ-որ բանի են հասնում,բայց ստով կորցնելը շատ ավելի հեշտ է, իսկ ճշմարտությունից ստեպ-ստեպ հեռանալն այդ դեպքում՝ անխուսափելի…![]()
Սարսափելի է, երբ մարդն ինքն իրեն է խաբում…
Այ դրանից ոչ ոք պաշտպանված չէ…![]()
Գևոր (21.07.2009)
Ստել «կաշին փրկելու համար» հերոսություն չի: Սակայն կա սուտ, որը նույնիսկ Ճշտից էլ վեր է: միգուցե դա միայն իմ կարծիքով է այդպես, բայց համոզվել եմ բազում անգամ, որ բացարձակ ճիշտը՝ ճիշտ չէ, ուրեմն սուտ է, --> երբեմն փրկարար կարող է լինել սուտը:
Ես անձամբ սուտ քիչ եմ խոսում, դրա փոխարինողը լռությունը կարող է լինել:
Աշխարհը ստի վրա է, ինչ կասեք՞
...ներկերս վերջացել են...
իսկ երբ ձեզ տալիս են ինտիմ հարց,որի պատասխանը մենակ դուք գիտեք ու չեք ուզում իմանան մնացածը
միթե չեք ստում ինքնապաշտպան լինելու համար՟![]()
Ստել ընդհանրապես չեմ սիրում, բայց չեմ կարող ասել թե չեմ ստում,Բայց հիմնականում ստում եմ հարազատ մարդկանց հիասթափությունից զերծ պահելու համար: Չնայած գուցե դրա իրավունքը չունեմ: Իսկ ինքնապաշտպանության համար ինչքան հիշում եմ չեմ ստել
, որովհետև չեմ զղջացել արածներիս համար, կամ ընդունել եմ սխալս ու համաձայնվել արված նկատողությունների հետ
![]()
Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:
յոգի (19.05.2010)
Ես ևս սուտ չեմ սիրում խոսել, բայց եկեք խոստովանենք, որ երբևէ սուտն անելանելի վիճակից կարող է դուրս բերել: Հաճախ ստել եմ դիմացինիս վատ վիճակում չգցելու համար, ստում ես իքնապաշտպանության համար այն ժամանակ, երբ դիմացինդ քեզ չհասկացող, գլուղ տանողի մեկն է![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
յոգի (19.05.2010)
Բոլորս էլ գոնե մի անգամ ստել ենք,ինքնապաշտպանվելու համար.Թող որևէ մեկը չասի թե չի ստել.Բայց ես հաճախ ստում եմ որ թե ինքնապաշտպանվելու.այլ պարզապես դիմացիս մարդու ներվերը ուտելու համար.
![]()
![]()
![]()
Բայց կարող եմ 99 տոկոսով ասել,որ ես այնքան էլ հեշտ չեմ խաբվում/ես տենց եմ մտածում/![]()
Ժամանակին շատ հազվադեպ ստում էի ինքնապաշտպանության նպատակով։Բայց կարող եմ ասել, որ արդեն մի քանի տարի է, ինչ ընդհանրապես սուտ չեմ խոսել, նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով։ Հիմա գերադասում եմ երբեմն էլ տուժել, բայց ճիշտն ասել։ Նմանատիպ թեմա արդեն եղել է, ուղղակի մի փոքր այլ ձևակերպմամբԳիտեմ, որ դժվար է դրան հավատալը, երբ անձամբ այդպես չես վարվում, բայց դե այդպես է, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ։ Բայց չեմ բացառում, որ ճակատագրական պահերի կարող եմ ստել, քանի որ դեռ հեռու եմ հոգևոր զարգացման այն աստիճանից, որի ժամանակ կարող էի առանց ստելու դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Ես նկատի ունեմ այն աստիճանի լուրջ ու վճռորոշ պահերը, ինչպիսիք կյանքում երևի մի քանի անգամ կարող են լինել, ոչ թե այնպիսի առօրեական իրավիճակներ, երբ ստում ես անհարմար վիճակի մեջ չընկնելու կամ ինչ-որ մեկին գլխիցդ ռադ անելու համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե էնպիսի պահ ա, որ քո ինքնապաշտպանվել-չինքնապաշտպանվելու հարց ա դրված, այսինքն՝ շատ թե քիչ կարևոր կամ լուրջ ա, չեմ ստի: Փորձը ցույց ա տալիս, որ սուտը վաղ թե ուշ բռնվում ա, ու էդ բռնվելու հետևանքները շատ ավելի վատն են լինում, քան էն, ինչից էդ պահին կարող ա ստելով ազատվես: Նենց որ՝ ավելի լավ ա չստել:
Ի դեպ՝ ստելը մի բան ա, ճիշտը չասելը՝ լրիվ ուրիշ: Կարելի ա ճիշտը չասել, բայց սուտ էլ չխոսել: Կռուտիտ, էլի:
Սուտը մեր մեջ գոյություն ունեցող միակ մեղքն է, բայց բոլորս էլ, քիչ թե շատ ստում ենք, մեղք ենք գործում, որպիսի մեզ պաշտպանենք իրական աշխարհից, ուղղակի ոչ բոլորս ենք խոստովանում, որ ստել ենք, դա իմ կարծիքով նորմալ է, իսկ սուտասանը նա է, ով պարբերաբար ստում է ու նայում է դիմացինի աչքերին, առանց խղճի խայթ զգալու, դա արդեն, իմ կարծիքով, հիվանդություան պես մի բան է, որ գնալով ավելի է զարգանում մարդու մեջ:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ