Դու ավելի լավ ա Արամ Մանուկյանի հետ հարցազրույցը կարդա:
Էլի ստրատեգիայից ա խոսում, ու պահի ճիշտ ընտրությունից, որի մասին մենակ իրանք գիտեն ու մարդու բան չեն ասում: Մենակ պետք ա վստահել ԼՏՊ ստևտագեի ճիշտ պահի ճիշտ զգացողությանը:
Բայց հարցազրույցը սկսվում ակնհայտ մուտիլովկոյավ: Արամ Մանուկյանը համեմատում ա Թունիսի հեղափոխությունը Հայաստանի իրավիճակի հետ ու անկապ եզրակացություններ ա անում: Լավ կաներ գոնե մի գրամ ծանոթանար Թունիսի վիճակի հետ, հետո սենց անկապ բլթոցներով հանդես գար:
Ուրեմն, Արամ Մանուկյանը չգիտի, որ Թունիսում կենսամակարդակը Հայաստանից մոտ երկու անգամ բարձր ա, իսկ պոտենցիալ սովածների թիվն էլ, որոնք կարող են հացի համար պայքարել, համեմատական առումով վեց անգամ ավելի քիչ ա: Պադումայեշ, Թունիսում սոված ժողովուրդը հացի համար ա պայքարում, իսկ մեր մոտ հանուն հաց վաստակելու իրավունքի: Էս էն դեպքում, որ Թունիսում հենց առաջին օրվանից բողոքողները բարձր գոռում էին, որ իրենք աշխատանք են ուզում, ու աշխատատեղեր չկան, որ նախագահն ու իրա շրջապատը կոռումպացված են, թալանել են երկիրը ու սենց բաներ: Այսինքն, նույնը ինչ-որ երեք տարի ա մենք ենք ստեղ գոռում:
Իսկ որ ավելի հիմնավոր լինի ասածս, խնդրեմ նայեք ՀՀ, Եգիպտոսի ու Թունիսի հիմնական ցուցանիշները ու տեսեք, թե որտեղ ա պոտենցիալ հնարավոր ավելի շատ սոված մարդ, Հայաստանում, Եգիպտոսում, թե՞ Թունիսում:
Ոնց քցում բռնում եմ, Հայաստանում վիճակը շատ-շատ ավելի վատ ա քան Թունիսում, ու մի քիչ ավելի վատ, քան Եգիպտոսում:
Էջանիշներ