User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարգանում ա ինչպես հայկական արդյունաբերությունը` այսինքն արտադրվում ա մենակ ցածրորակ ապրանք, որ "հասանելի" լինի բոլորին, ծառայում ա մենակ ներքին կարիքների համար ու չի արտահանվում: Հումքն էլ անպայման բերվում ա դրսից:
    Սա վերաբերվում ա և՛ արվեստին, և՛ արդյունաբերությանը:
    Վերջին տարկներին ի՞նչ բարձրակարգ ֆիլմ ա նկարվել Հայաստանում: Վերջին քսան տարում ի՞նչ հայտնի կոմպոզիտոր ենք ունեցել??? ի՞նչ հայտնի նկարիչ ունենք, որ խորհրդային Հայաստանի սերունդ չի??? Ու՞մ ունենք, որ որպես Անկախ Հայաստանի ներկայացուցիչ աշխարհին իր արվեստն ա ներկայացնում…
    Արվեստագետներ իհարկե ունենք: Չեմ ամաչի ասեմ, որ նույնիսկ հանճարներ ունենք: Բայց ներսում ներփակված, մի քիչ նեղված, մի քիչ արհամարված, մի քիչ մեր սաղից զզված...

    հայտնի կոմպոզիտոր.. հայտնի նկարիչ.. անկախ Հայաստանի աշխարհահռչակ ներկայացուցիչ..
    գեղեցիկ ակնկալիքներ են, բան չունեմ ասելու..
    բայց, երևի, մի քիչ ժամանակավրեպ..

    հանճարների ու բարձրակարգ արվեստագետների նախորդ հարուստ սերունդը մաշվեց ու քայքայվեց.. նրանց աշակերտ սերունդն էլ աշխարհով մեկ ցրիվ եկավ..

    հիմա Հայաստանում նորն է խմորման գործընթացում..
    դեռ պիտի մի նորմալ ձևավորվի ու նոր հետո միայն կարգին պտուղ տա..
    ու անպայման կտա.. եթե երկիրը դեռ դրա կարիքն ունենա..


    անձամբ ես քչով էլ եմ բավարարվում..
    համենայն դեպս «քիչ»-ը շատ ավելի լավ է, քան «ոչինչ»-ը..

    ինտերնետային տարածության մեջ հազարավոր Հայ մարդկանց եմ հանդիպում, որոնք արվեստի ինչ-որ նոր ու յուրահատուկ ճյուղ են մշակել ու իրենց պտուղը վաճառքի հանել..
    սա էլ արվեստ է.. սա էլ ենք մենք.. ու նրանց շատ գործերում անպայմանորեն առկա է մի որևէ Հայկական տարր..

    բարձրակարգ ֆիլմ էլ գուցե չասեմ..
    բայց անպայման պիտի նշեմ, որ մի քանի սերիալի մասնակի հետևելու ժամանակ ունեցել եմ..
    շատերը տեսնում են «հերթական սերիալ», իսկ ես՝ առանձին դերասանների հիանալի խաղ, առանձին սերիաների լավ մշակված ու անթերի սցենար, ռեժիսորական վարպետության ձիրք ու նուրբ հումոր..
    թող մշակվեն.. թող փորձ ձեռք բերեն.. բա նոր են ընդարմությունից արթնացել.. ինչ է՝ միանգամից Հոլիվուդի հետ մրցման մեջ մտնեի՞ն..

    կամ էլ աշխարհ «արտահանած» մի քանի դեպք հիշեմ..
    եթե չեմ սխալվում, Միստր X-ը չէ՞ր, որ հրավիրել էին մեծ բեմ..
    կամ էն մյուսը, որ էլի օպերային երգիչ էր.. անունը մոռացա.. վերևի հոլովակում էլ կար ինքը..
    կամ պուեռտորիկացի դուդուկահարը և Հայ 2 ջութակահարները (մեկը Երվանդ Երվինյանն էր, մյուսի անունն էլ, կարծեմ, Արմեն էր), որոնք աշխարհահռչակ Յաննիի հրավերով դուրս էին եկել մեծ բեմ..

    էլ չասեմ՝ «Երևան-Մոսկվա Տրանզիտ» կամ «Երևան-Կիև Տրանզիտ», մեղմ ասած, հանճարեղ ծրագրերը..

    ու, իհարկե, մեղք կլինի չհիշել Ջիվան Գասպարյանի ավանդը՝ Հայ արվեստը աշխարհի ամենատարբեր երկրների մեծ ու փոքր բեմերից ներկայացնելու գործում..


    հավատացած եմ դեռ էլի շատ ու շատերին մոռացա հիշատակել..
    ու առավել ևս համոզված եմ, որ մեր քայքայված արվեստի վերջին 20-ամյակի նշված պտուղներն էլ ծանր ու նվիրված աշխատանքի արդյունք են, որոնք կարող էին շատ ավելի բազմապատկված լինել, եթե բոլորը մնային Հայրենիքում ու պահանջված լինեին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.01.2011), Mark Pauler (26.01.2011), Tig (26.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •