... նույն պատկերը...

ես ու ընկերուհիս էս երկու օրը անընդհատ հեռախոսային կապի մեջ էինք ու տարբեր ճիշտ աղբյուրներից ինֆորմացիա էինք ճարում միմյանց փոխանցում... էսօր գնացի լսարան...

...
սկզբում ինքն ու տղաներից մեկը վիճեցին... դե ինքը շուտ է բորբոքվում... ես հասկացա, որ ուղղակի բոլորը անտեղյակ էին... չէի պատկերացնում, որ կարելի է այդ աստիճան անտեղյակ լինել... փաստորեն ազգիս մեծ մասը զզվելի վիճակում է ... ես հանգիստ բացատրեցի, ականտեսների ու այլ վկայություններ ներկայացրեցի, զգացի, որ ինչ-որ բան հասկացան` հա, բա էդ չգիտեի, հա էդ ուրիշ... գոնե հասկացան, որ իրենք սարսափելի խաբված են... բայց ահավորն էն է, որ մեծ մասը դրա վրա թքած ունեն... ասում եմ` նորմալ ե՞ք համարում, որ ինտերնետի հնարավորություն ունեք ու չեք հետաքրքրվում, ասում է` հա դե ինչ կա...(կարևորը ի-նետով "աղջիկ կպցնելու" ձևը գիտեն, մնացածը հեչ)... բա հումորնե~րը... Աստված իմ, չեք պատկերացնի` հումորներ էին անում էս դեպքերի վրա... անում ու ասում` հա, երևում ա էս Սեդայի սրտով չի ու շարունակում...

...ում հանդիպում էի, փոխանակած մի քանի բառիս կեսը Հայլուրին չհավատալու բացատրություն էր, չգիտեմ որքանով հասկացան...
...հարցնում են ոնց ես, ասում եմ` վատ, խի՞, ասում եմ պարզ չի՞, չէ, մի հատ բացատրեք էլի խի եք վատ, հա լավ, հլը ասեք ինչ ա եղել որ...
... ծիծաղ-ծիծաղ, ուրախություն, թիթիզություն էդ ամենը սարսափելի զզվելի էր էսօր...
...եթե էդ անտարբերությունը չլիներ ու պայքարողների կողքին հայտնվեին բոլոր նրանք, ովքեր կարող էին, էսօր հաղթած կլինեինք հաստատ...
... սարսափելի է անտարբերությունը, մաշող է... հատկապես երբ անտարբերությունը էսքան բութ է!
... առհասարակ միշտ էլ վախեցել եմ անտարբերությունից ու սարսափելի նեղվել...
Էջանիշներ