Հանցավոր անտարբերություն կամ հանցավոր լռություն...
Այս հանցանքը գործել ենք բոլորս: Բացարձակապես բոլորս: Ասածս մեղադրանքի պես է հնչում և դա այդպես էլ կա: Ամենահասարակ վիճակներում` փողոցային կռիվ, վթար, փողոցում անտեր երեխաներ և ավելի բարդ, բազմաշերտ իրավիճակներ` նախընտրական կաշառք, պետական ծառայողների լկտի պահվածք, քաղաքական պոռնկություն, ազգի նկատմամբ տնտեսական դավադրություն պետություն ներկայացնող այրերի կողմից և այլն, մենք մեզ ասում ենք հիմնականում երկու արտահայտություն` "իմ գործը չի, որ խառնվեմ" կամ "ես բան էլ չեմ կարող փոխել":
Իրականում այս երկու ու սրա նման մյուս արտահայտությունները մարդկային թուլության դրսևորումներից են:
Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
Էջանիշներ