Մարկ ջան, դու նախ ասում ես «եթե մարդիկ հասկանան, որ այսինչը անելով կարելի է այնինչին հասնել» ու հետո հարցնում ես՝ «կա՞ մեկը, որ այսինչը արել է», այսինքն քո հարցադրումը ենթադրում է, որ այստեղ կան անհասկացող մարդիկ, ինչին էլ վերաբերում էր իմ ասելիքը

Ես չեմ պնդում որ դու այդպես ես կարծում, բայց այդպես ստացվում է քո հարցադրումից, հաշվի առ, որ դու թեման բացել ես «Հոգեբանություն և (մանավանդ) Փիլիսոփայություն» բաժնում, որտեղ չի կարելի չորով որևիցե խնդիր վերագրել մարդկային անհասկացողությանը, որովհետև այդպես շատ պարզ է, բայց անհասկանալի

Իհարկե կարելի է անհասկացողությունը և/կամ չիմացությունը ներկայացնել որպես մարդուս հետ առնչություն ունեցող բոլոր խնդիրների պատճառ ու համարել խնդիրը ձևակերպված: Բայց իրականում այդպե՞ս է, որ: Արդյո՞ք հանցավոր անտարբերության դրսևորում ցուցաբերած բոլոր անձինք անհասկացողներ են: Այստեղ թույլ տվեք ընդմիջել, ես կշարունակեմ լսել Ձեր կարծիքները:
Էջանիշներ