User Tag List

Էջ 271 980-ից ԱռաջինԱռաջին ... 171221261267268269270271272273274275281321371771 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,051 համարից մինչև 4,065 համարի արդյունքները՝ ընդհանուր 14686 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4051
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի «Մարտի 1» թեմայում ընդկրկված տեսանյութերը… Այն ինչ տեղի ունեցավ մարտի 1 - ին դա մեծ ողբերգություն էր մեր ժողովուրդի և երկրի համար… Զոհվեցին մարդիկ… Սակայն մարտի 1 - ը իրականում սկսվել էր շատ ավելի վաղուց, տարիներ առաջ… Եկեք ամեն մեկս, մի քիչ ավելի հեռու ու խորը նայելով, ինքներս մեզ հարցնենք «Ինչպե՞ս հնարավոր եղավ մարտի 1 - ը և անցյալում որտեղ փնտրենք պատճառները»… Ղարաբաղյան պատերազմում հաղթելուց հետո, խափանելով թշնամիների պլաները, նրանց իսկ կողմից գործի դրվեծ Հայաստանը ծնկի բերելու և որպես հետևանք, Ղարաբաղի ճակատագիրը իրենց պլաների համաձայն որոշելու մեկ այլ մեքենա, մեկ այլ մեթոդ - Հայաստանում իշխանության բերել մարդուն բնորոշ հատկանիշներից զուրկ (դեգեներատիվ էլիտա) մարդկանց… Նպատակն էր ատելություն մտցնել ժողովրդի մեջ, որովհետև չարը կարող է հաջողության հասնել միայն ատելության հողի վրա… Պետական համակարգ մտան ամենաայլանդակ մարդիկ (կաին իհարկե ազնիվ մարդիկ, սակայն ճնշված վիճակում էին) իրենց շուրջը հավաքելով իրենց նմաններին… Այդ ամենը փայլուն կերպով իրականացրեց Լևոնը… Հենց այն ժամանակ միացվեց հակաղարաբաղյան լուրեր տարածող մեքենան - ղարաբաղյան համարներով, իրենց լկտի պահող մարդիկ, ղարաբաղից տեռորիստներ… Այդ ամենը ժամանակին Վազգեն Սարգսյանը դատապարտեց և անվանեց անբարոյականություն… Այսօր շատերը Վազգենին հպարտությամբ են հիշում, սակայն մոռանում են նրա խոսքերը, սովորեցնելով փոքր տղային տեսախցիկի առաջ ասել որ մարտի 1 - ի հանրահավաքը ցրելու համար Ղարաբաղից հատուկ զորք էին բերել… Ափսոս Վազգենը էլ չկա, թե չե նա կասեր այդ երեխայի ծնողներին… Եվ հենց ուժային կառույցները ստիպեցին ԼՏՊ - ին հեռանալ… ԼՏՊ - ը «հեռացավ» (իրականում ոչ մի տեղ էլ չեր հեռացել), սակայն ատելություն տարածող մեքենան շարունակեց աշխատել էլ ավելի մեծ ուժով… Նորից ափսոս, որ Վազգենը էլ չկա… Նա կարող էր կանխել այդ ամենը… Շատ լավ ձևով օգտագործվեց երկրորդ նախահի ղարաբաղցի լինելը ատելությունը ավելի մեծ թափով սրսկելու համար… Սակայն Ռոբերտ Քոչարյաննել կարող էր ինչ որ չափով չեզոքացնել ատելությունը եթե թույլ չտար շատ ու շատ այլանդակություններ (միգուցե ոչ պակաս քան ԼՏՊ - ը)… Եվ փաստորեն 10 տարի այդ թույնը սրսկվում էր… Ինչ հիմարություն ասես չեմ լսել, ընդ որում հասուն, խելացի, բարձրագույն կրթությամբ մարդկանցից - «բոլոր փողերը գնում են Ղարաբաղ», «ինչի պտի հայերը ղարաբաղցիների համար ծառայեն բանակում», «ղարաբաղցիները Հայաստանը գրավել են» և այլ հիմարություններ… Եվ երբ 2008 թ. - ին ատելությունը հասավ գագաթնակետին, հայտնվեց ԼՏՊ - ը, որովհետև ԼՏՊ կարող էր վերադառնալ և իշխանության գալ միայն ատելության հողի վրաԸնդ որում անընդհատ շեշտվում է, որ ժողովուրդը վատ է ապրում ոչ թե ուղակի իշխանությունների այլ ղարաբաղցի իշխանությունների պատճառով… Եվ եղավ մարտի 1 - ը, ԼՏՊ - ի ստեղծած այլանդակ համակարգից ծնված մարդիկ սպանեցին ու ծեծեցին սեփական ժողովրդին… Արդյունքում նորից շահեց ԼՏՊ - ը և իր մեջքին կանգնած թշնամին… Այո, թշնամին… Հիմա արդեն Ղարաբաղի հարցում, պետկ եղած ժամանակ, միջազգային կառույցներում, մեզ կարող են ճնշել, հիշեցնելով 2008 թ. - ի մարտի 1 - ը, և որոշ չափով ստիպել Ղարաբաղի հարցում անել այնպես ինչպես իրենք են ուզում… Նորից փայլուն իրականացված առաջադրանք ԼՏՊ - կողմից…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (20.01.2011), Lion (22.01.2011)

  3. #4052
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ամեն :խոնարհումիԶմայլիԳ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4053
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի «Մարտի 1» թեմայում ընդկրկված տեսանյութերը… Այն ինչ տեղի ունեցավ մարտի 1 - ին դա մեծ ողբերգություն էր մեր ժողովուրդի և երկրի համար… Զոհվեցին մարդիկ… Սակայն մարտի 1 - ը իրականում սկսվել էր շատ ավելի վաղուց, տարիներ առաջ… Եկեք ամեն մեկս, մի քիչ ավելի հեռու ու խորը նայելով, ինքներս մեզ հարցնենք «Ինչպե՞ս հնարավոր եղավ մարտի 1 - ը և անցյալում որտեղ փնտրենք պատճառները»… Ղարաբաղյան պատերազմում հաղթելուց հետո, խափանելով թշնամիների պլաները, նրանց իսկ կողմից գործի դրվեծ Հայաստանը ծնկի բերելու և որպես հետևանք, Ղարաբաղի ճակատագիրը իրենց պլաների համաձայն որոշելու մեկ այլ մեքենա, մեկ այլ մեթոդ - Հայաստանում իշխանության բերել մարդուն բնորոշ հատկանիշներից զուրկ (դեգեներատիվ էլիտա) մարդկանց… Նպատակն էր ատելություն մտցնել ժողովրդի մեջ, որովհետև չարը կարող է հաջողության հասնել միայն ատելության հողի վրա… Պետական համակարգ մտան ամենաայլանդակ մարդիկ (կաին իհարկե ազնիվ մարդիկ, սակայն ճնշված վիճակում էին) իրենց շուրջը հավաքելով իրենց նմաններին… Այդ ամենը փայլուն կերպով իրականացրեց Լևոնը… Հենց այն ժամանակ միացվեց հակաղարաբաղյան լուրեր տարածող մեքենան - ղարաբաղյան համարներով, իրենց լկտի պահող մարդիկ, ղարաբաղից տեռորիստներ… Այդ ամենը ժամանակին Վազգեն Սարգսյանը դատապարտեց և անվանեց անբարոյականություն… Այսօր շատերը Վազգենին հպարտությամբ են հիշում, սակայն մոռանում են նրա խոսքերը, սովորեցնելով փոքր տղային տեսախցիկի առաջ ասել որ մարտի 1 - ի հանրահավաքը ցրելու համար Ղարաբաղից հատուկ զորք էին բերել… Ափսոս Վազգենը էլ չկա, թե չե նա կասեր այդ երեխայի ծնողներին… Եվ հենց ուժային կառույցները ստիպեցին ԼՏՊ - ին հեռանալ… ԼՏՊ - ը «հեռացավ» (իրականում ոչ մի տեղ էլ չեր հեռացել), սակայն ատելություն տարածող մեքենան շարունակեց աշխատել էլ ավելի մեծ ուժով… Նորից ափսոս, որ Վազգենը էլ չկա… Նա կարող էր կանխել այդ ամենը… Շատ լավ ձևով օգտագործվեց երկրորդ նախահի ղարաբաղցի լինելը ատելությունը ավելի մեծ թափով սրսկելու համար… Սակայն Ռոբերտ Քոչարյաննել կարող էր ինչ որ չափով չեզոքացնել ատելությունը եթե թույլ չտար շատ ու շատ այլանդակություններ (միգուցե ոչ պակաս քան ԼՏՊ - ը)… Եվ փաստորեն 10 տարի այդ թույնը սրսկվում էր… Ինչ հիմարություն ասես չեմ լսել, ընդ որում հասուն, խելացի, բարձրագույն կրթությամբ մարդկանցից - «բոլոր փողերը գնում են Ղարաբաղ», «ինչի պտի հայերը ղարաբաղցիների համար ծառայեն բանակում», «ղարաբաղցիները Հայաստանը գրավել են» և այլ հիմարություններ… Եվ երբ 2008 թ. - ին ատելությունը հասավ գագաթնակետին, հայտնվեց ԼՏՊ - ը, որովհետև ԼՏՊ կարող էր վերադառնալ և իշխանության գալ միայն ատելության հողի վրաԸնդ որում անընդհատ շեշտվում է, որ ժողովուրդը վատ է ապրում ոչ թե ուղակի իշխանությունների այլ ղարաբաղցի իշխանությունների պատճառով… Եվ եղավ մարտի 1 - ը, ԼՏՊ - ի ստեղծած այլանդակ համակարգից ծնված մարդիկ սպանեցին ու ծեծեցին սեփական ժողովրդին… Արդյունքում նորից շահեց ԼՏՊ - ը և իր մեջքին կանգնած թշնամին… Այո, թշնամին… Հիմա արդեն Ղարաբաղի հարցում, պետկ եղած ժամանակ, միջազգային կառույցներում, մեզ կարող են ճնշել, հիշեցնելով 2008 թ. - ի մարտի 1 - ը, և որոշ չափով ստիպել Ղարաբաղի հարցում անել այնպես ինչպես իրենք են ուզում… Նորից փայլուն իրականացված առաջադրանք ԼՏՊ - կողմից…
    Նայի, էս սաղ Լևոնն ա, տարբեր կերպարանքներով հավաքվել ա քաղաքապետարանի մոտ, տարբեր մարդկանց բերանով խոսում ա.

    «Որ մի քանի ղարաբաղցու ծեծեր, էդ լոխերը ըստեղից կգնային»

    «Ես ուզում եմ, որ Գագիկ Բեգլարյանը հետ գա, քիչ ա արել, որ մեկին ա ծեծել, պիտի մի քանի ղարաբաղցու ծեծեր, որ էդ լոխերը ըստեղից գնան, հերիք ա, էլ չենք կարողանում ապրել: Մենք լավ էլ հասկանում ենք, թե ինչ են ուզում սրանով անել: Գագիկ Բեգլարյանի ժամանակ, ճիշտ է, նման որոշում կար, բայց էդ մարդը տեսավ ժողովրդի վիճակը և թույլ տվեց, որ աշխատենք, էս ղարաբաղցին ինչ ա ուզում, որ սոված մեռնե՞նք, որ նորից «Նաիրի Հունանյան» լինի՞, դրան են տանում, ծնողը հանուն իր սոված երեխայի ամեն ինչի ընդունակ է»,-«Առաջին լրատվական»-ին իրենց վրդովմունքը հայտնեցին քաղաքապետարանի դիմաց հավաքված, արդեն 3 օր անգործ մնացած փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները:

    55-ամյա Հովհաննիսյան Գայանեն 13 տարի է, ինչ Տիգրան Մեծի փողոցում կիտրոն է վաճառում, և այսօր քաղաքապետի որոշումը Գայանեին զրկում է իր միակ վաստակից, որով իր ընտանիքի երկու հիվանդ անդամներին է պահում. «Ես այսօր այստեղ եմ և պահանջում եմ թե' քաղաքապետից, թե' նախագահից, որ թույլ տան մեր հացի փողը աշխատենք, թող էդ էլիտար շենքերի փոխարեն, երկու-երեք գործարան բացեն, ես էլ կգնամ կաշխատեմ, ոչ թե փողոցում նստած, ցուրտ եղանակին լիմոն կվաճառեմ, որ կարողանամ ընտանիքիս կարիքները հոգալ»:

    «Ես վարձով եմ մնում, երկու հատ էլ երեխա ունեմ, փողոցում առևտուր անելով եմ կարողանում իմ ընտանիքը պահել, ոնց անեմ, թող քաղաքապետը իր ստացած աշխատավարձի կեսը տա, ես էլ կապրեմ, փողոցում էլ չեմ կանգնի: Թուրքը, որ թուրք ա հազարավոր հայերի ա պահում, 70 հայ ենք եկել, թող թողնեն աշխատենք էլի: Եթե ինքը օրենք ա հանում, չի նշանակում, որ մեծարգո քաղաքապետ ա ու շատ ավելի խելացի ա, քան այստեղ հավաքված մարդիկ: Էս մարդիկ մեղավոր չեն, որ զբաղվում են փողոցային առևտրով, կյանքն է իրենց ստիպել: Եթե շարունակեն այսպես, հնարավոր է, որ սոցիալական բունտ լինի»,- նշեց 26-ամյա Արամը:

    Աշխատանքից զրկված երևանցիներն ասացին, որ ամեն օր հավաքվելու են քաղաքապետարանի մոտ, իսկ վաղը նույնիսկ գնալու են նախագահի նստավայրի մոտ, որպեսզի իրենց ձայնն ավելի լսելի դառնա. «Մենք ամեն օր գալու ենք քաղաքապետարանի մոտ, եթե հարկ լինի նստացույց, հացադուլ էլ կհայտարարենք, կգնանք նախագահականի մոտ, կգնանք դեսպանատների առաջ կկանգնենք, մինչև այս հարցը լուծվի»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.01.2011), Mephistopheles (23.01.2011), Tig (21.01.2011), Ձայնալար (22.01.2011)

  6. #4054
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը մտահոգված է մարտմեկյան դեպքերի առիթով բանտարկված մարդկանց խնդրով և Հայաստանի իշխանություններին միջնորդել է ազատ արձակել նրանց: ԵԽԽՎ պաշտոնյան նշեց, որ ինքը Հայաստանից վերադառնալուց հետո իր այցի հետ կապված զեկույց է պատրաստելու, որը նախ կներկայացվի կառավարությանը, ապա կհրապարակվի:

    «Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է և վկայում է այն մասին, որ այդ դեպքերի չբացահայտումը հավասար է անպատժելիությանը»,- հայտարարեց Թոմաս Համմարբերգը:

    Մյուս մտահոգիչ հարցը, ինչպես նշեց հանձնակատարը, մարտմեկյան դեպքերի առիթով ձերբակալված անձանց առկայությունն է բանտերում:

    «Ես այս դեպքերը քննարկել եմ իշխանությունների հետ և միջնորդել ազատ արձակել մարտմեկյան դեպքերի հետևանքով ձերբակալվածներին»,- հայտարարեց Համմարբերգը:

    Թոմաս Համմարբերգի խոսքով՝ իր երկու հիմնական մտահոգությունները մարտմեկյան դեպքերի չբացահայտվածությունն ու բանտարկյալների առկայության խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն: Բացի այդ, մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգել են նաև նշված դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների ոչ այնքան արհեստավարժ լինելը: Այս հարցի հետ կապված հանձնակատարը հանդիպել և զրուցել է փոխոստիկանապետի և արդարադատության նորանշանակ նախարարի հետ, որոնք նշել են, որ ոստիկանության մասնագիտական որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ են նախատեսվում:

    ԵԽԽՎ պաշտոնյան նշեց, որ իր համար մտահոգիչ են նաև բանակում տեղի ունեցած միջադեպերը, որոնք կապված չեն մարտական գործողությունների հետ: Ըստ նրա՝ բանակում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է սահմանել հստակ կանոններ, լրջորեն արձագանքնել խախտումներին ու միջադեպերին, վերապատրաստել ամբողջ անձնակազմին: Թոմաս Համմարբերգը առաջարկում է նաև բողոքարկման համակարգ ստեղծել, որին առանց կաշկանդվելու կարող են դիմել բանակային դեպքերի հետ կապված դժգոհություններ ունեցողները: Նրա խոսքով, թե պաշտպանության նախարարը, թե զինդատախազը իր այս առաջարկին դրական են արձագանքել:

    «Արտերկրում մտահոգություն կա լրատվամիջոցներում բազմակարծության հետ կապված»,- հաջորդ մտահոգությունը մատնանշեց Թոմաս Համմարբերգը՝ նշելով, որ տվյալ խնդրի հետ կապված ինքը հանդիպել է ՀՌԱՀ նախագահի հետ, հիմնականում զրուցելով «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների մասին:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (21.01.2011)

  8. #4055
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայլայից ռաբիս
    Հայ քաղաքական մտքի պատմությունից

    Ինչպիսի՞ն էր Երևանը 60-ականներին: Հավանաբար այդ տարիների մասին ներկա սերունդը պատկերացում կարող է կազմել այդ տարիների կինոնկարների միջոցով, ինչպես որ մեր ժամանակների մասինª հեռուստասերիալներից: Օրինակª 01-99 կինոնկարը, որը հեռախոսահամարն ավտոմեքենայի համարի հետ շփոթած հարբեցողի մասին է: Բացի նրանից, տեսնում ենք գինեգործության պրոֆեսորին, ինտիլիգենտ ֆուտբոլիստի, Մոսկվիչով երթևեկող և միանգամայն դրական կերպար հանդիսացող երիտասարդ ստիլյագ զույգին, և հիմարավուն միլիցիոներների, որոնք իրենց պահում են անգլիական լորդերի նման: Նրանք բոլորն էլ ռաֆինացված քաղաքաբնակներ են, որոնց քաղաքում ոչ մի անկարգություն չի կարող լինել: Կամ վերցնենք Շրթներկ համար չորսը կենցաղային կինոկոմեդիան: Այն խանդոտ ամուսիների մասին է, որոնք իրար հավատացնում են, որ «կուլտուրական մարդը չպետք է խանդի»: Ավելի կարևոր է, որ նրանք երևանյան բանվոր-բյուրգերներ են էլեգանտ կոստյումներով:

    Պակաս կարևոր չէ, այն փաստը, որ մինչև 60-ականները երևանցիները, բացի որոշ մտավորականներից, գրադարաններ չունեին: Սակայն 60-ականներից երևանցիները սկսում են գրքեր հավաքել: Հաճույքով կարդում էին ոչ միայն սեփական գրողներին, այլ նաև շատ էին կարդում թարգմանություններ: Սևակի շնորհիվ տարածում ստացավ կուլտուրականության նոր կատեգորիանª «մակարդակը»: Գրադարակի վրա դնում էին «Սասունցի Դավիթը» Մ. Սարյանի նկարազարդումներով, Իսահակյանի հատորները, Թումանյանի և Աղայանի հեքիաթների գրքերը, Սևակ, Շիրազ, Կապուտիկյան, Շիլլեր, Շեքսպիր և այլն: Դեռ 60-ականներին այդպես կարելի էր մեկ-երկու գրադարակ հավաքել, ոչ ավելի: Պակասը լրացնում էին ռուսերեն բազմահատորյակներով:

    Երևանցիները 60-ականներից սկսեցին նաև թերթեր կարդալ: Երևանցին Իզվեստիային գերադասում էր Պռավդան, Սովետական Հայաստանին գերադասում էին Կոմունիստը, վերջինինª Երեկոյան Երևանը: Շատ էին սիրում Ոզնին:

    Սոցալիստական Երևանի նոր սովորություններից էր սուրճ խմելը, և հարևանների, և ընկերուհիների հետ: Երևանցիները սկսեցին իրենց երեկոն անցկացնել իրենց բակից հեռու, սրճարանում: Նույնիսկ գյուղացիները չէին ալարում. ամիսը մի քանի անգամ գալիս էին կինո նայելու և սրճարանում նստելու: Երևանցին դառնում է էսթետ. 60- ականներին սկսեցին ծաղիկներ և խաղողի վազեր տնկել շենքերի մոտ:

    Այս բոլորը 60-ականների նորարություններ էին: Ինչու է հարկավոր հետևել այդ կանոններին. երևանցիներն ունեին իրենց սրամիտ պատասխանը` քանի որ հին հայկական սովորություն է:

    70-ականների կյանքը Երևանում վատթարանում է: Գյուղական միգրանտների մեծ հոսքի պատճառով Երևանը դառնում է պակաս քաղաքային, աճում է օդի աղտոտվածությունը և այլն: 70-կանների կարևորագույն մշակութային նորությունը ռաբիսի տարածումն էր:

    Ռաբիսը «ռաբոտնիկի իսկուստվա» դարձվածքի կրճատումն է, մի հաստատություն, որ ստեղծվել է 20-ականներինª արվեստի աշխատողների միություն: Ռաբիսը երաժշտության և կենցաղսպասարկման միացումն է, ռաբիսներ անվանում էին այն ինքնուս երաժիշտներին, ովքեր սպասարկում էին թաղումը, հարսանիքը, այլ ընտանեկան միջոցառումները: Ռաբիսի էսթետիկայի վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ 50-ականներին նրա շարքերում հայտնվեցին շատ մարդիկ, որոնք վերադարձել էին ճամբարներից: Կովկասի քրեական մայրաքաղաքը եղել է Թիֆլիսը, այստեղից էլ` ռաբիսի կինտոյական որոշ երանգը:

    Ռաբիսի իշխանության գագաթնակետը 1970-1975 թթ. էր, երբ խուլիգանությունը դարձել էր պատուհաս Երևանի համար: Ռաբիս խուլիգանները հատկապես իրենց թիրախն էին դարձրել հիպիներին: Ռաբիսները իրենց համարում էին «ազգային», հիպիները նրանցª «հետամնաց»:

    Կա թյուր կարծիք, որ ռաբիսը դա գյուղական երիտասարդ միգրանտ էր, որն իր տեղը չէր գտնում քաղաքում: Ձախ Հարութ, Արամ Ասատրյան, Թաթա, Նունե Եսայան և այլ անունների շարքը հուշում է, որ ռաբիսը ստեղծողը քաղաքային միջին խավն է: Այլ է, որ նրանք գյուղական միգրանտներին կարողացան պարտադրել ենթամշակույթը և գաղափարախոսությունը: 70-ականների ռաբիսը պաշտում էր Սևակի և Շիրազի ազգային և խրատական ոտանավորները, և պատրաստ էր նրանց թթու խոսք ասողներին «գլուխը ջարդել»: Մերօրյա ռաբիսը պաշտում է Նժդեհին:

    Ռաբիսի ամենաբնորոշ ռիտուալը «ռազբիրատն» էր: Ամերիկյան երաժշտական մշակույթի ոճով, խիստ էսթետիկացված այն ներկացված է Մեր բակը կինոնկարում: Իրականում այն ոչ էսթետիկ էր, ոչ էլ ոճային, այլ պսիխոպատների հիստերիայի անկանխատեսելի բռնկում և համարյա երբեք խաղաղ վախճան չէր ունենում: Կինոնկարում հայտնվում են Նիվայով երկու ավտարիտետներ, որոնք քիչ է մնում դիսոնանս մտցնեն ամերիկյան ոճի այդ կորդեբալետում: Բայց հենց ավտարիտետն է ռաբիսի համար վերջին ատյանը, այլ ոչ թե ռազբիրատի ճշտովը: Ռաբիսը ապրում է ավտարիտետի ցուցումով:

    Ռաբիսները քաղաքային այն բնակիչներն էին, որոնց կուլտուրան չէր հերիքում քաղաքային կյանքի համար անհրաժեշտ քաղաքավարության կանոնները յուրացնելու համար: Բայց նրանք կարող էին դառնալ մայլային հոգեբանության, վարքի և մշակույթի կրողները, մայլայական ավանդույթի ժառանգորդները: Եթե 60-ականներին հնարվում էին երևանյան քաղաքային ավանդույթները, և այդ ավանդույթը պարտադրող չէր, այն հարկավոր էր պարզապես հարգելª լիբերալ էր, ապա ռաբիսները սկսեցին հնարել կանոններ, որոնք իրենց ավտորիտար բնույթի պատճառով պարտադրվում էինª ադաթերական էին: Այդ կանոնները և ռիտուալները գողականի, մայլայականի և գյուղականի սինթեզ էին: Բազմաթիվ պետական հիմնարկներում քարտուղարուհիները զբաղված էին «կոպիրովկայով»` այդ կանոնները տպագրելով և բազմացնելով: Օլիվյե սալաթը սեղանի վրա զույգ պիտի լինի, վինեգրետինը` կենտ, թե չէ տարին հաջող չի լինի, որ աղջիկը կույս պետք է լինի, իրեն ծանր պահի, փեսայի ընտանիքը բնակարանը պետք է գնի, իսկ հարսի ընտանիքըª կահույքը, հարսի ավտոյի վրա տիկնիկ պետք է լինի, փեսայի ավտոյի վրաª արջուկ, և այսպես հազարավոր սահմանափակումներ: Ռաբիսը չէր սիրում հինգկոպեկանոցը, էլեկտրականությունից զզվում էր, «գեղցիներին»` արհամարհում և, ընդհանրապես, ըստ ռաբիսի, «լավ աղջիկը» զզվող է լինում:

    Եթե ռաբիսն իր առաջին փուլում հիստերիկ-կռվարար էր, ապա հաջորդ փուլում դառնում է դեպրեսիվ: Նրա բառապաշարի մեջ են մտնում «կամաց-կամացը», «դիլխորը», «անկապը» և այլն: Հատկապես ռաբիս դեպրեսիվությունը հավանեցին աղջիկները: Ռաբիս աղջկա գլուխը միշտ ցավում է, սիրելի դարձվածքներն ենª բախտ չունեմ, բոլորը խաբում են, լրիվ նախանձ են: Ռաբիս աղջիկը պետք է շատ կոսմետիկա օգտագործեր, ռաբիս տղան ման գար չարոխներով կամ բարձր պլատֆորմով, կապույտ վադալազկայով և այլն: Եթե վադալազկայի սեզոն չէր, ապա ռաբիսը ման էր գալիս բաց օձիքով վերնաշապիկով, նույնիսկª ձմռանը: Ձմռանը միշտ գլխարկը ձեռքին. ինչո±ւ չի դնում` զզվում է, իսկ ինչո±ւ է ձեռքինª որ չասենª չունի: Ռաբիզը համարում է, որ փողը ձեռքի կեղտ է, հետդ ի±նչ պիտի տանես գերեզման, և որպես եզրակացություն` կեր, խմի, քեֆ արա շարունակ:

    Ռաբիսն այն մարդն էր, որ կտրվել էր իր արմատներից, և չէր կարողանում արդյունաբերական քաղաքում գտնել իր սոցիալական ինքնությունը. հետագայում նա զարմանքով հայտնաբերեց, որ «արիացի» է: Այստեղից նրա կենսաոճի և պահվածքի արհեստականությունը, սենտիմենտալիզմը` զուգակցված դաժանության բռնկումների հետ, մտածողության ստերեոտիպությունը, և այլն: Բարեհոգի ռաբիս լինել չի կարող. առավելագույնը նա կարող է լինել շաքարայինª «խոսկտ շաքարով կտրեմ»: Հագուստը` անփույթ, դեմքին` տառապանքի արտահայտություն, հիստերիկ շարժուձև. այսպես կարելի էր ճանաչել ռաբիսին: Նա պսիխոպատ է, կամ այդպիսին է ձևացնում. արա, ինձ պահեք, հիմա կխփեմ: Պարանոյիկ է միարժեքորեն. արա, ինձ ստեղ բան ասող կա±:

    Իրեն հարմարավետ էր զգում ռաբիսը միայն թաղումների ժամանակ: Գալիս էին այդ թափթփված և սև հագած երիտասարդները, այդ ունիֆորմը չէր հակասում իրադրությանը, համարյա չիմանալով մահացածին, ներկայանում որպես ծեսի մասնագետ, ցուցումներ էին տալիս, սև ժապավեններ կապում փողոցում, ավտոմեքենաների շարժումը կարգավորում և այլն: Ռաբիսի օբյեկտ թաղումին հետագայում ավելացավ քյաբաբնոցը: Դա նրանց մոտ կոչվում էր մի կտոր հաց ուտել, չնայած նրանց կերածով մի սովյալ աֆրիկյան գյուղ կարելի կլիներ կերակրել:

    Երկրորդ փուլում ռաբիսները, ներշնչված հնդկական կինոյից, ադրբեջանական երաժշտությունից, գողական երգերից, ստեղծում են իրենց կիտչային սուբկուլտուրան և մոդան: Նկարներ, ուր միզող երեխա է, գիշերանոթի վրա նստած աղջնակ, չեկանկա Ախթամար, Մասիսներ, և այդ զիբիլը գտավ իր զանգվածային սպառողին: Ֆ. Նիցշեն պնդում էր, որ տականքային հոգեբանությունը դառնում է վտանգավոր, երբ դառնում է ստեղծագործ: Ռաբիսը անվանում են քաղաքային ֆոլկլոր: Դա ճիշտ է, որովհետև ռաբիսը ժողովրդական-բանահյուսական երգ չի երգում, գյուղական չերևալու համար: Նրանց առաջարկած ռեպերտուարում հիմնական տեղը զբաղեցնում էին սիրային տառապանքների մասին քաղցրավուն երգերը: Շատ էին հոր, մոր, բալիկի, ախպերության, ազգի մասին երգերը: Գերեզմանային տրամադրություն էր երգերում. մեկի տողերում հերոսը համոզում է իր գերեզմանին ծաղիկներ բերել և այլն: Նրանք միօրինակորեն սենտիմենտալ էին, և ամենահուզիչ տեղում երգիչը պարտավոր էր կլկլացնել: Այդ սուբկուլտուրայի հիմնական տարածողները զապիսնոցներն էին, ռաբիսականության յուրօրինակ շտաբները:

    60-ականներին և 70-ականներին հայկական գյուղերի բնանկարի դեռևս անբաժան մասն էին աթարի դեզերը. ռաբիսները Երևան քաղաքի աթարի դեզերն էին, ժամանակավրեպ ինքնություններ: 70-80 ական թթ. Երևանը կեղտոտ, փոշոտ քաղաք էր, որի վրա հաճախ իջնում էին սմոգի ամպերը: Ռաբիսը այդ ամպերից մեկն էր:

    60-ականների երևանյան կյանքի սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. առաջին հերթին ընտանիքը, ուր իմ կանոններն են + շրջապատ, ուր բոլորը հավասար են + ամեն գնով չեզոքություն մյուսների շրջապատի հանդեպ: Ռաբիս միջավայրի կանոններն այլ են. ընտանեկան մեծ կլան, խիստ աստիճանակարգ + ընդհանուր միջավայր, աստիճանակարգով բաժանված նաչալնիկների և հասարակ մարդկանց + հասարակ մարդկանց փոխօգնություն:

    Ռաբիսի տիպը ժամանակին չարձանագրվեց գրականության, կինոյի և նկարչության մեջ, մնաց անեկդոտներում: Բայց մնաց ռաբիս երաժշտությունը, որն իր վերածնունդն ապրեց քոչարյանական տասնամյակում և իր հաղթարշավը շարունակում է: Այս տեսակի մասին հիշողությունը վերածնվեց Հայկոյի և Մկոյի, գուցե նաև որոշ սերիալների շնորհիվ: Մենք իմացանք, որ ռաբիսը հետ է եկել:

    Հարց տանք. ինչո±ւ հայաստանյան հասարակության տարբեր խավեր, որոնց շահերին հակասում է առկա վարչակարգի քաղաքականությունը, շարունակում են պաշտպանել նրան: Պատասխանը հակիրճ ձևով այսպիսին է. այս վարչակարգը ստեղծել է բազմազան հաստատություններ, որոնք հասարակության լայնª շահագործվող խավերին դաստիարակում են այս վարչակարգին ենթարկվելու ոգով, նրանք ձևավորել են այնպիսի սովորույթներ, բարոյական չափանիշներ և արժեքներ, որոնք նրանց գամված պահում են Հայաստանի Հանրապետություն կոչվող համակենտրոնացման ճամբարում:

    Հեգեմոնիայի տեսության հեղինակ Ա. Գրամշին պնդում է, որ բուրժուական պետությունը դա մաքուր բռնություն չէ, այլ նաև կամավոր միություն հասարակությունª հեգեմոնիա, գաղափարախոսությամբ կամավոր պարտադրված, բայց պաշտպանված պարտադրանքի զրահով: Գրամշին այստեղ շարունակում է Կ. Մարքսի գաղափարը արտահայտված Գերմանական գաղափարախոսությունում. Ամեն մի նոր դասակարգ, որը գրավում է հին տիրապետող դասակարգի տեղը, պարտադրված է ներկայացնել իր շահը որպես ընդհանուր շահ, այսինքն մատուցել իր մտքերը որպես համընհանուր:

    70-ններին ռաբիսները կարողացան երևանցիներին պարտադրել իրենց կանոնները, մատուցել իրենց մտքերը որպես համընհանուր, հաստատել իրենց հեգեմոնիան: Հեգեմոնիան հաստատելու իրենց երկու միջոցներըª ռաբիսական խուլիգանությունը և ռաբիս ենթամշակույթն ակնառու են: Բայց տասնամյակի վերջում քաղաքն արդեն մասնակի ձերբազատվեց նրանց պարտադրած ադաթներից, զսպվեց նաև ռաբիս խուլիգանությունը: Ռաբիսը անցավ պաշտպանության: Նախկին ռաբիսին կարելի էր ճանաչել հենց նրանով, որ այս կամ այն երևույթը պիտակավորում էր որպես ռաբիսություն:

    Ռաբիսի հեգեմոնիայի այդ փորձն է, որ կրկին պահանջարկ է առաջացրել իշխանությունների մոտ: 80-ականների կեսերին ռաբիսները համարյա անհետացան, բայց 21-րդ դարասկզբին նրանք դուրս եկան անհայտությունից, որպեսզի դառնան… Հանրապետական կուսակցության դեպուտատներ: Հավանաբար դա է Հայկոյի և Մկոյի մանրապատումների հաջողության պատճառը. այն ռեզոնանսի մեջ է քաղաքական պահանջարկին:
    ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ
    www.lragir.am

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.01.2011), Ռուֆուս (22.01.2011), Տրիբուն (24.01.2011)

  10. #4056
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀԱԿ-ը ինքնալուծարվել է և միացել ԲՀԿ-ին

    Հայաստանի առաջադիմական կուսակցությունն այլևս գոյություն չունի, այն արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մաս է կազմում:
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր կայացել է կուսակցության արտահերթ համագումարը, և համագումարի պատվիրակները որոշում են կայացրել ինքնալուծարվել և միանալ ԲՀԿ-ին:
    Աղբյուր՝ 1ին լրատվական

    Խնդրում եմ պրովոկացիոն վերնագիրը կարդալիս այս մի ՀԱԿ-ը չշփոթել Հայ Ազգային Կոնգրեսի հետ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Kuk (22.01.2011), Moonwalker (22.01.2011), Շինարար (23.01.2011)

  12. #4057
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ 1ին լրատվական

    Խնդրում եմ պրովոկացիոն վերնագիրը կարդալիս այս մի ՀԱԿ-ը չշփոթել Հայ Ազգային Կոնգրեսի հետ
    Մարդամեկը երկարատև, տանջալից և քրտնաջան չարչարանքներից հետո գտավ ուր տեղավորվի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), davidus (23.01.2011), Տրիբուն (24.01.2011)

  14. #4058
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ադրբեջանական թերթեր կարդում եք? Նկատել եք, որ ԼՏՊ ու ՀԱԿը էդ թերթերի ամենասիրելի մեջբերվող թեմաներն են: թուրքերը կարգին ուրախացել են երևի, Լևոնը չլիներ, ինչ պիտի անեին?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  15. #4059
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ադրբեջանական թերթեր կարդում եք? Նկատել եք, որ ԼՏՊ ու ՀԱԿը էդ թերթերի ամենասիրելի մեջբերվող թեմաներն են: թուրքերը կարգին ուրախացել են երևի, Լևոնը չլիներ, ինչ պիտի անեին?
    երբ կենդանանում են մեռած հոգիները՝ սպասեք փոփոխությունների..... գարուն է գալիս, թեժ է լինելու

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.01.2011), Kuk (23.01.2011), Norton (27.01.2011), Տրիբուն (24.01.2011)

  17. #4060
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ադրբեջանական թերթեր կարդում եք? Նկատել եք, որ ԼՏՊ ու ՀԱԿը էդ թերթերի ամենասիրելի մեջբերվող թեմաներն են: թուրքերը կարգին ուրախացել են երևի, Լևոնը չլիներ, ինչ պիտի անեին?
    Կարողա՞ դու էլ ադրբեջանական թերթի լրագրող ես: Դու էլ էս քանի օր ա ինչ ստեղ ակտիվացել ես, կամ փորձել ես ակտիվանալ, անընդհատ Լևոնից ես խոսում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #4061
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարողա՞ դու էլ ադրբեջանական թերթի լրագրող ես: Դու էլ էս քանի օր ա ինչ ստեղ ակտիվացել ես, կամ փորձել ես ակտիվանալ, անընդհատ Լևոնից ես խոսում:
    Չէ, ադրբեջանական թերթի լրագրող, չեմ, ուղղակի հետաքրքրության համար մեկ մեկ նայում եմ դրանք.:Մեկ մեկ հետաքրքիր բաներ գրում են: Կուկ ջան, իսկ ով ա ինձ արգելում ակտիվանալ, կամ Լևոնից խոսել? Էդ տրամաբանությամբ եթե ինչ-որ մեկը պոռնոսայտեր նայեր, պիտի պոռնիկ ասեիր?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  19. #4062
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ կենդանանում են մեռած հոգիները՝ սպասեք փոփոխությունների..... գարուն է գալիս, թեժ է լինելու
    Մեռած հոգին ով ա?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  20. #4063
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռած հոգին ով ա?
    Լևոնը երևի: թեժ բաներ ա անում: պահանջել ա, ար 2013-ին նախագահական ընտրություններ լինեն: Երևի իրա ուզածին կհասնի էս տեմպերով:
    էսպես չի մնա

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.01.2011), Tig (23.01.2011), Տրիբուն (24.01.2011)

  22. #4064
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ խաղերը խաղացել ենք, սաղ վերականգնել ենք, ՀՀ-ն, Արցախը, Ջավախքը, Սևրի պայմանագիրը, Արևմմտյան Հայաստանը: Էլ ուրիշ դարդ ու ցավ չի մնացել, անցել ենք Կիլիկիային



    հ.գ. բայց լավա երգում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. #4065
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ խաղերը խաղացել ենք, սաղ վերականգնել ենք, ՀՀ-ն, Արցախը, Ջավախքը, Սևրի պայմանագիրը, Արևմմտյան Հայաստանը: Էլ ուրիշ դարդ ու ցավ չի մնացել, անցել ենք Կիլիկիային

    հ.գ. բայց լավա երգում
    Բայց մենք ինչ ախմախ ժողովուրդ ենք: Էսքան եռագույն, ուրախ դեմք ու ոգևորություն ՀՀ անկախության տոնին չես տեսնի: ՀՀ հիմնի ժամանակ էլ չորս հոգի հազիվ ա ալարելով ոտքի կանգնում: Բայց այ Կիլիկիան վերականգնելու անհեռանկար գործի համար հանգիստ կարանք կազմակերպենք մի քանի հարյուր պատմական դրոշ ու մի քանի հազար հրճված դեմք:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.01.2011), Lion (27.01.2011), Mephistopheles (27.01.2011), Tig (27.01.2011)

Էջ 271 980-ից ԱռաջինԱռաջին ... 171221261267268269270271272273274275281321371771 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •