User Tag List

Էջ 269 979-ից ԱռաջինԱռաջին ... 169219259265266267268269270271272273279319369769 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,021 համարից մինչև 4,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4021
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞ր քաղաքական ուժերին են վստահում հայաստանցիները. «Պոպուլուսը» հրապարակել է հարցման արդյունքները
    17:33 • 23.11.10




    Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ–քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցրացրած հարցման հայաստանյան արդյունքները։

    Հետազոտությունը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ–ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։

    Այսպես, ըստ հարցման արդյունքների՝ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ այն քաղաքական գործիչը, որի օգտին կքվեարկեին առավելագույն թվով ընտրողներ, եթե կրկին նախագահական ընտրություններ լինեին։ Նա գրեթե 3 անգամ ավելի շատ կողմակիցներ ունի (28 տոկոս), քան հաջորդ առավել ուժեղ հնարավոր թեկնածու Գագիկ Ծառուկյանը՝ (10 տոկոս)։

    Բոլոր տարիքային խմբերին պատկանող հարցվողների մեծամասնությունն ասում է, որ իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, թեև նա ավելի շատ կողմնակիցներ ունի մեծահասակների, քան երիտասարդների շրջանում։ Այնուամենայնիվ, շատերը նշում են, որ չգիտեն, թե ում կտային իրենց ձայնը, կամ՝ որ ոչ ոքի օգտին էլ չէին քվեարկի։
    Ըստ հարցման տվյալների՝ Սարգսյանը ավելի շատ կողմնակիցներ ունի, քան իր կուսակցությունը, ինչը բնորոշ է տարբեր երկրների ղեկավարներին։ Հարցվածների 26 տոկոսը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 21 տոկոսը՝ ՀՀԿ–ին։


    «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցների մեջ գերակշռում են երիտասարդները, և ավելի ցածր կրթությամբ մարդիկ։ Իսկ բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի շատ կքվեարկեին ՀՀԿ–ի օգտին։ Ընտրողների 7 տոկոսն իր ձայնը կտա ՀՅԴ–ին, 4 տոկոսը՝ «Օրինաց երկրին» և 3 տոկոսը՝ ՀԱԿ–ին։

    Կան նաև քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, որոնց բնակչության որոշ հատվածը ձայն չէր տա։ Հարցվողների 27 տոկոսն ասում է, որ երբեք չի քվեարկի Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ 13-ական տոկոսը չի քվեարկի Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի օգտին։ Հարցվողների 5-րդ մասից քիչ պակասը ձայն չէր տա «Օրինաց երկիր» կուսակցությանը, 13 տոկոսը՝ ՀԱԿ-ին, 10 տոկոսը՝ ՀՀԿ-ին, նույնքան էլ՝ ՀՅԴ-ին։ Հարցվողների միայն 3 տոկոսն է ասել, որ երբեք չի քվեարկի «Բարգավաճ Հայաստանի» օգտին։

    Ինչպես հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիների ուղիղ կեսը կարծում է, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, և այս պնդումը ճիշտ է ժողովրդագրական բոլոր խմբերին պատկանող մարդկանց մեծամասնության համար։

    Ըստ Քամբեքի՝ համեմատած բազմաթիվ այլ երկրների հետ սա դրական արդյունք է։ ԱՄՆ–ում, օրինակ, հարցվողների մեկ երրորդից քիչ մասն է այն կարծիքին, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 40%–ից պակասը։

    Այսպիսի դրական արդյունքի հիմնական պատճառը հատկանշական բարեփոխումներ են, որոնք, հայաստանցիների կարծիքով, տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում։ Մասնավորապես՝ հարցվողները կարծում են, որ Հայաստանում զարգացել են ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կրթությունը։ Ընդհանուր առմամբ հարցվողները կարծում են, որ կյանքի որակը 5 տարիների ընթացքում համեմատաբար բարելավվել է։

    Միաժամանակ, հարցման մասնակիցներն այն կարծիքին են, որ սահմանափակ առաջընթաց է տեղի ունեցել ժողովրդավարության կայացման գործում, և գրեթե ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

    Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում նրանք նաև այն համոզման են, որ տնտեսության մեջ նույնպես քիչ առաջընթաց է արձանագրվել։

    Ըստ հարցման արդյունքների՝ բնակչությանն ամենաշատը հուզող խնդիրը գործազրկությունն է։ Այսպես, հայաստանցիների մեկ քառորդը կարծում է, որ երկրի իշխանությունն ընդհանրապես չի ներկայացնում իրենց շահերը, իսկ 59%-ը կարծում է, որ այն միայն որոշ չափով է ներկայացնում դրանք։

    Tert.am

  2. #4022
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    [B][SIZE="3"]

    Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ–քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցրացրած հարցման հայաստանյան արդյունքները։
    էս Պուպուլիսները սենց փախած անունները որտեղի՞ց են գտնում արա: Հայաստանի եվրոպացի բարեկամներ, ասիացի ախպեր-ընգերներ, աֆրիկացի մոտիկներ ...

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), davidus (24.11.2010), Mephistopheles (27.11.2010), Հայկօ (24.11.2010)

  4. #4023
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էն օրը մի հատ հարցում տեսա Թերթ.ամ-ում.

    Ի՞նչ կարծիք ունեք ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության ոլորտում վերջին բացահայտումների և դրան հայերի մասնակցության վերաբերյալ.


    Բացասական, դա պատիվ չի բերում մեր ազգին 732



    Դրական, դա ճարպկության արդյունք է 596

    Խնդրի շուրջ աղմուկը արհեստականորեն ուռճացվել է 1297

    Սա հայերի դեմ ուղղորդված գործողություն է 1021

    Առանձնապես հետաքրքրված չեմ 166
    մեծ մասն այնուամենայնիվ արդարացնում են… սա ավելի մտահոգիչ ա

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), Chuk (27.11.2010), Norton (27.11.2010), Rammer (27.11.2010), Sagittarius (15.01.2011)

  6. #4024
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր քաղաքական ուժերին են վստահում հայաստանցիները. «Պոպուլուսը» հրապարակել է հարցման արդյունքները
    17:33 • 23.11.10

    Tert.am
    Էս էլ ՉԻ–ի պատասխանը Պոպուլուսին.

    Բրիտանական «Պոպուլուս» ընկերությունը Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել եւ «պարզել», որ եթե այսօր ընտրություն լիներ, բնակչության 28 տոկոսն իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին:

    «ՉԻ» - Բրիտանական «Պոպուլուս» ընկերությունն ամենայն հավանականությամբ պարզապես ծաղրել է հայաստանցիներին կամ, մեղմ ասած, հիմարի տեղ դրել: Բանն այն է, որ ըստ այդ նույն հարցման արդյունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, բայց... հարցվողների ուղիղ կեսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Խնդիրը Սերժ Սարգսյանի 28 տոկոսանոց վարկանիշը չէ. խնդիրն այն է, որ հայաստանցիների ուղիղ կեսն իբր կոռուպցիայի մեջ թաղված լինելը համարում է «զարգացման ճիշտ ուղղություն» եւ պատրաստ է նորից ձայն տալ այդ նույն կոռուպցիայի դեմ բացարձակապես չպայքարող իշխանություններին:

    Եվ այնուամենայնիվ, չենք կարծում, թե արժե լուրջ վերաբերվել այս «հետազոտությանը»: Շատ ավելի հավանական է, որ բրիտանական «Պոպուլուս» ընկերության անվանման մեջ պարզապես տառասխալ կա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.12.2010)

  8. #4025
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ինչ-որ մարդկանց կլանի ներսում պատժում են կայֆ ա, բայց ինչքան շատ են պատժում, էնքան շատ ա սովետի հոտ փչում: Որովհետև պատժում են միապետի հրամանով՝ չկա դատախազություն, դատարան, ոչ մի ժողովրդավարական ինստիտուտ չկա ու ամենակարևորը՝ ընտրություններ չեն լինում: Հաճախ եմ տարեց մարդկանցից լսում. «բա կոմունիստների ժամանակ ո՞վ կարար տենց բան աներ, հերը կանիծեին»: Վախենամ վայրի արջի ցեղերը ուզում են հենց «հերն անիծելու» սովետական մեխանիզմով «բավարարել» մեզ ու վախենամ ահագին մարդ բավարարվի: Պատկերացրեք օլիգարխներին խուզում են, աչք ծակող հաբռգածներին պատժում են, մնում ա արտոնյալների փոքր խումբ, որն աշխատում ա ափաշքյարա չցուցադրել իր ունեցվածքը, որովհետև ափաշքյարաներին վերջ ի վերջո պատժում են: Ու ինչքան շատ մարդ փառք կտա պրիստավին ու ռուսաց թագավորին:

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), Chuk (10.12.2010), matlev (10.12.2010), Norton (10.12.2010), Sagittarius (15.01.2011), Երվանդ (10.12.2010), Տրիբուն (10.12.2010)

  10. #4026
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ա հետաքրքիր… ահա թե ինչ ա նշանակում վատ լրատվամիջոցներ ունենալը…



  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (11.12.2010), Tig (11.12.2010)

  12. #4027
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով:
    Արա դե դիվանագետ ա էլի, հո զոռով չի…

    մենակ մի բան, իսկ եթե չհարձակվի, ո՞րն ա լինելու "այլ ընտրությունը"

  13. #4028
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ա հետաքրքիր… ահա թե ինչ ա նշանակում վատ լրատվամիջոցներ ունենալը…
    Մեֆ ջան, մեր գյուղի օրինակով ասեմ: Մեր գյուղում կա 6-7 ադրբեջանական, 2 վրացական, 2 ռուսական և 2 հայկական հեռուստաալիք: Հայկականներից Հ1 ու Արմենիա, այն էլ ոչ թե հայկական այլ արբանյակային տարբերակով, այսինքն այդ շրջանը համարվում Հայաստանի տարածքից դուրս: Դրան գումարած բռնումա մենական հանրային ռադիոն ու բազմաթիվ ադրբեջանական ռադիոալիքներ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.12.2010)

  15. #4029
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե դիվանագետ ա էլի, հո զոռով չի…

    մենակ մի բան, իսկ եթե չհարձակվի, ո՞րն ա լինելու "այլ ընտրությունը"
    Որ չհարձակվեն, մենք հոժար կամքով, մեր ձեռով գրավված տարածքները հետ կտանք:

  16. #4030
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ չհարձակվեն, մենք հոժար կամքով, մեր ձեռով գրավված տարածքները հետ կտանք:
    գրավված չէ, ընգեր… ազատագրված…

  17. #4031
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, մեր գյուղի օրինակով ասեմ: Մեր գյուղում կա 6-7 ադրբեջանական, 2 վրացական, 2 ռուսական և 2 հայկական հեռուստաալիք: Հայկականներից Հ1 ու Արմենիա, այն էլ ոչ թե հայկական այլ արբանյակային տարբերակով, այսինքն այդ շրջանը համարվում Հայաստանի տարածքից դուրս: Դրան գումարած բռնումա մենական հանրային ռադիոն ու բազմաթիվ ադրբեջանական ռադիոալիքներ:
    ապեր, կարող ա՞ ձեր գյուղը հանձնել են ադրբեջանցիներին, վրեքներս խաբար չկա

  18. #4032
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, կարող ա՞ ձեր գյուղը հանձնել են ադրբեջանցիներին, վրեքներս խաբար չկա
    Հաշվի առնելով իշխանությունների թքածական վիճակը ու էն, որ հիմա բնակչության 30-ն էլ չի մնացել, ապա կարելիա ասել: Ադրբեջանցիք, որ ուզեյին, վայթե չկարային սենց կազմակերպված արտագաղթ կազմակերպեյին:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (21.12.2010), Mephistopheles (12.12.2010)

  20. #4033
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուժկովի ու «Գազպրոմ»-ի մարդիկ

    Երեկ Երևանի նորընծա քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողությունն էր: Զարմանալի զուգադիպությամբ հենց երեկ էլ տարածվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանը ռուսական «Գազպրոմ»-ին առաջարկում է այստեղ կառուցել «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի շենքային համալիրը:

    Մինչ ներկայացնելը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ շենքային համալիրը, արժե հիշեցնել, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է դարձել մինչ այդ լինելով 80 տոկոսով «Գազպրոմ»-ի սեփականությունը հանդիսացող «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը: Իսկ «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի շենքային համալիրը Ռուսաստանում բավական աղմուկ հանած մի նախագիծ է, որը ենթադրում է կառուցել Եվրոպայում ամենաբարձր աշտարակը:

    Բանն այն է, որ կառուցման վայր է ընտրվել Սանկտ Պետերբուրգը, ինչն էլ հենց դարձել է մեծ աղմուկի պատճառ: Սանկտ Պետերբուրգի բնակիչների մի զգալի հատված, ինչպես նաև զգալի թվով մտավորականներ իրենց դժգոհությունն են հայտնում «Գազպրոմ»-ի նախագծի կապակցությամբ` ասելով, որ այն կփչացնի Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական նկարագիրը: Եվ ահա, «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը երեկ հայտարարել է, որ այդ համալիրն իր տարածքում կառուցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը: Եվ այն, որ Միլլերի այդ հայտարարությունը համընկնում է, այսպես ասած, «Գազպրոմ»-ի կառույցի ներկայացուցչի Երևանի քաղաքապետ դառնալու հետ, իրավիճակը դարձնում է իսկապես հետաքրքիր:

    Որևէ մեկը հազիվ թե կասկածի, որ եթե «Գազպրոմ»-ը ցանկություն հայտնի, ապա Հայաստանում նրա բիզնես-համալիրը կկառուցվի, և մտավորականներն այստեղ նույնիսկ ոչ թե բողոքի կամ ճարտարապետական տեսքի մասին մտահոգության, այլ երախտագիտության ձայն կբարձրացնեն նորակառույցի վերաբերյալ: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստորեն, Երևանը կրիմինալից «ազատվում» է և հանձնվում ռուսներին: Այսինքն` եթե Գագիկ Բեգլարյանի պարագայում Երևանում իրենց լավ էին զգում «թաղի տղերքը», ապա այժմ Երևանում իրեն լավ կզգա «Գազպրոմ»-ը: Նույնիսկ սարսափելի է մտածել, թե ո՞րն է սրանից նախընտրելին` «հայրենի» կրիմինալի՞, թե՞ ռուսական կայսերապաշտության հենասյուն հանդիսացող «Գազպրոմ»-ի իշխանությունը: Ըստ երևույթին, այդ ամենի մեջ նկատելի է Լուժկովին փոխարինելու հանգամանքը: Բանն այն է, որ Երևանի հետ կապված խոշոր շինարարական ծրագրեր մնացին, այսպես ասած, փշալարին, երբ Ռուսաստանում գահընկեց արեցին Լուժկովին: Իսկ ռուսական փողերով իրականացվող շինարարական պրոյեկտները Երևանի քաղաքապետերի փրկությունն են, այլապես Երևանում քաղաքաշինական կյանքը պարզապես պարապուրդի կմատնվի: Եվ ահա, Լուժկովի դեֆիցիտը փորձ է արվում լրացնել «Գազպրոմ»-ի միջոցով, որին առաջարկվում է Երևանում խոշոր շինարարական ծրագրեր իրականացնել: Այսինքն` Լուժկովը չլինի, «Գազպրոմ»-ը լինի, ինչ տարբերություն: Կասկած չկա, որ խոսքը միայն «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի համալիրի մասին չէ: Կարելի է վստահաբար ասել, որ «Գազպրոմ»-ին եղած կլինեն և գուցե դեռ լինում են նաև քաղաքաշինական այլ առաջարկներ: Այլ կերպ ասած` նոր, թե հին մշակույթ, միևնույն է, այն Հայաստանում պտտվում է ռուսական առանցքի շուրջ, և միակ հույսը շարունակում է լինել Ռուսաստանը, և միգուցե սա էր Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ առաջացած ամբողջ աղմուկի էությունը. այլևս փող չունեցող Լուժկովի մարդուն փոխարինել փող տվող «Գազպրոմ»-ի մարդով:

    1in.am

  21. #4034
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ամեն օր լուրեր կարդալուց հասկանում եմ, որ ես երկրի վիճակը, իրավիճակ ա, բոլոր կողմերով սահմանափակումներա գնում, կաշառակերություն, կառավարությունը մենակ ջեբերնա լցնում քանի դեռ հասցնումա, ով նստումա պաշտոնի իրա շրջապատնա հարստանում, հասարակ ժողովուրդը արդեն հույս չունի, սաղ գլոիխները կախած ապրում են. ով մի բան իրանց ուզածով չի խոսում փագում են, ա1+ խանգարումա չէն բացի, Ալմ միքիչ էր խանգարում ետել հանին, եթե ինչոր պատգամավոր կամ օլիգարխ իրա սերիալը նկարի, ետել արդեն պարտատրաբար պտի նայել տան, . հայաստանը ամբողջովին ծախված վիճակա. իմ կարծիքով մի բան կփրկի եթե փրկի, սաղին հավաքել մի տեղ ու սաղին վառել.

  22. #4035
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թունիսի նախագահն էլ թռավ .. իսկ մերինի տանձին չի ..

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.01.2011), Kuk (15.01.2011), Moonwalker (15.01.2011), Norton (16.01.2011), Tig (16.01.2011), Հայկօ (15.01.2011)

Էջ 269 979-ից ԱռաջինԱռաջին ... 169219259265266267268269270271272273279319369769 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •