Թող ինձ ների Չուկը, որ իրա փոխարեն պատասխանում եմ իրեն ուղղված գրառմանը ու որ ընդհանրապես պատասխանում եմ (

), բայց չեմ դիմանում, պիտի ասեմ:
Ռայադեր, էնքան ակնհայտ ա էս երկու ասածներիդ տարբերությունը, որ չգիտեմինչ հանճար (եթե ցանկանում եք` հ-ով) պետք ա լինել նույնացնելու համար:
Կարճ կոնկրետ բացատրեմ. Ազգային տարազ չկրելը, ազգային երաժշտություն չլսելը, ազգային ճաշեր չուտելը, ազգային բջջային օպերատորից չօգտվելը

զուտ ճաշակի հարցեր են, իսկ մայրենի լեզվով չխոսող (տաջկերեն խոսող) մարդ տեսնելուց ես գիտակցում եմ, որ մենք ոչ միայն ճաշակի հարցում կարող ա լեզու չգտնենք, այլ մենք ընդհանրապես լեզու չենք կարող գտնել, որտեւ իրար չենք հասկանում: Ու բնավ կապ չունի, թե էդ տաջկերեն խոսողի երակներում ինչ բենզին ա հոսում
(© Թիլլ Լինդեման):
Իսկ, զուտ տեսականորեն, եթե մի խումբ հայեր իրենց տաջիկ հռչակեն, մեկ այլ խումբ` արաբ հռչակեն եւ այլն, արդեն հաջորդ քայլը կլինի Հայաստանի պառակտումը: Հետո էլ թուրքերըը հատ-հատ էդ մանր Հայաստանիկները կգրավեն ու պրծ:
Լեզուն ճաշակ չի, որ պարտադրանքը դատապարտելի լինի, լեզուն նախ եւ առաջ շփվելու միջոց ա:
Էջանիշներ