User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 51 64-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #751
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կգամ.... Տիգ?

  2. #752
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Կգամ.... Տիգ?
    Դավ ջան, ես հլը հաստատ չգիտեմ կհարմարացնեմ թե չէ… «ռեմոնտի» մեջ ենք… բայց 90% մասնակցելու եմ/ենք/…

    ---------- Ավելացվել է՝ 17:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:13 ----------

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Կգամ.... Տիգ?
    Դավ ջան, ես հլը հաստատ չգիտեմ կհարմարացնեմ թե չէ… «ռեմոնտի» մեջ ենք… բայց 90% մասնակցելու եմ/ենք/…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #753
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց այբուբենի տառերն «այցելել» են Մաշտոցի գերեզման
    11:31 • 06.09.10

    Նոր ուսումնական տարվա առաջին կիրակի օրը՝ սեպտեմբերի 5-ին, մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված բողոքի ակցիա են անցկացրել։

    Երթի մասնակիցները նաև կոչով դիմել են ՀՀ իշխանություններին, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք` «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթի մասնակիցներս, գիտակցելով, թե հայոց լեզվի և անկախության ապագայի տեսանկյունից ինչպիսի մեծ վտանգ է ներկայացնում օտարալեզու դպրոցների մուտքը Հայաստան, պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել «Լեզվի և Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը, հակառակ դեպքում` Ազգային ժողովից` մերժել այն։ Առաջարկում ենք օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ»։

    Ակցիայի մասնակիցներն ուխտագնացություն են կատարել Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին։ Իրենց հետ բերած այբուբենի տառերով զարդարելով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ցանկապատը՝ մասնակիցներն այնուհետև այցելել են Մաշտոցի գերեզման` երդվելով հավատարիմ մնալ նրա գործին: Պատարագին մասնակցելուց և մոմեր վառելուց հետո եկեղեցուն կից «Կարին» համույթի կատարմամբ ներկայացվել են ազգագրական երգեր և պարեր:

    Այնուհետև վերադառնալով Երևան` ուխտագնացության մասնակիցները Մատենադարանի հարթակում` Մաշտոցի արձանի մոտ, միացել են մեկնարկող «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթին։ Վանկարկելով արդեն ավանդական դարձած «Կրթությունը հայերեն», «Հայ մանուկին հայ դպրոց», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է», «Գաղութացմանը` ո՛չ» և այլ կարգախոսներ` մի քանի հարյուր ցուցարարներ «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» գրությամբ պաստառները և շարժման խորհրդանիշը դարձած հայոց այբուբենի տառերը վեր պարզած` անցել են Մաշտոցի պողոտայով մինչև Սբ. Սարգիս եկեղեցի:

    Ուխտագնացության և երթի նպատակն էր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել Մեսրոպ Մաշտոցի ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա։

    Երթի մասնակիցները նաև ողջունել են մի խումբ ֆրանսահայերի կողմից Փարիզում ՀՀ դեսպանատան առջև անցկացված բողոքի ցույցը, որի ընթացքում դեսպանին նամակ է հղվել։

    Tert.am

    հ.գ. ափսոս չկարողացա մասնակցեմ..... էդ ժամին «ստյաժկա» էինք անում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (06.09.2010), StrangeLittleGirl (06.09.2010), Նաիրուհի (08.09.2010)

  5. #754
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. ափսոս չկարողացա մասնակցեմ..... էդ ժամին «ստյաժկա» էինք անում...
    Գոնե մասնակցեիք, մեզ էլ Վանաձորից էին բերել, մենք հազիվ Երևանի երթին հասանք, հետո նոր Օշական գնացինք, բայց էդ երթին եկողները քիչ էին ինչ որ...
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 06.09.2010, 15:19:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (06.09.2010)

  7. #755
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ էր բերել

  8. #756
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ էր բերել
    Եսիմ, ես էլ էդպես կոնկրետ չիմացա, ինչ-որ կազմակերպություն էր ոնցոր, ինձ իմ ծանոթն էր ասել, որ Օշական Էլ են գնալու, ես էլ մնացածից անտեղյակ եկել էի

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.09.2010), Tig (06.09.2010), Ձայնալար (06.09.2010)

  10. #757
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարճ ժամանակով գնացի: Իրոք սարսափելի քիչ էինք Ի՞նչն է պատճառը:

  11. #758
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան մի հատ դիագնոզ տուր էս «դեժավիստին»…

    Պատկերացնում եք արտասահմանից 10000 ուսուցիչ հրավիրելը ինչ ծախսերի հետա կապված… Հետո էլ կասնե թե փող չունեն մեր հալալ զուլալ դպրոցների հմար… Չեմ հասկանում՝ էդ նախարարության վերնախավում լրիվ «ոչխարիզմա» տիրում…
    Իսկ եթե դա «օտարների» փողերով են անելու՝ գրողի ծոցը կորչի նման օգնությունները…



    Աշոտյանը Սաակաշվիլիի ելույթից դեժավյու է ապրել
    12:56 • 07.09.10

    «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխության նախագիծը բովանդակային իմաստով բացարձակ կապ չունի Ռեգենտների կամ Դիլիջանի դպրոցի հետ։ Այդ դպրոցները կոնկրետ նախագծեր էին։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

    «Օրենսդրական փաթեթը չի շաղկապվում Դիլիջանի դպրոցի բացման կամ չկառուցելու որոշման հետ։ Այդ օրենքը պետք է լինի»,- ասաց նա։

    Միաժամանակ, նախարարը հույս հայտնեց, որ Դիլիջանի դպրոցը կհասնի իր նշանակետին և կդառնա գործող ուսումնական հաստատություն։ Այս համատեքստում Աշոտյանը օրինակ բերեց Վրաստանի կառավարության ծրագիրը՝ անգլերեն լեզուն դարձնել երկրի երկրորդ լեզուն։ Նախարարի խոսքով՝ 5 տարվա ընթացքում Վրաստանը նպատակ ունի արտասահմանից հրավիրել 10 հազար ուսուցիչ՝ անգլերեն դասավանդելու նպատակով ։

    Այդ ուսուցիչները կլինեն անգլերեն լեզվի կրողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Բրիտանիայից և այլ երկրներից։

    «Երբ ես կարդացի նրանց նախագահի ելույթը, հասկացա, որ դեժավյու ունեմ, քանի որ 6 ամիս առաջ նույն բանն ասում էինք մենք։ Ասում էինք, որ մեր հասարակությունը պետք է լինի բիլինգվալ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Վրաստանում այդ ծրագիրն արդեն կյանքի է կոչվում։ Նախարարի խոսքով՝ ակնհայտ է, որ դա միջազգային միտում է և միջազգային տրենդ։

    Հավելենք, որ նախարարը որոշել է այլևս չմեկնաբանել այն բոլոր «շահարկումները», թե օտարալեզու դպրոցների վերաբացումը արվելու է հայագիտության հաշվին։ «Դա կրթության նախարարության մեկնաբանության առարկա չէ այլևս»,- ասաց նա։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.09.2010), davidus (07.09.2010), Rammstein (07.09.2010), Նաիրուհի (08.09.2010)

  13. #759
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վա՛խ մամա ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (07.09.2010), Rammstein (07.09.2010), Tig (07.09.2010), Նաիրուհի (08.09.2010)

  15. #760
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արյա… սրանք լրիվ ե՞ն իրանց կորցրել…

    Ի դեպ, էն օրը հեռուստացույցով լսեցի, որ Ռուսաստանի չինովնիկներից եսիմով բլթցրել էր, որ Լատվիայում պետք ա ռուսերենը երկրորդ լեզու հռչակել, Լատվիայի նախագահն էլ ասել էր, որ տենց բան չի կարա լինի, ու էդ էն դեպքում, երբ որ Լատվիայի բնակչության քսանքանի տոկոսը ռուս ա:
    Հայաստանո՞ւմ քանի տոկոսն ա այլազգի, գուցե 50, թե՞ 75…

    Վանկարկելով արդեն ավանդական դարձած «Կրթությունը հայերեն», «Հայ մանուկին հայ դպրոց», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է», «Գաղութացմանը` ո՛չ» և այլ կարգախոսներ` մի քանի հարյուր ցուցարարներ «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» գրությամբ պաստառները և շարժման խորհրդանիշը դարձած հայոց այբուբենի տառերը վեր պարզած` անցել են Մաշտոցի պողոտայով մինչև Սբ. Սարգիս եկեղեցի:
    Բա էն որ «Լեզուն սուրբ է, ուրացողը` դավաճան» կարգախոսը դառավ «Լեզուն սուրբ է, ուրացողը` Աշոծյան»…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (08.09.2010), StrangeLittleGirl (08.09.2010), Tig (07.09.2010), Նաիրուհի (08.09.2010)

  17. #761
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես էլ եմ ուզում երկլեզու հասարակություն Ուզում եմ, որ հայերը խոսեն և´ արևելահայերեն, և´ արևմտահայերեն:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (09.09.2010), Նաիրուհի (08.09.2010), Սամսար (08.09.2010)

  19. #762
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանո՞ւմ քանի տոկոսն ա այլազգի, գուցե 50, թե՞ 75…
    Հոգեպես այլազգիները լիքն են։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (08.09.2010)

  21. #763
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեպես այլազգիները լիքն են։
    ...ու զբաղեցնում են բարձր պաշտոններ...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (08.09.2010)

  23. #764
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես էլ եմ ուզում երկլեզու հասարակություն Ուզում եմ, որ հայերը խոսեն և´ արևելահայերեն, և´ արևմտահայերեն:
    Ես էլ եմ ուզում, Բյուր ջան, մենակ թե արևելահայերենն ու արևմտահայերենը միևնույն լեզվի երկու գրական տարբերակներն են
    (էս ի՜նչ մի խորացա)
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Պանդուխտ (08.09.2010)

  25. #765
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ու զբաղեցնում են բարձր պաշտոններ...
    Հեչ անպայման չէ։ Խոսքը սովորական մարդկանց մասին է։ Օր օրի վրա շատանում են ռուսերեն խոսողները։ Եթե մի հինգ տարի առաջ Երևանի փողոցներում հազվադեպ կլսեիր ռուսերեն լեզու, ապա հիմա դա ամենուրեք է։ Նրանց ոչ ոք չի ստիպում, մարդիկ այդպես են ուզում։ Մարդիկ անկեղծորեն համարում են, որ եթե զարգացած երկրի լեզվով են խոսում, ապա մեխանիկորեն իրենք էլ են զարգացած դառնում։ Զվարճալի պատմությունների թեմայում մեկը գրել էր, որ իր ծանոթը թե բարեկամը Ֆրանսիա էր գնացել կարճ ժամանակով, սկսել էր "ր"-ի փոխարեն "ղ" արտասանել։ Եվ այդ կարգի երևույթները Հայաստանում համատարած են։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (08.09.2010)

Էջ 51 64-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •