Ադրիանո ջան, առաջի մասը գրառմանդ չհասկացա ինչ կապ ունի իմ գրածի հետ, դրա համար պատասխանում եմ երկրորդ՝ ընդգծածս հատվածին: Հայերեն գերազանց իմանալու համար, պետք ա հայերենը լինի առաջնային՝ հիմնական, մայրենի լեզու: Մարդը պետք ա ֆիզիկան (էդ առարկան առաջինը եկավ մտքիս, որովհետև ես հայերեն մտքերս սովորել եմ ձևակերպել ավելի շատ էդ առարկայի շնորհիվ) հայերենով անցնի հասկանո՞ւմ եք դա մտածողություն ա ձևավորում: Դպրոց բացել փակելու խնդիր չի եղել ու չկա, անկախացումից հետո ոչ մի դպրոց չի փակվել՝ ռուսական դպրոցները դարձել են հայկական: Ընդ որում ուզած չուզած այդ անցումը սահուն է եղել, քանի որ դասատուներն էլ մի օրում չսովորեցին հայերենով դաս պատմել: Էլի եմ ասում, ռուսերեն լեզուն շատ եմ սիրում ու իմ սիրած առարկաներից ա եղել դպրոցում, ռուսերեն չիմանալ նշանակում ա զրկվել ահռելի քանակությամբ գրականությունից, ինֆորմացիայից: Ռուսներն ունեն հարուստ գրականություն ու էդ հեղինակներին բնագրով կարդալու հնարավորությունը հարստություն է յուրաքանչյուրիս համար: Էլ չասած մասնագիտական գրականության մասին, որը գրեթե բացակայում է հայերենով: Բայց էդ ամենից օգտվելու համար ամենևեին պարտադիր չէ ուրանալ մայրենին ու դարձնել այն օտար լեզու՝ երկրորդ լեզու. Ձեր խոնարհ ծառան դրա վառ օրինակ![]()
Էջանիշներ