User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
    ոչ միայն կարելի է, այլև պետք է

    ու, ինչքան էլ ասովոր չհնչի, որքան շուտ դա փոխվի, այնքան ավելի կմոտենա Հայ ազգի գաղափարական վերածննդի ժամանակաշրջանը..

    իմ համեստ կարծիքով, այստեղ խնդրի առարկան շատ ավելի խորն է, քան այսօրվա օլիգարխների նկատմամբ տածած «վախը»..

    կատակ բան չի՝ հազարամյակով ազգիդ ճնշող մեծամասնությունը Հայազգի ու Հայեցի ղեկավարի երես չի տեսել.. օտարազգի դրածոն էլ իր նվիրական պարտքն է համարել ստորացնել ու ամենահասու ու անմարդկային միջոցներով ճնշել տեղաբնակներին, որ արժանապատվության զգացողություն չունենալով՝ ի զորու չլինեն ապստամբել այն պետության դեմ, որի կազմի մեջ մտնում են..
    զավթիչի տարրական մտածելակերպ..
    ով էլ փորձել է սրա դեմ խոսել՝ լավագույն դեպքում գլխատվել է

    ու այսպես էլ մենք սերնդե սերունդ դաստիարակվել ենք՝ եթե դժգոհել՝ ապա լուռ..

    այսպիսով այսօրվա Հայ իրականության մեջ իրական պատվախնդրությունն ու ազատամտությունը գեղեցիկ լեգենդներ են, որոնք լրիվ պատահական կարող են հանդիպել 1 Հայի մոտ 10000-ից..

    ասածիս վառ օրինակ.
    եթե չեչենը իր երեխային կսովորացնի՝ «ընտանիքիդ կամ ազգիդ պատվին մեկը կպավ՝ կյանքիդ գնով էլ լինի վրեժ պիտի հանես», ապա Հայ ծնողն իր երեխային կխրատի՝ «վայ բալա ջան, փորձանքից հեռու մնա, գործ չունես», ..
    և թերևս հենց դա էլ պատճառն է, որ բազում Հայ նախարարներ օտար բանակներին ընդդեմ աղ ու հացով էին դուրս գալիս..


    հիմա մեր գլխավոր կոմպլեքսներից.
    - եթե ղեկավար է, ուրեմն իրեն ամենազոր պիտի զգա ու ինչ ուզի անի.. (ինչի էդ օլիգարխ ասածը Հայի ծնունդ չի՞.. ուղղակի նա էլ է մտածում, որ իրեն հենց էդպես պիտի պահի, որ վախենան, չէ՞ որ ղեկավար է..)
    - ինչ ուզում է լինի՝ քանի բանը քեզ չի հասել՝ գործ չունես.. գնա նստի սեղանին ճոխ-ճոխ բաժակաճառեր ասա.. տաք-տաք սրան նրան հայհոյի քո ընկերների ներկայությամբ.. բայց վտանգի պահին փորձանքից հեռու մնա..


    հիմա ասածս ինչ էր.
    եթե ուզում ենք սա փոխել՝ կարող ենք նաև սեփական օրինակներով ցույց տալ շրջապատողներին, որ անարդարության դեմ կարելի է նաև չլռել..
    չէ՞ որ բազում մարդիկ գաղտնի կուրախանային տեսնելով դա, բայց երբ իրենց հարցնես՝ իսկ դո՞ւ ինչի ես լռում, կասեր՝ բոլորը լռեցին՝ ես էլ լռեցի..

    բայց սրա տված ծիլերը, իհարկե, չեն կարողանա համեմատվել համազգային կամ, գոնե, համապետական ծրագրի հետ, որը իրականացնելու լծակներ ունեն միայն ՀՀ իշխանությունները..
    հրավիրեն բանիմաց հոգեբանների խորհուրդ ու ամենատարբեր ծրագրեր ու ագիտացիաներ մշակել, որոնք, ժամանակի հետ, ի զորու կլինեն վերականգնել Հայ մարդու կորցրած ինքնասիրությունը ու կօգնեն նրան ազատվել ստրկամտությունից..
    ու, ամենաամենակարևորը, պայմաններ ստեղծել, որ ՀՀ քաղաքացին ինքն իրեն պաշտպանված զգա գոնե սեփական երկրում..
    թող էլի քերթեն.. «զարգացած» երկրներում ավելի դաժան են քերթուն սեփական քաղաքացուն.. բայց թող գոնե չստորացնեն..


    ահա սա էլ ի նկատի ունեյի գրառմանս սկզբում՝ գաղափարական վերածնունդ ասելով..
    եթե, հանկարծ, Հայազգիների մեծ մասը վերսկսի հպարտանալ իր ազգային պատկանելիությամբ, ամենահնարավոր ու անհնարին հրաշքներ կգործեն հանուն Հայաստանի ու Հայ ազգի՝ ծառայեցնելով այդ նպատակին յուրաքանչյուրիս ներուժն ու ռեսուրսը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2010), Mark Pauler (07.12.2010), Tig (16.12.2010), Անտիգոնե (07.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •