Մեֆուլ, այ Մեֆուլ (սատանային փաղաքշական դիմելու ձև էլ իմացանք)… Էս ի՞նչ ես գրել՝
Դա «դաբռո» չի, տնտեսական կախվածություն է։ Տնտեսական կախվածություն ունի նաև ԱՄՆ–ն Չինաստանից ու հակառակը։ Չեմ ասում որ Հայաստանի պարագայում այդ տնտեսական կախվածությունը լավ բան է։ Բայց սա քո իմացած «դաբռո»–ից փոքր ինչ տարբերվում է, եղբայր։ «Դաբռո»–ն դա մոգական գործոն է։ Դա կրոնի, ավելի շուտ աղանդի պես մի բան է։ «Դաբռո»–ն կա, եթե կա դրան հավատացող, եթե չկա դրան հավատացող, չկա նաև «դաբռո»–ն։ Իմիջայլոց Սերժին որոշ դեպքերում ձեռնտու կլինի, եթե հայ ժողովուրդը հավատա «Դաբռո»–ին։ Էդ դեպքում Սերժը մեղավոր չի լինի, որովհետև կասի ախպեր «դաբռո» չունեի, իսկ որ դեպքերում էլ ինչ–որ քաղաքական իմպոտենտ ուժ մի բանի չհասնի, էլի կասի «արա դե ջոկու՞մ եք, Սերժը դաբռո ուներ, իսկ մենք չունեինք»։ Միջին դարերում ինկվիզիտորները օրինակ Աստծու «դաբռո»–ով էին սաղի մաման լացացնում։ Գիտե՞ս ինչու, որովհետև կարողացել էին խավարամիտ ամբոխին համոզել, որ կա այդ «դաբռո»–ն։ Չգիտեմ… ես հակված եմ ավելի շատ «Մգունինի Բոա»–ին հավատալու… Իհարկե որ մի ամբողջ ժողովուրդ, իր պրեզիդենտով հանդերձ գնա ու Մեդվեդին խոսքի հարցնի՝ «ախպեր, ուզում ենք գնալ զուգարան, դաբռո տալիս ե՞ս», Մեդվեդն էլ ասի «նու լադնո, դավա՛յ, տոլկօ բի՛ստռօ, տվայու մած», այ էդ ժամանակ Հայաստանը միանշանակ կլինի դաբռոյով շարժվող անխամախագույն երկիր։-Հայաստանը միանշանակ "դոբռոյով" ա շարժվում էսօր որովհետև ռուսական կապիտալը գրավել ա Հայաստանը ու մեր վրա ունի շատ ուժեղ լծակներ…
Էջանիշներ