Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն հենց տարածքները հետ տանք, կունենանք մարտունակ բանակ ու կենսունակ տնտեսություն ու կազատվենք վասալային կախվածությունից, ու հազար տոկոսանոց անվտանգություն կունենանք: Փաստորեն մեր բանակի մարտունակությունը կախված ա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմանններից ու Տրապիզոնի նավահանգիստ ելքից:

Մեֆ, կայֆավա՞տ ես ըլնում վրեքս:
Տրիբուն ջան, անվտանգության երաշխիքը իմ թվարկածներն են… եթե համաձայն չես, ասա տենց չի… բայց այ ոնց կհասնես դրան, ես կարծում եմ կարելի ա առաջին հերթին իշխանափոխությամբ, որն էլ մեզ հնարավորություն կտա Ղարաբաղի հարցը լուծել ու Հայաստանը ապաշրջափակել… Համենայն դեպս մեր կողմից պետք ա հնարավորինս արվի խնդիրը հանգուցալուծելու համար… գալով վերջում այն գաղափարին որ փակ սահմաններով երկրի տնտեսությունը չի զարգանա

դու ասում ես տարածքները պետք ա պահել որովհետև դրանք մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքներն են ու ստատուս քվոն էլ պտի մնա մինչև տենանք ինչ ա լինելու … սրանից էլ լավ կայֆավա՞տ ապեր…

Մի հատ հիմնավորի էլի Տրիբուն ջան, որն ա մեր հաջորդ քայլը ստատուս քվոն պահելուց հետո… այսինքն հես ա պահած ա, հետո՞…

եթե մենք նորմալ քաղաքական գործիչ են ման գալիս որ երկիրը ղեկավարի, ապա տենց մարդու առաջին քայլը լինելու ա Ղարաբաղի հարցի կարգավորումը… կարաս չկասկածես…

գտի էդ գործչին որ ստատուս քվոյով երկիրը կծաղկացնի, գտի էդ տնտեսագետին որ փակ սահմաններով Հայաստանի համար տնտեսական զարգացման ծրագիր կառաջարկի , բեր դիր էս ֆորումում քննարկենք բռատ …