Տրիբուն-ի խոսքերից
Մեֆ ջան, սաղս էլ ցավում ենք, որ էսօրվա ամենահարմար տարբերակը փաստորեն «մինչև տենանք ինչ կլինի» ա: Գիտե՞ս կայֆ ենք ստանում էս կախված վիճակից: Սաղ հեչ, հաստատ նույն Սերժոն էլ կայֆ չի ստանում դրանից: Բոլորն էլ կուզենային հարցը լուծվեր, ու խաղաղ ու բարեկամաբար հայ և ադրբեջանցի ժողովուրդները դարեդար ապրեին ու ծաղկեին կողք կողքի:
Բայց ցավոք դա ֆանտաստիկայի ոլորտից ա - մենք վայրենի ժողովուրդ են, ադրբեջանցիք մեզանից բեթար: Գումարած ադրբեջանցիք համ էլ լուրջ թերարժեքության բարդույթ ունեն ու մենակ մուտիլովկա անելով են զբաղված՛: Դու ոնց ես տեսնում փոխզիջումը ադրբեջանցիների հետ, ու որտեղ ա գառանտին, որ Ադրբեջանցիները փոխզիջումից հետո ավելին չեն ուզի:
Սենց մի հատ իրավիճակ պատկերացրու.
- ՀՀ-ն ու Ադրբեջանը գալիս են համաձայնության
- ու փառք քեզ տեր Աստված, Ադրբեջանը ճանաչում ա Ղարաբաղի անկախությունը
- Հայաստանն էլ վերադարձնում ա Ղարաբաղի սահմաններից դուրս բոլոր գրավված տարածքները
- ստարարգրվում ա խաղաղության համաձայնագիր
- ՀՀ, անկախ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սահմանը երեք անագմ երկարում ա էս դեպքում (երևի լսախ կլինես դրա մասին) ու ՀՀ ու Ղարաբաղի բոլոր պաշտպանական ենթակառուցվածքները որ հիիմա կան, մնում են սահմանից այն կողմ, արդեն Ադրբեջանական մասում
- Ադրբեջանը մեր ճակատը համբուրում ա, ու հենց մյուս օրը խախտում ա կնքած պայմանագիրը ու լայնամաշտաբ հարձակում ա սկսում համ Ղարաբաղի համ էլ արդեն տկլորացած զանգեզուրի ուղղությամբ
Հիմա կարաս ասես, ո՞վ ա գառանտը այն բանի, որ սա տեղի չի ունենա:
Ռուսասատնի անունը չտաս, Ռամը իրանց չի սիրում, դու էլ գիտես, որ իրանք մեզ ամեն վարյան կարան քցեն: Միջազգային հանրության անւոնը չտաս, քանի որ քեզ բերեցի օրինակ Եվրոպայի ուղիղ կենտրոնից, երբ ՄԱԿ-ի խաղաղապահների «պաշտպանության» տակ գտնվող Կրաինան երկու ամսում վերացվեց:
Այնպես որ ապեր, ստեղ սաղս էլ ուզում ենք որ խաղաղություն լինի ու բաց սահմաններ լինեն: Ստեղ ուղղակի չգիտենք էտ խաղաղության ու բաց սահմանների գինը: Եթե սաղ նրա համար ա, որ Հայաստանից Փոթի կամ Տրապիզոն ու աբռատնի աբրանքն ավելի էժան գնա գա, դե կներես Մեֆ ջան, թույլ տուր մի քիչ թանկով գնել ու վաճառել ամեն ինչ:
Էջանիշներ