Mephistopheles (03.12.2010), Rammer (03.12.2010)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ռամ ջան, մասայական հիացմունք որտե՞ղ ես տեսնում: Ընդհամնը գոհունակություն ենք հայտնում առ այն, որ որ հարգարժան նախագահը վերջին թսիկ հայտարարությունների ֆոնի վրա, լուրջ ամբիոնից, ադրբեջանցիներին ասեց, որ իրանք ծիծաղելիության աստիճանի փնթի ազգ են, ու որ մենք իրանցից չենք վախենում: Իրականության մեջ սա ոչինչ կարող ա չի փոխում, բայց հոգեբանական առումով ավելի մեծ նշանակություն ունի, քան ասելը որ «եթե Ղարաբաղի հարցը շուտափույթ չլուծվի, Հայաստանում մարդ չի մնա, մնացածներն էլ սովից կկոտորվեն» (ԼՏՊ հեղինակային իրավունք):
Իսկ գրածդ երկրորդ մասի հետ համաձայն եմ, մի բացառությամբ - ստատուս քվոն պատերազմից լավ ա, ու խաղաղության գրավականն ա: Սենց ստատուս քվոյով մենք կարող ա մինչև հաջորդ ջրհեղեղը Ադրբեջանի հետ բաց սահման չունենանք, կարող ա Թուրքիաի հետ էլ, բայց Ադրբեջանն էլ ռիսկ չի անի հարձակվել:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.12.2010, 15:41:
davidus (03.12.2010), Tig (03.12.2010), Ջուզեպե Բալզամո (03.12.2010), Վիշապ (03.12.2010)
Ի միջի այլոց, Աստանայում հերթական անգամ ապացուցվեց, որ մեր վրո ոչ մեկը զոռով ճնշում չի գործադրելու, ու ոչ մի բեկումնային փաստաթուղթ էլ չի ընդունվելու, ու ոչ մեկը մեզ զաստավիտ չի անելու Ղարաբաղը հոժար կամքով հանձնել թուրքերին: Ստատուս քվոն ձեռնտու ա բոլորին, այդ թվում նաև Ադրբեջանին ու իրա օր օրի հարստացող սուլթան-նախագահին: Ղարաբաղի հարցն էլ ակնհայտորեն չի շահարկվում միջազգային հանրության կողմից էն մակարդակով, որով որ ընդդիմությունը կուզենար, ու դա հաստատ պատճառ չի այն բանի, որ Սերոժի ներքին ղզլբաշության վրա միջազգային հանրությունը աչք ա փակում:
Համակերպվեք այն մտքի հետ, որ.
1. Մենք գործ ունենք Ղարաբաղի հարցում երկարաժամկետ ստատուս քվոյի հետ, Ղարաբաղի փաստացի Հայաստանի կազմում կամ անկախ լինելով
2. Միջազգային հանրությունը փաթթած ունի մեզ մեր ներքին խնդիրներով, իրա քաղբանտարկյալներով, ճնշված ընդդիմությամբ, կոռուպցիայով ....
3. Ունենք ղզլբաշների իշխանություն ու անգործունակ ու իմպոտենտ ընդդիմություն
4. Համ իշխանությունները համ ընդդիմությունը Ղարաբաղի հարցը ու դրա իբր միջազգային հանրության լուրջ ուշադրության կենտրոնում լինելը օգտագործում են միայն նրա համար, որ պահեն ուժերի ներքին ստատուս քվոն ու հանգիստ գնան ԱԺ ընտրություններին` ապահովված տեղերով:
Կարճ ասած, թուլացեք ու հաճույք ստացեք մինչև այն պահը, երբ ԱՄՆ կհարձակվի Իրանի վրա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.12.2010, 15:42:
Պատերազմ կարող է հրարել միայն այն կողմը, որը իշխանության կորստի առաջ կանգնած կլինի։
Այդ առումով, հայ ժողովրդին սերժանտները վախացնում են պատերազմով, քանի որ օր օրի վատացող սոցիալական ու դեմոգրաֆիկ վիճակը ուրիշ հնարավորություն իրենց հոգեվարգը երկարաձգելու, քան պատերազմ սկսելը, չի թողնում։
Ալիեվյան կլանը իշխանություն կորցնելու վտանգ չունի, ընդհակառակը, պատերազմը կարող է նավթային շահույթները կորցնելու ու սոցիալական վիճակի վաթարացման առաջ կանգնեցի ադրբեջանական ժողովրդին ու Ալիեվի ռեժիմի իշխանության կորուստը դառնա իրական - խրխզստանը իրանց ղուրբան, հանունի ինչի նա երբեք պատերազմ չի սկսի։
Միշտ պետք է հաշվի առնել, որ Ալիեվին ավելի հեշտ է «իր հողերը» ծախել, քան հայաստանյան ցանկացած ռեժիմի, նույնիսկ եթե այն անսահման կուռ, տոտալիտար ու ոստիկանացված լինի իսկ հայ ժողովուրդը ստրկացված...
Կարճ ասած Արցախի ծախելու ու նույնիսկ քննարկելու վրա թարգեք ժամանակ ծախսել, այնտեղ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, քանի դեռ Ադրբեջանի նաֆթը չի պրծել, իսկ դա դեռ մի 20 տարի տևելու է։
Ավելի լուրջ քաղաքական ներհայաստանյան հարցերով զբաղվեք, կարծեմ մասիվի վիշապայգում ծառատունկ էր, ինչը ժողովրդական ակտիվության լավ նշան է....
Վերջին խմբագրող՝ voter: 03.12.2010, 18:14:
ոչ թե վառ այլ միակ օրինակն ա… Ղարաբաղն այսօր որևէ փաստաթղթի տակ չի ստորագրում և Ղարաբաղի հետ էլ չի "խորհրդակցում" ու Ղարաբաղն էլ առանձնապես չի էլ "հետաքրքրվա՛" … ոնց որ իրենք են ասում "վստահում են Սերժ Սարգսյանին"… նշանակում է որ կարող ես արձանագրել նրա դե ֆակտո անկախության կորուստը… Ղարաբաղն ինքնուրույն քաղաքականություն չի վարում ու նրա հետ հաշվի չեն նստում այսօր… Հայաստանն ա հակամարտող կողմ … դե յուրե և դե ֆակտո… և այս վիճակով ու իրերի դրությամբ, Ղարաբաղի անկախացում նշանակում է միացում Հայաստանին… դե ֆակտո… սա բոլորն են հասկանում ու բոլորն էլ գիտեն…
Rammer (04.12.2010)
Դավ ջան ուշադիր կարդա …դե ֆակտո … քո ասածը դե յուրեն ա, Ղարաբաղը դե յուրե ստատուս չունի… մարզ ա բա ի՞նչ ա… կարող ա՞ տամոժնիա ես անցնում, վիզա ես ստանում… մեր զորքերը ղարաբաղում են ծառայում… Ղարաբաղի դե ֆակտո անկախության միակ հատկանիշն այսօր կարող էր լինել նրա ուղիղ բանակցությունները Ադրբեջանի հետ, սա դու չես կարող ժխտել… մնացած բոլոր հատկանիշներով Ղարաբաղը Հայաստանի մարզ ա…
Rammer (04.12.2010)
Մեֆ, պարտադիր ա տամոժնյա՞ լինի, որ դե ֆակտո ստատուս ստանա: Մեֆ, մենակ էն հանգամանքը, որ ընդեղ ՀՀ-ից «նշանակված» նախագահ չեն ընտրում, էդ արդեն մարզ չլինելու հստակ ապացույց ա: Իհարկե ամենամեծ ստատուսը կլիներ այն, որ Արցախը որպես բանակցող կողմ հանդես գար: Էդ առումով էսօրվա իշխանությունների ամենամեծ սխալը հենց դա ա եղել: Բայց դա դեռ չի նշանակում, որ Արցախը ՀՀ մարզ ա: Եթե Արցախը ՀՀ մարզ լիներ, հավատա, հիմա ընդեղ քարը քարին չէին թողել, էղած չեղածը թալանել բերել էին, ոչ թե ձեռքների եղածը կտանեին ու կմտցնեին Ղարաբաղ:
Համոզված ե՞ս Դավ ջան որ դա էդպես ա… իսկ քեզ չի զարմացնու՞մ որ Ղարաբաղի "ընտրյալ" նախագահները բանակցելու աննախադեպ իրավունք են վերապահում Հայաստանի նախագահին… երբ կամովի քո բոլոր լծակները հանձնում ես դա ուրիշ բան նշանակել չի կարող քան "նշանակված" լինելը… էլ չեմ ասում որ որևէ հակասություն չկա նրանց միջև
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ