Բայց կը հարձակվի՞...Ի միջի այլոց, Աստանայում հերթական անգամ ապացուցվեց, որ մեր վրո ոչ մեկը զոռով ճնշում չի գործադրելու, ու ոչ մի բեկումնային փաստաթուղթ էլ չի ընդունվելու, ու ոչ մեկը մեզ զաստավիտ չի անելու Ղարաբաղը հոժար կամքով հանձնել թուրքերին: Ստատուս քվոն ձեռնտու ա բոլորին, այդ թվում նաև Ադրբեջանին ու իրա օր օրի հարստացող սուլթան-նախագահին: Ղարաբաղի հարցն էլ ակնհայտորեն չի շահարկվում միջազգային հանրության կողմից էն մակարդակով, որով որ ընդդիմությունը կուզենար, ու դա հաստատ պատճառ չի այն բանի, որ Սերոժի ներքին ղզլբաշության վրա միջազգային հանրությունը աչք ա փակում:
Համակերպվեք այն մտքի հետ, որ.
1. Մենք գործ ունենք Ղարաբաղի հարցում երկարաժամկետ ստատուս քվոյի հետ, Ղարաբաղի փաստացի Հայաստանի կազմում կամ անկախ լինելով
2. Միջազգային հանրությունը փաթթած ունի մեզ մեր ներքին խնդիրներով, իրա քաղբանտարկյալներով, ճնշված ընդդիմությամբ, կոռուպցիայով ....
3. Ունենք ղզլբաշների իշխանություն ու անգործունակ ու իմպոտենտ ընդդիմություն
4. Համ իշխանությունները համ ընդդիմությունը Ղարաբաղի հարցը ու դրա իբր միջազգային հանրության լուրջ ուշադրության կենտրոնում լինելը օգտագործում են միայն նրա համար, որ պահեն ուժերի ներքին ստատուս քվոն ու հանգիստ գնան ԱԺ ընտրություններին` ապահովված տեղերով:
Կարճ ասած, թուլացեք ու հաճույք ստացեք մինչև այն պահը, երբ ԱՄՆ կհարձակվի Իրանի վրա:
Էջանիշներ