User Tag List

Էջ 12 152-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #166
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից
    չկարծես թե ես ռասսիզմ եմ, ուղղակի ճշմարտությունն եմ ասում:
    Պետք է ոչ թե ասել. "չկարծես, թե ես ռասսիզմ եմ", այլ. "չկարծես, թե ես ռասսիստ եմ":

  2. #167
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Պետք է ոչ թե ասել. "չկարծես, թե ես ռասսիզմ եմ", այլ. "չկարծես, թե ես ռասսիստ եմ":

    LOL Կարող է ուզում էր ասել «ես տեղով հենց ռասիզմ եմ» LOL
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  3. #168
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    «ՆԱ» ԵՎ «ԻՆՔՆ»

    Շատ դեպքերում «նա» և «ինքն» դերանունները, մեկը մյուսի փոխարեն օգտագործվելով, կարող են լրիվ փոխել նախադասության իմաստը։ Ահա երկու նախադասություն, որոնցում պարզորոշ կերպով երևում է դրանց իմաստային տարբերությունը.

    1. Արմանը շատ լավ գիտեր, որ նա այստեղ հարգված մարդ է։
    2. Արմանը շատ լավ գիտեր, որ ինքն այստեղ հարգված մարդ է։


    Առաջին նախադասության «նա»-ն ոչ թե Արմանն է, այլ մեկ ուրիշ անձ, մինչդեև երկրորդ նախադասության «ինքը» հենց Արմանն է։

    Մեկ այլ օրինակ.

    1. Մարինեն հայտնեց քրոջը, որ նրա բացակայության ժամանակ իրեն զանգահարել են։
    2. Մարինեն հայտնեց քրոջը, որ իր բացակայության ժամանակ նրան զանգել են։


    Նման դեպքերում ինքն (իր, իրեն, իրենք, իրենից և այլն) դերանունը ցույց է տալիս գլխավոր գործողությունը կատարողին (նախադասության ենթական), քանի որ առաջին դեպքում զանգահարել են իրեն՝ Մարինեին, քրոջ (նրա) բացակայությամբ, իսկ երկրորդ դեպքում զանգահարել են քրոջը (նրան)՝ Մարինեի բացակայությամբ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #169
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ի՞նչ է նշանակում «նրանք իրար հետ խոսում էին ծոր տալով»:

  5. #170
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում «նրանք իրար հետ խոսում էին ծոր տալով»:
    «Ծոր տալով խոսել» նշանակում է ձայնը երկարացնելով, հնչյունները ձգելով խոսել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #171
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժոոոող, լոքշ բառի հայերենն եմ գտել՝ ՏԱՂՏՈՒԿ
    Բայց դե էլի անկապ ա էլի, հո չե՞ս կարա ասես մոտս տաղտուկ ա

  7. #172
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Լոքշ չհասկացայ թէ ինչ կը նշանակէ, բայց «տաղտուկ» հայերէնով կը նշանակէ. ՁԱՆՁՐՈՅԹ:
    Օրինակ՝ իմ առօրեայ գործս տաղտկալի է:

  8. #173
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոքշ չհասկացայ թէ ինչ կը նշանակէ, բայց «տաղտուկ» հայերէնով կը նշանակէ. ՁԱՆՁՐՈՅԹ:
    Պանդուխտ ջան, լոքշն էլ ժարգոնային բառ ա, որի միջոցով կարելի ա արտահայտել օրինակ՝ 4 բառից կազմված հետեվյալ միտքը.
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ առօրեայ գործս տաղտկալի է:

  9. #174
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոքշ չհասկացայ թէ ինչ կը նշանակէ
    Դա քո երջանկությունն է, եղբայր։ Փառք աստծո, որ նեոհայկական էքզիստենցիալիզմի այս այս կենտրոնական տերմինը դեռ չի հասել ավանդական սփյուռքին, հուսով եմ՝ չի էլ հասնի։ Եթե էքզիստենլիզմ, ապա, ասենք, Հայդեգեր, իսկ լոքշիզմը թող մնա մեզ...

  10. #175
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալ լինել ինչ-որ մեկի՞ց, թե՞ մեկին:

  11. #176
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժոոոող, լոքշ բառի հայերենն եմ գտել՝ ՏԱՂՏՈՒԿ
    Ի դեպ, ես «տաղտուկ» բառը շատ հաճախ եմ օգտագործում , կարելի է ասել, իմ фирменный բառերից է։
    Բայց դե էլի անկապ ա էլի, հո չե՞ս կարա ասես մոտս տաղտուկ ա
    Իսկ ինչու՞ չէ որ։ Շատ էլ լավ կասես, ուղղակի սովորության հարց է։ Մենակ թե առանց «մոտս»-ի Ասենք, էսպես. «Տաղտուկ ա» կամ «Տաղտուկ վիճակ ա...»։ Իսկ, օրինակ, ես հիմնականում ասում եմ՝ «Տաղտուկը պատել ա»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2009, 01:42:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #177
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մի բան էլ ես գրեմ, չնայած չգիտեմ, թե ոնց պետք է բացատրեմ, որովհետև լիքը տերմիններ մոռացել եմ:
    Սխալ է ասել. սա այն մարդն է, ում սիրում եմ:
    Պետք է լինի. սա այն մարդն է, որին սիրում եմ:
    Իսկ եթե «ում» բառը շատ եք ուզում օգտագործել, ասեք. սա նա է, ում սիրում եմ:

    Նման սխալներ հաճախ են հանդիպում (որը-ով, որոնք-ովքեր և այլն): Հիմա փորձեմ բացտրել: Առաջին նախադասության մեջ երկրորդական նախադասությունը լրացնում է «մարդ» բառին, իսկ լրացման հարցը տալիս ես այսպես. «ո՞ր մարդն է», հետևաբար դա որոշիչ երկրորդական նախադասություն է, որը պահանջում է «որը»:

  13. #178
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հ.գ բամբասանք բառը ն-ով է գրվում, թե՞ մ-ով: Որքան գիտեմ մ-ով պետք է գրվի, բայց չէ՞ որ բամբասանք բառի արմատը «բան-խոսք» բառն է: Որեմն ինչու՞ «ն» փոխվեց «մ»-ի:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 25.04.2007, 11:51:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  14. #179
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Marianna-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.գ[ բամբասանք բառը ն-ով է գրվում, թե՞ մ-ով: Որքան գիտեմ մ-ով պետք է գրվի, բայց չէ՞ որ բամբասանք բառի արմատը «բան-խոսք» բառն է: Որեմն ինչու՞ «ն» փոխվեց «մ»-ի:
    «Մ»-ով է գրվում (բամբասանք)։ Բանն այն է, որ «բամբասանք» բառն առաջացել է գրաբարյան «ես բամ, դու բաս» խոնարհված ձևերից, այսինքն՝ ես խոսում եմ (խոսեմ), դու խոսում ես (խոսես)։ Այնպես որ ոչ մի տարօրինակ բան չկա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #180
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալություն:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Էջ 12 152-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •