Ո՞ւր ես գնում Եկ ջան... և ինչո՞ւ ամենակարևորը:
Ո՞ւր ես գնում Եկ ջան... և ինչո՞ւ ամենակարևորը:
Հայկօ-ի խոսքերից
Հայկօ ջան, իսկ դու ո՞ր տարին նկատի ունեիր: Սա, իհարկե, կատակ է, ավելի ճիշտ որոշ ժամանակ առաջ իմ հայտարարած. «Ես դուրս եմ գալիս ակումբից…» անպատասխանատու հայտարարությանը «Իսկ ինչքա՞ն ժամանակով» հարցով պատասխանելու հորդոր
Ժողովուրդ…
Բարով եմ եկել…
Ես առանց ձեզ չեմ կարող![]()
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 12.09.2010, 00:59:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ինչ էլ գրեմ կրկնված կլինեմ, իսկ ես այնպիսի տպավորություն ստացա Ձեր ստեղծագործությունների ընթերցումից, որ անկրկնելի են և չեմ ուզում կրկնվող խոսքերով արտահայտեմ: Պարզապես մեծ մարդկային շնորհակալություն պիտի հայտնեմ` հատկապես ԵՍ ՈՒ ԴՈՒ, ԲԱԶՄԱԿԵՏԵՐՈՎ ԶԱՌԱՆՑԱՆՔ և ԾԱՌԸ-ի համար:
Այսքան ժամանակ,առաջին անգամ սկզբից մինչև վերջին տողն ուղղակի աչքերս կուլ տվեցին ... ակումբի իմ ամենամեծ բացահայտումն էրՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
«Տերևներ դարձած հառաչանքներով» անկեղծ այս պատկերի մեջ այնքան հուզականություն, այնքան սեր և այնքան մեծ երազայն պատրանք կա, խոսքերով ասելն անհնար է, ապրեցրիք սեր ասվածն առանց մնացորդի
---------- Ավելացվել է՝ 11:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:37 ----------
Արգելված պտուղը քաղցր է![]()
Իսկ մոմն այրվում է…
Դեղի՜ն- դեղին
Մի գլխաշոր է ծածանվում հեռվում,
Եվ մի զույգ ոտքեր,
Որոնք կանգնել են սև տափարակում՝
Հանգած խարույկի մոխիրների մեջ,
Ձյունասպիտակ փայլում են, կանչու՜մ…
…Իսկ մոմն այրվում է
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
*e}|{uka* (29.10.2010), Ariadna (29.10.2010), Chilly (30.10.2010), E-la Via (30.10.2010), einnA (31.10.2010), Garapost (08.12.2010), Gayl (01.11.2010), Kuk (30.10.2010), Mark Pauler (17.11.2010), murmushka (31.10.2010), My World My Space (30.10.2010), Nadine (29.10.2010), Nimra (14.11.2012), Ohanyan (25.02.2011), Sona_Yar (02.11.2010), Tig (30.10.2010), Yeghoyan (04.11.2010), Արևածագ (30.10.2010), Երվանդ (29.10.2010), ԿԳԴ (31.10.2010), Մաեստրո (26.05.2011), ՆանՍ (30.10.2010), Շինարար (29.10.2010), Ջուզեպե Բալզամո (29.10.2010)
Բարլո՜ւս… այսինքն, բարի արթնացում եռամսյա քնից…լավն ա
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Նստես ծառի շվաքին՝
Քո հին շորը քո հագին՝
Մաշած, պատռած քո կրծքին,
Աչքդ իմ թաքուն հայացքին,
Կուրծքդ՝ սպասող իմ ձեռքին,
Հևքդ՝ հանգուն իմ հևքին…
Վազեմ, նստեմ քո կողքին՝
Կամքս՝ հլու քո կամքին,
Ունկս դնեմ քո գոգին,
Եվ քո մատը իմ քունքին
Նախշեր գծի կաթոգին,
Անցնեն օրեր, և կրկին
Նստես ծառի շվաքին…
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 31.10.2010, 08:56:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
*e}|{uka* (01.11.2010), Agni (02.11.2010), aragats (09.02.2011), Ariadna (02.11.2010), E-la Via (31.10.2010), einnA (31.10.2010), Gayl (01.11.2010), Mark Pauler (17.11.2010), Morg (27.11.2010), murmushka (02.11.2010), My World My Space (31.10.2010), Nadine (04.11.2010), Nimra (14.11.2012), Ohanyan (03.11.2010), Sambitbaba (10.02.2011), Sona_Yar (02.11.2010), Tig (31.10.2010), Yeghoyan (04.11.2010), Արևածագ (31.10.2010), ԿԳԴ (31.10.2010), Մաեստրո (26.05.2011), ՆանՍ (02.11.2010), Ջուզեպե Բալզամո (31.10.2010)
Կաթոգին նախշեր քունքին
"Կաթոգին" չսիրածս բառով ավելի գեղեցիկ ստեղծած պատկեր դեռ չէի հանդիպել![]()
Եկվոր (02.11.2010)
Լավ էլի, Լիլիթ ջան, դու էլ մեկ-մեկ նենց բառեր չես սիրի
Լավ էլ սիրուն բառ ա, ու բոլոր մնացած տողերին էլ համահունչ ( Էս բառի հետ ո՞նց ես)
Համ էլ կաթոգինը ոչ թե նախշերին ա վերաբերվում, այլ նախշեր գծելուն
Համ էլ շաաաատ շնորհակալ եմ, որ էլի, ինչպես միշտ, պատկերիս գեղեցկությունը նկատեցիր![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Միտքն ավելի է քան սոսկ պատկեր, չգիտեմ խորհրդապաշտ գրող եք, թե՝ ո՛չ, բայց ինքս ծայրից ծայր սիմվոլիկա ընկալեցի, շաաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ, պատկերն իսկապես տեսանելի է, ընդ որում այնքան տեսանելի է, որ տեղափոխվում է հուզական աշխարհ, լավն է, գլխաշորը մոմի այրվող կրակի հետ համեմատությու՞ն… նոր խոսք եք գտել
Chilly (03.11.2010), E-la Via (03.11.2010), My World My Space (04.11.2010), Եկվոր (04.11.2010)
My World My Space (04.11.2010), Ohanyan (06.11.2010), Tig (04.11.2010), ՆանՍ (04.11.2010)
Քեզ համար մի խաղ եմ հորինել,
Եկ խաղանք խաղն այդ մենք միասին,
Թե խաղն այդ ես ինչ եմ անվանել,
Ինձ կասես դու խաղի ավարտին:
Միասին պայքարենք ու հրճվենք,
Վշտանանք ու տքնենք միասին,
Թե որըս ու որիս կընկճենք՝
Ինձ կասես դու խաղի ավարտին:
Մեր տեսքով, մեզ նման, արարենք
Հրաշքներ՝ դրույթով արարչի…
Թե ինչքան հրաշքներ կարարենք,
Ինձ կասես դու խաղի ավարտին:
Մեզ համար մի խաղ եմ մոգոնել,
Որ վաղուց խաղում ենք միասին,
Կարո՞ղ ենք հաղթանակ մենք տոնել,
Ինձ կասես դու խաղի ավարտին:
Որպեսզի ոչ մեկս չպարտվի,
Հարկ է, որ միշտ հաղթենք միասին,
Եվ որ խաղն այս երբեք չավարտվի…
Մի ասա այս խաղի անունն ինձ:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
aragats (09.02.2011), Ariadna (15.11.2010), Chilly (17.01.2011), E-la Via (14.11.2010), einnA (14.11.2010), Lianik (15.11.2010), Mark Pauler (17.11.2010), My World My Space (15.11.2010), Nadine (16.11.2010), Nimra (14.11.2012), Sambitbaba (10.02.2011), Tig (15.11.2010), Yeghoyan (14.11.2010), Դեկադա (16.11.2010), ԿԳԴ (18.11.2010), Մաեստրո (26.05.2011), Մինա (05.02.2012), Նաիրուհի (15.11.2010), ՆանՍ (15.11.2010), Շինարար (14.11.2010), Ուլուանա (15.11.2010), Ջուզեպե Բալզամո (14.11.2010), Ռուֆուս (14.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ