User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրիշի կին

    Ուրիշի կին: Ավերակիս նայեցիր,
    Խարդավանքդ շրթունքներիդ քողարկած՝
    Ավերակիս մամուռները ծաղկեցին,
    Ու վառվեցին հոգուս հուրերը հանգած:

    Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
    Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…
    Ես կարող եմ հլու՛ լինել հևքերիդ,
    Ուրիշի կին: Ուրիշի կին… ուրի՜շ կին:

    Անգիտակից թրթռումներդ տարփալից
    Թե թարգմանեմ, դեմքդ բոսոր կհագնի,
    Դու իմ նախնյաց տռփանքների թարգմանիչ,
    Դու՝ հեթանոս ոգուս կրիչ իմ նախնի:

    Եղիր ինձ տեր, եղիր փրկիչ, եղիր հույս,
    Ուտելու հաց ու ըմպելու՝ ինձ գինի,
    Դու՝ արյանս եռք ու հոգիս փրկող լույս,
    Ես՝ կամավոր մատաղացու բագինիդ…



    շարունակելի…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Chilly (12.07.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (07.08.2010), matlev (13.07.2010), murmushka (11.07.2010), My World My Space (11.07.2010), Nadine (14.07.2010), Nimra (14.11.2012), Norton (12.07.2010), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (11.07.2010), Tig (11.07.2010), Արէա (13.07.2010), Արևածագ (12.07.2010), Երվանդ (11.07.2010), ԿԳԴ (31.10.2010), Հայկօ (11.07.2010), Հենրիկ Բաբաջանյան (15.07.2010), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (15.07.2010), Ջուզեպե Բալզամո (11.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկվոր, անփորձ եմ շատ, դեռ ինքս կին չունեմ, ներողամիտ եղիր հարցիս միամտությանը. հանճարեղ թեմա ես մտահղացել, որ քեզ ստիպել ես բառերով ինչ-որ կերպ արտահայտե՞լ, թե՞ հենց այդպես զգացել ես

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (15.07.2010)

  5. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր, անփորձ եմ շատ, դեռ ինքս կին չունեմ, ներողամիտ եղիր հարցիս միամտությանը. հանճարեղ թեմա ես մտահղացել, որ քեզ ստիպել ես բառերով ինչ-որ կերպ արտահայտե՞լ, թե՞ հենց այդպես զգացել ես


    Ես արդեն մի անգամ ֆորումում այդ մասին արտահայտվել եմ, Շինարար ջան…
    Ես չե'մ մտահղանում (нечем ), ես զգո'ւմ եմ

    ---------- Ավելացվել է՝ 21:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:17 ----------

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշի կին եմ ուզում... շարունակությունը էլի
    Ես էլ… շարունակությունը էլի

    ---------- Ավելացվել է՝ 21:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:28 ----------

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր նույնիսկ ամաչում եմ, որ մինչև հիմա այս թեման չեմ կարդացել …… Անհամբեր կսպասեմ մյուսներին:
    Վայ, way, բա որ իմանայիր ե՛ս ինչքան բան ինձնից չեմ կարդացել:
    Քիչ է մնում (բառիս բուն իմաստով ) գետինը մտնեմ
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 14.07.2010, 20:23:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.07.2010), Երվանդ (15.07.2010), Նաիրուհի (24.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն մի անգամ ֆորումում այդ մասին արտահայտվել եմ, Շինարար ջան…
    Ես չե'մ մտահղանում (нечем ), ես զգո'ւմ եմ
    Եկվոր ջան, թեման պաշտեցի՝ վերնագիրը էլի, նախանձեցի, որ այդ վերնագիրը ավելի շուտ ես չեմ օգտագործել ու մտահղացել, դե ես մտահղանում եմ հաճախ Իսկ այդ բոլոր բագինները, կանչախաղերը, ռեզոնանսները չկարողացա զգալ, ուշադրություն մի դարձրու, ուղղակի իմ բառապաշարն ավելի պրիմիտիվ ա Ոչի՞նչ, որ այս մեկը չհավանեմ Ինչ վատն եմ, չես հավանում՝ սուս արա, էլի, անպայման պիտի ասե՞ս

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (15.07.2010)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր ջան, թեման պաշտեցի՝ վերնագիրը էլի, նախանձեցի, որ այդ վերնագիրը ավելի շուտ ես չեմ օգտագործել ու մտահղացել, դե ես մտահղանում եմ հաճախ Իսկ այդ բոլոր բագինները, կանչախաղերը, ռեզոնանսները չկարողացա զգալ, ուշադրություն մի դարձրու, ուղղակի իմ բառապաշարն ավելի պրիմիտիվ ա Ոչի՞նչ, որ այս մեկը չհավանեմ Ինչ վատն եմ, չես հավանում՝ սուս արա, էլի, անպայման պիտի ասե՞ս
    Իմ ամենահավանած մարդիկ չհավանողներն են…բավականաչափ ազնիվ մարդիկ են
    չհավանելու առումով ես էլ լրիվ բավարարված չեմ, այդ մասին վկայում է վերջին «շարունակելի»-ն: Ամեն ինչ լավ է ու ես քեզ սիրում եմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.07.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան ուրիշի կնոջ վրա աչք մի դրեք, շառ ա, եթե կարաք մենակ երազեք` սենց լավ բանաստեղծություններ ընթերցելով:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (16.07.2010)

  13. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ամենահավանած մարդիկ չհավանողներն են…բավականաչափ ազնիվ մարդիկ են
    չհավանելու առումով ես էլ լրիվ բավարարված չեմ, այդ մասին վկայում է վերջին «շարունակելի»-ն: Ամեն ինչ լավ է ու ես քեզ սիրում եմ
    Եկվոր, վերջին տողերին արժանանալու համար պարտադի՞ր է քննադատելը

    Եկվոր... լավ խորհուրդները առանձին կգրեմ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (15.07.2010), Եկվոր (15.07.2010)

  15. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր, վերջին տողերին արժանանալու համար պարտադի՞ր է քննադատելը

    Շինարարի համար՝ այո, իսկ քեզ համար լիովին բավարար է, որ դու Dayana մնաս
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.07.2010), Tig (16.07.2010), Շինարար (16.07.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշի կին եմ ուզում... շարունակությունը էլի

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.07.2010), Եկվոր (15.07.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկվոր նույնիսկ ամաչում եմ, որ մինչև հիմա այս թեման չեմ կարդացել … Չեմ էլ հասկանում, թե ինչպես կարող էի այն մինչև հիմա չնկատել:
    Բոլոր գործերդ էլ շաաաաաատ եմ հավանել, իսկ մի քանիսին ուղղակի սիրահարվել եմ : Իմացիր, որ երկրպագուներիդ բանակը ևս մեկով ավելացավ … Անհամբեր կսպասեմ մյուսներին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.07.2010), Եկվոր (15.07.2010)

  21. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
    Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…
    Ինչ լավն էր, Եկ...

    Ինչ լավն ես

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (15.07.2010)

  23. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր, Եկ...

    Ինչ լավն ես
    Շնորհակալություն , Լիլիթ…
    Ես էլ կարծում էի էլ ինձ հետ չես խոսում…
    Իրո՞ք լավն էր
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  24. #13
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էլ գրեմ կրկնված կլինեմ, իսկ ես այնպիսի տպավորություն ստացա Ձեր ստեղծագործությունների ընթերցումից, որ անկրկնելի են և չեմ ուզում կրկնվող խոսքերով արտահայտեմ: Պարզապես մեծ մարդկային շնորհակալություն պիտի հայտնեմ` հատկապես ԵՍ ՈՒ ԴՈՒ, ԲԱԶՄԱԿԵՏԵՐՈՎ ԶԱՌԱՆՑԱՆՔ և ԾԱՌԸ-ի համար:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.09.2010), Եկվոր (12.09.2010)

  26. #14
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսքան ժամանակ,առաջին անգամ սկզբից մինչև վերջին տողն ուղղակի աչքերս կուլ տվեցին ... ակումբի իմ ամենամեծ բացահայտումն էր ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.10.2010), Tig (01.10.2010), Եկվոր (10.10.2010), ԿԳԴ (18.11.2010), Մաեստրո (26.05.2011)

  28. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռնողի նման,
    Հառաչանքների ռիթմը խառնելով
    Քայլում է մարդը,
    Ու ստույգ է այնքան վախճանը նրա,
    Ու այնքան է նա նման գազանի՝
    Հեշտասեր,
    Ուտող,
    Կքած-կռացած գործած մեղքերի ծանրության ներքո…
    Գնում է մարդը
    Ու չի հասկանում,
    Որ իր կատարած ամեն մի քայլը
    Իր կատարելիք ՄԵԾ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
    Մի քայլ է հանում,
    Ու… քիչ է մնում իրեն քայլելու՝
    Մի քայլ…
    Հարյուր քայլ…
    Ու հասկանում է, որ հարյուր քայլից
    Էլ մարդավարի մի ՄԵԾ ՄՐՑԱՎԱԶՔ
    Բնավ չես շինի…
    Գնում է մարդը
    Ու միշտ այստեղ է
    Ու ոչ մի տեղ էլ չի գնացել դեռ
    Ու հասկանում է՝
    Ողջ գնալիքը
    Դեռ գալիքում է…
    Գալիքում է իր ողջ ապրելիքը,
    Այդ յուրատեսակ շագրենի կաշին,
    Որ…այդուհանդերձ…
    Ոչ շռայլելու,
    Ոչ տնտեսելու
    Իրավունք չունի,
    Մի անելիք, որ ամեն արածից
    Հալվում է իսպառ
    (Ու …օ, պարադոքս,
    Չի վերջանալու…)
    Ու որոնում է՝
    Ո՞վ իր հետ կնքեց
    Շագրենի կաշվի պայմանը անխիղճ:
    Մեֆիստոֆե՞լը…
    Թե Էլոհիմը…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  29. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.08.2010), Chilly (25.07.2010), E-la Via (25.07.2010), einnA (01.10.2010), Garapost (08.12.2010), Kuk (07.08.2010), murmushka (25.07.2010), My World My Space (24.07.2010), Nadine (29.07.2010), Nimra (14.11.2012), Ohanyan (07.10.2010), Sona_Yar (25.07.2010), Tig (25.07.2010), Անտիգոնե (12.09.2010), Արևածագ (07.08.2010), Դատարկություն (24.07.2010), ԿԳԴ (31.10.2010), ՆանՍ (26.07.2010), Շինարար (25.07.2010), Ուլուանա (24.07.2010), Ջուզեպե Բալզամո (24.07.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •