User Tag List

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #256
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկվոր գեղեցիկ է գրված ու ասված:Իսկ այս քառատողը

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեր տեսքով, մեզ նման, արարենք
    Հրաշքներ՝ դրույթով արարչի…
    Թե ինչքան հրաշքներ կարարենք,
    Ինձ կասես դու խաղի ավարտին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (14.12.2013), My World My Space (15.11.2010), Nimra (14.11.2012), Sambitbaba (10.02.2011), Եկվոր (15.11.2010)

  3. #257
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Drag-and-drop

    Ինչպե՞ս կլինի աշխարհի վերջը,
    Եթե, ասում են,
    Ծնունդը մի մեծ պայթյուն է եղել,
    Եվս մի պայթյու՞ն…
    Չէ, ես կարծում եմ
    Աշխարհի վերջը մեծ լռությունն է՝
    Ես քե՛զ կլռեմ,
    Դու ի՛նձ կլռես,
    Հետո կսկսենք լռել միասին՝
    Եվ երբ ձանձրանանք,
    Եվ երբ ալարենք միասին լռել՝
    Մենք մեր մկնիկով
    Կբռնենք ծայրը մեր այդ լռության,
    Եվ այս աշխարհի վերին ձախ ծայրից
    Մինչ ներքևի աջ կտարածենք այն…
    Ու կլինի վերջ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.02.2011), aragats (27.02.2011), Chilly (07.02.2011), E-la Via (19.08.2011), einnA (07.02.2011), Kanamar (28.07.2011), keyboard (14.12.2013), Kita (07.02.2011), Lusinamara (10.05.2011), Mark Pauler (09.02.2011), murmushka (07.02.2011), My World My Space (07.02.2011), Nadine (08.02.2011), Nimra (14.11.2012), Sambitbaba (10.02.2011), Tig (07.02.2011), Անտիգոնե (09.02.2011), Արէա (12.06.2011), Արևածագ (10.02.2011), Գանգրահեր (07.02.2011), Գեա (12.06.2011), Դատարկություն (09.02.2011), ԿԳԴ (09.02.2011), Հայկօ (07.02.2011), Մաեստրո (26.05.2011), Մինա (05.02.2012), ՆանՍ (07.02.2011), Ջուզեպե Բալզամո (07.02.2011)

  5. #258
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրօրինակ մոտեցում ունես կյանքին:

  6. #259
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Drag-and-drop

    Ինչպե՞ս կլինի աշխարհի վերջը,
    Եթե, ասում են,
    Ծնունդը մի մեծ պայթյուն է եղել,
    Եվս մի պայթյու՞ն…
    Չէ, ես կարծում եմ
    Աշխարհի վերջը մեծ լռությունն է՝
    Ես քե՛զ կլռեմ,
    Դու ի՛նձ կլռես,
    Հետո կսկսենք լռել միասին՝
    Եվ երբ ձանձրանանք,
    Եվ երբ ալարենք միասին լռել՝
    Մենք մեր մկնիկով
    Կբռնենք ծայրը մեր այդ լռության,
    Եվ այս աշխարհի վերին ձախ ծայրից
    Մինչ ներքևի աջ կտարածենք այն…
    Ու կլինի վերջ
    Եկվոր, արդեն քանի՜ օր մտածում եմ այս տողերիդ մասին: Մի հավելում անեմ, բնավ նկատի չունենալով, թե բանաստեղծությունը թերի է: Երբեմն ոչ միայն վերին ձախ ծայրից մինչև ներքևի աջը լինում է վերջը, այլև այլև կենտրոնից քիչ ներքև ծնվում է Սկիզբը:

  7. #260
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, Ռուզաննա ջան, ես դեռ չեմ տեսել որևէ սկիզբ, որ ինչ-որ որոշակի վերջի արդյունքում չլինի
    Ես պարզապես ցանկանում էի առաջարկել՝ խելք-խելքի տանք՝ եթե դա մեր լռությամբ է լինելու՝ չլռենք

    -----------Հարգանքներով՝ Լռեցված
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 14.02.2011, 12:21:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (03.05.2011)

  9. #261
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Drag-and-drop

    Ինչպե՞ս կլինի աշխարհի վերջը,
    Եթե, ասում են,
    Ծնունդը մի մեծ պայթյուն է եղել,
    Եվս մի պայթյու՞ն…
    Չէ, ես կարծում եմ
    Աշխարհի վերջը մեծ լռությունն է՝
    Ես քե՛զ կլռեմ,
    Դու ի՛նձ կլռես,
    Հետո կսկսենք լռել միասին՝
    Եվ երբ ձանձրանանք,
    Եվ երբ ալարենք միասին լռել՝
    Մենք մեր մկնիկով
    Կբռնենք ծայրը մեր այդ լռության,
    Եվ այս աշխարհի վերին ձախ ծայրից
    Մինչ ներքևի աջ կտարածենք այն…
    Ու կլինի վերջ
    Քո լռությունը, Եկ, բոլոր լռություններից ամենասիրածս լռությունն է

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (14.02.2011), Եկվոր (14.02.2011)

  11. #262
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո լռությունը, Եկ, բոլոր լռություններից ամենասիրածս լռությունն է
    Եվ հանուն քեզ հաճույք պատճառելու ես պատրաստ եմ հավիտյան լռել, Լիլիթ ջան, բայց… ո՜՜՜նց եմ ես զզվում քո լռությունի՜՜՜՜ց
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  12. #263
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատառիկներ մի օրագրից :(

    …Այսօր առավոտյան պատուհանդ փակ էր:
    Դու միշտ բացում ես այն: Տեսնես ի՞նչ է եղել…
    Ու լվացքդ կախած…այնպես, մի տեսակ էր,
    Երևում էր հստակ՝ քո ձեռքո՛վ չէր կախվել…

    …Ձեր մուտքի մոտ տեսած կափարիչն այն տխուր
    Ինչ լավ է՝ քոնը չէր: Բայց մինչև իմացա,
    Ճնշումս բարձրացավ մինչև երկու հարյուր…
    Պառկեցի երկու օր: Դեղ խմեցի՝ անցավ…

    …Երեկ երեկոյան տանդ մարդիկ կային,
    Ու մինչև ուշ գիշեր լույսեր էին վառվում,
    Ախր… քո թոշակով…մի քիչ փող կտայի…
    Ախր… քեզնից բացի ո՞վ ունեմ աշխարհում…

    …Վաղը չեմ «երևա»: Մեր գյուղ եմ գնալու,
    Վաղուց չեմ այցելել մերոնց գերեզմանին:
    Ու գիշերը հաստատ այնտեղ եմ մնալու՝
    Իմ շատ ընկերներից քչերն են կենդանի…

    …Վերջապես քեզ տեսա այսօր պատշգամբում,
    Հագիդ քո հին շորն էր՝ կարմիր, սև զոլավոր…
    …Ես դեռ սիրում եմ քեզ… սակայն արդեն վաղուց
    Էլ գլուխ չեմ ջարդում, թե ով էր մեղավոր…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  13. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.06.2011), CactuSoul (13.06.2011), Chilly (12.06.2011), E-la Via (19.08.2011), keyboard (14.12.2013), Lem (12.06.2011), Lusinamara (12.06.2011), Mark Pauler (13.06.2011), Meme (12.06.2011), My World My Space (12.06.2011), Nadine (13.06.2011), Nimra (14.11.2012), Safaryan (15.06.2011), Sambitbaba (12.06.2011), Sona_Yar (12.06.2011), Tig (13.06.2011), Win Wolf (17.08.2011), Անի Ներկարար (13.06.2011), Անտիգոնե (16.06.2011), Արեւոտ լուսին (14.06.2011), Արէա (12.06.2011), Արևածագ (12.06.2011), Գեա (12.06.2011), Լուսաբեր (28.07.2011), ԿԳԴ (12.06.2011), Մինա (05.02.2012), ՆանՍ (13.06.2011), Ջուզեպե Բալզամո (15.06.2011)

  14. #264
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավն էր

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (13.06.2011), Եկվոր (15.06.2011)

  16. #265
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն է՜ր...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (14.12.2013), Եկվոր (14.06.2011)

  18. #266
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազիս "Պատառիկներ մի օրագրիցն" էի արտասանում
    Սենց բան մեկ էլ մի քանի ամիս առաջ էր եղել, Սահյանի "Չտեսնեի"-ն էի արտասանում...
    Գժվում եմ երևի...

    (էս ոնց եմ տպավորվել...)

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (13.06.2011), My World My Space (16.06.2011), Եկվոր (14.06.2011), Ջուզեպե Բալզամո (15.06.2011)

  20. #267
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երազիս "Պատառիկներ մի օրագրիցն" էի արտասանում
    Սենց բան մեկ էլ մի քանի ամիս առաջ էր եղել, Սահյանի "Չտեսնեի"-ն էի արտասանում...
    Գժվում եմ երևի...

    (էս ոնց եմ տպավորվել...)
    Դու էլ ու՜՜՜մ հետ համեմատեցիր ինձ
    Գժվում ես երևի...
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (16.06.2011), Արէա (16.06.2011)

  22. #268
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանճարեղ եմ արդեն

    Խաղում էինք՝ ջահել, անհոգ, անապական,
    Ու չգիտես ինչու՝ միշտ իրար հետ,
    Մեզ չեր հուզում երբեք մեր հեռու ապագան,
    Ու անցյալին էինք մենք անտարբեր:
    Դու սեր էիր ուզում, ասում էիր սիրիր,
    Թե դա ինչպես անեմ, ես գիտեի՛,
    Կարոտ չէի թողնում սիրո վայելքներին.
    Ես դրանից հոգնել չգիտեի:
    Սակայն, չարաճճի՛, բավական չէր դա քեզ,
    Դու գիտեիր ինչպես ինձ չարչարել,
    Ասում էիր կուզեմ ինձ կարոտես,
    Ես ջանում էի քեզ բավարարել.
    Ծռում էի վիզս, դեմքիս վիշտ նկարում,
    Ու աչքերս լացկան հառում դեմքիդ,
    Դու քրքջում էիր, հետո դեմքիս փարվում
    Ու անտաղանդ էիր անվանում ինձ:

    Այդ օրերից ես մեծ դասն եմ անցել կյանքի,
    Անտաղանդ չեմ արդեն առաջվա պես,
    Ու շինծու չէ արդեն տխրությունը դեմքիս,
    Հանճարեղ եմ… արի, կարոտս տես
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  23. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (27.07.2011), CactuSoul (27.07.2011), Chilly (27.07.2011), E-la Via (19.08.2011), keyboard (14.12.2013), Lusinamara (27.07.2011), Mark Pauler (28.07.2011), Nadine (27.07.2011), Sona_Yar (27.07.2011), Tig (27.07.2011), ԱնԱիդա (05.03.2013), Արէա (27.07.2011), Արևածագ (27.07.2011), Գեա (27.07.2011), Դեկադա (28.07.2011), Մինա (05.02.2012), Ուլուանա (27.07.2011), Ռուֆուս (27.07.2011)

  24. #269
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղում էինք՝ ջահել, անհոգ, անապական,
    Ու չգիտես ինչու՝ միշտ իրար հետ,
    Մեզ չեր հուզում երբեք մեր հեռու ապագան,
    Ու անցյալին էինք մենք անտարբեր:
    Դու սեր էիր ուզում, ասում էիր սիրիր,
    Թե դա ինչպես անեմ, ես գիտեի՛,
    Կարոտ չէի թողնում սիրո վայելքներին.
    Ես դրանից հոգնել չգիտեի:
    Սակայն, չարաճճի՛, բավական չէր դա քեզ,
    Դու գիտեիր ինչպես ինձ չարչարել,
    Ասում էիր կուզեմ ինձ կարոտես,
    Ես ջանում էի քեզ բավարարել.
    Ծռում էի վիզս, դեմքիս վիշտ նկարում,
    Ու աչքերս լացկան հառում դեմքիդ,
    Դու քրքջում էիր, հետո դեմքիս փարվում
    Ու անտաղանդ էիր անվանում ինձ:

    Այդ օրերից ես մեծ դասն եմ անցել կյանքի,
    Անտաղանդ չեմ արդեն առաջվա պես,
    Ու շինծու չէ արդեն տխրությունը դեմքիս,
    Հանճարեղ եմ… արի, կարոտս տես
    Չգիտեմ ինչպես բացատրեմ զգացածս:Գիտեք բժշկության մեջ մի գաղտնիք կա, ասում են մարդու ակնահատակը նայելով՝ նրա առողջության մասին ամեն ինչ կարելի է իմանալ , առաջին անգամ ակնահատակ նայելիս շատ իրարամերժ զգացողություն եմ ունեցել:Հիմա էլ նույն բանը զգացի,այս բանաստեղծությամբ կարծես թե Ձեր հոգու բիբերն էիք լայնացրել ու հնարավորություն տվել ներս նայել...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  25. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.07.2011), Lusinamara (27.07.2011), Mark Pauler (28.07.2011), Tig (28.07.2011), ԱնԱիդա (05.03.2013), Արևածագ (27.07.2011), Եկվոր (27.07.2011)

  26. #270
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչպես բացատրեմ զգացածս:Գիտեք բժշկության մեջ մի գաղտնիք կա, ասում են մարդու ակնահատակը նայելով՝ նրա առողջության մասին ամեն ինչ կարելի է իմանալ , առաջին անգամ ակնահատակ նայելիս շատ իրարամերժ զգացողություն եմ ունեցել:Հիմա էլ նույն բանը զգացի,այս բանաստեղծությամբ կարծես թե Ձեր հոգու բիբերն էիք լայնացրել ու հնարավորություն տվել ներս նայել...
    Ես քեզ ճի՞շտ հասկացա, Գեա, առողջությանս մասին բազմանշանակ լռու՞մ ենք
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •