Անձամբ ես չեմ փորձում, չնայած ռուսերենին տիրապետում եմ հայերենից մի քիչ վատ, բայց ամեն դեպքում շատ լավ, բայց եթե դիմացինս հայ է, գիտեմ, որ հայերեն հասկանում է, սկզբունքորեն խոսում եմ միայն հայերեն։ Ռուսերեն խոսում եմ միայն այն դեպքում, եթե գիտեմ դիմացինս հայերեն չի հասկանա։
Սակայն նույնիսկ եթե ընդունենք, որ էդպիսի բարդույթ գոյություն ունի, ապա դա չպետք է հեռուստատեսությամբ էլ արտահայտվի. եթե Նազենին փողոցում հանդիպի Ալեքսանդր Գրիգորյանին, լրիվ ազատ է, կարող է ֆրանսերենով էլ շփվել, դա ոչ մեկիս գործը չէ, բայց Հ1-ով պարտավոր են թարգմանված տարբերակը մատուցել հեռուստադիտողին։
Էջանիշներ