Բայց ի՜նչ հավես է կարծիք գրել ստեղծագործության մասին, երբ այն ներկայացնողին չես ճանաչում ու վախ չունես, թե քո կարծիքով պիտի վիրավորես իր «ընկերական» կամ «ջերմ բարիդրացիական» զգացումները: Սեպտեմբերի 21, շնորհակալություն:![]()
Բայց ի՜նչ հավես է կարծիք գրել ստեղծագործության մասին, երբ այն ներկայացնողին չես ճանաչում ու վախ չունես, թե քո կարծիքով պիտի վիրավորես իր «ընկերական» կամ «ջերմ բարիդրացիական» զգացումները: Սեպտեմբերի 21, շնորհակալություն:![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քանի որ ինչ ուզենք, կգրենք, հեղինակին ոչ ճանաչում ենք, ոչ էլ ստեղ ա կամ երևի նույնիսկ կլինի...![]()
Ու թեև որոշ քաղաքական թևի համակրանքը շահող մականուն էլ դրել է...
Նախ ինչի կամ ում համար է մարդ ստեղծագործում? Դե իհարկե իր և միայն իր: Իսկ ուրիշների ուշադրությունը կրկին իրեն են պետք: Ասել կուզեմ` ստեղծագործելով` ոչ մեկ խնդիր չի դնում ինչ-որ գլոբալ կարևորության խնդիրներ լուծել կամ փրկել ինչ-որ մեկի կյանքը, ասենք: Բայց գրականությունը, կամ լավ ստեղծագործությունները իրենց մեջ կրում են message, ինչ-որ բան են հաղորդում, որի կարիքն ընթերցողն ունի: Դրանով էլ նրանք գնահատվում են որպես լավ : Կոնկրետ էս դեպքում, հեղինակը, գրելով, կարծես հավեսով ճաշակել է ինչ-որ բան, որը հղկել է մի քիչ, դարձրել պատմվածքատիպ շարադրանք: Շարադրանքի տեխնիկան վատը չէր, կարդացվում էր էնպես, որ առանձին նախադասություններ թռնելու կամ ձանձրանալու առիթ չկար: Ու վերջապես, էսքան մարդ կարդաց, քննարկեց, հիմա թե եթե գլուխգովանության message-ից բացի ոչ մի այսպես ասած պետքական հաղորդագրություն չփոխանցվեց, հետո ինչ, հեղինակը, կարծում եմ, նման խնդիր չէր էլ դրել...
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.10.2010, 17:03:
Ճիշտն ասած, ընդամենը կասկածում եմ…հեղինակին ոչ ճանաչում ենք…![]()
Ճիշտն ասած` պատմվածքը չեմ կարդացել, բայց քննարկումներից մոտավորապես հասկացա, թե ինչի մասին է խոսքը: Ուրեմն, մի անգամ ընկերս ինձ մի դեպք պատմեց, շատ տիպիկ: Ես այն առաջին դեմքով կպատմեմ, այդպես ավելի հարմար է:
Ուրեմն, մի ժամանակ ապրում էի Եվրոպայի X քաղաքում, եղբայրս էլ Ռուսաստանի Y քաղաքում: Եղբայրս անընդհատ գլուխ էր գովում, "ծտերից" պատմում, համոզում էր, որ մի օր այցելեմ իրեն, ցույց տա ինձ այնտեղի հոյակապ կյանքը: Վերջը մի օր գնացքը նստեցի, գնացի: Հանդիպեցինք, դե խնդրում եմ եղբորս ցույց տալ, թե ինչ կա իրենց քաղաքում: "Այ, օրինակ, Լենինի արձան կա": Ցույց է տալիս Լենինի արձանը: Հարցնում եմ, թե ուրիշ ինչ կա իրենց քաղաքում: Եվս մեկ Լենինի արձան կա: "Ուրիշ բաներ" ցույց տալ չի շտապում: Հետո առաջարկում է տղերքի մոտ գնալ, գնում ենք: Նստած զրուցում ենք, տղերքից մեկը սկսում է` "էն օրը մի հատ աղջիկ էի կպցրել, սենց նենց...": Եղբայրս էլ հետ չի մնում` "բա ես էլ էն օրը մի աղջիկ էի կպցրել...": Այդտեղ չեմ դիմանում, ասում եմ` "Լավ, հերիք է նստենք, եկեք գնանք աղջիկների հետ ծանոթանանք": Տղերքը իրար են խառնվում` "ո՞նց, որտե՞ղ": "Որտեղ, որտեղ, փողոցում"` պատասխանում եմ: "Չէ այ ախպեր, տենց չի լինի...":
Interdenominational ջան, նմանատիպը որն է? Սիրո ու նույնիսկ սեքսի մասին այստեղ շատ պատմվածքներ կան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելիդ իմ Lion, գոնե Դուք չպիտի այդպիսի մակերեսային հարց հնչեցնեիք… գիտեք, այստեղ ես մեր դասախոսի կատակով ասված խոսքը հիշեցի. «Եթե դուք չկայանաք որպես լավ լրագրող, գոնե լավ ընթերցող ու լավ հեռուստադիտող կլինեք»: Ըստ այդմ՝ «սիրո և սեքսի մասին» չհաջողված գրողներն ու երեսառած ընթերցողները այս ստեղծագործության մեջ պիտի գոնե «սեր ու սեքս» միայն չտեսնեին:
Հարգանքներս![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ