User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Աշըղ Տացուն...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշըղ Տացուն...

    Աշըղ Տացուն...

    Գյուղն ապրում էր….
    Երդիկներից ելնող ծուխը ծուլորեն գալարվում էր գյուղի վրա, ու անէանում ամպերի մեջ:
    Քաղն ավարտվել էր, գառների հոտը սարից գյուղ էր իջել ու տեղավորվել փարախներում: Քամին սարերից ձմեռվա հոտ էր բերում:
    Կանայք ձմեռվա ապրուստի իրենց պաշարն էին ամբողջացնում` մեկը չիր էր անում, մյուսը չորթան, երրորդն ավելուկ էր կապում:
    Տղամարդիկ օգնում էին կանանց, ապա տան կիսատ-պռատ գործերն էին անում, որը կտուր էր նորոգում, որը գոմ-մառանի դուռ: Երեկոյան հավաքվում էին գյուղացիներից մեկի օդայում ու տարբեր պատմություններ պատմելով ժամանակ էին անցկացնում:
    Մի օր լուր տարածվեց, թե գյուղ են գալիս Քյորողլու աշըղները: Գյուղ գեղովի էլան աշըղներին դիմավորելու: Աշըղները եկան իրենց բեռով բարձով տեղավորվեցին քյոխվի իջևանատանը ու մարտահրավեր գցեցին գյուղին` ձեր գեղում կա՞ մեկը, որ կարենա մեզ հետ մրցի:
    Գյուղն իր պատվի համար մեռնելու էր պատրաստ: Հերթով առաջ էկան ու մրցեցին, խաղ ասեցին ու տարվեցին: Գյուղն ամեն տարվողի համար աշրղներին <<փեշքեշ>> տվեց ու լուռ ամոթ կտրեց, մնաց:
    Տացուն իմացավ էս մասին, փիլոնը հանեց, ջահել վախտվա փափախը գլխին դրեց ու գնաց իջևանատուն: Էկավ, առանց բարև ասելու փափախը հանեց, նստեց աշղների ավագի դիմաց, ու սազը ձեռն առավ.
    - Վարպե՜տ, ըսկսե՛….
    Մինչև լույս տևեց մրցությունը: Մինչև լույս գյուղն ականջ դարձաձ սրտատրոփ սպասեց մրցույթի ավարտին: Քյորողլու աշըղները, որ սովոր էին վերամբարձ խոսքերով մրցակիցներին “նեղը լծելու”, Տացուի հասարակ գյուղական բառին չկարողացան դիմագրավել:

    Տացուն վերջում խրատ երգեց աշըղին `

    -Այդպես մի բղավե, ձայնդ շուտ կընգնի,
    Խելքից դուրս վազողը թեզ կըքրտնի,
    Շատ հարբեցողը թեզ թոքախտ կընգնի
    Շատ մի զոռ տուր մտքիդ, խելագար կըլես….

    Համբերիր դու ո՜վ լավ վարպետ, շատ մի հպարտանա,
    Լավ մտածե մի քիչ կարգին բան ասա,
    Էդքան որ հպարտացար` մեջդ իսկի բան չկա,
    Ով որ քեզ պես շատ բղավե, քիթը կախած դուրս կգա:

    Դու Գրգորի մոտ արի, աշկերտ դարձի խելացի,
    Ձեռք ու ոտքդ դող է գալիս, մի քեզ նայի ամաչի,
    Այսուհետև խոսքիդ չափը ճանաչի,
    Որ ասածդ մարդու պատվի չկպչի….

    Աշըղների ավագը հին սովորության համաձայն սազն ու իրենց ողջ հարստությունը բերեց դրեց Տացուի ոտքերի տակ.
    - Հաղթեցի՜ր, վարպետ, էստից հետո դուն ես առավել…. Մենք էլ էրթանք, մեզ ներող էղեք, էրթանք նոր փեշակ ճարենք մեզի,- ու շուռ եկավ, որ գնա:
    Տացուն նայեց դիմացը լցված փողերի կույտին, ապա սազը ձեռն առավ.
    - Աշը՜ղ ախպեր, ես աշըղ չեմ, որ դու իմ ոտքի տակ ես դնում քո սազը, ես մեր գյուղի պատիվն էի պահում: Սա քո հա՜ցն է, քո փեշա՜կը, ա՜ռ, շարունակի գործդ, ուրախացրու ժողովրդին,- ասաց Տացուն ու գրպանից հանեց, գլխին դրեց, տիրացուի իր թասակը,- Աստվա՛ծ պահապան….
    Աշըղները զարմանքից քար կտրեցին: Ավագը ոտք արեց, ծունր իջավ, բռնեց Տացուի աջն ու ասաց.
    - Ներող էղի, տեր հայր…
    - Դու տերհոր հետ չէիր մրցում, աշը՛ղ, այլ Գրիգորի…,- ասաց Տացուն, հավաքեց դիմացը լցրած փողերը, մի մասը տվեց աշըղներին, մյուս մասը գյուղացիներին բաժանեց, վերջի մնացած երկու մանեթն էլ տվեց եղբորորդուն,- Մելիքսեթ ջան, ոտքդ քաղաք ընկնի, մի գրվանքա խունկ կբերես…. Ներող էղեք ես գնամ, դուք ձեր ուրախությունը շարունակեք….
    Աշըղների ավագը սազը նորեն ձեռն առավ ու Տացուին երգով ճամփու դրեց մինչև գյուղամեջ:

    Առավոտվա արևը գյուղի վրա հպարտ բացվեց…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.10.2010, 16:05: Պատճառ: Dayana-ի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), Amaru (20.10.2010), ars83 (21.10.2010), CactuSoul (20.10.2010), Chilly (20.10.2010), davidus (20.10.2010), E-la Via (20.10.2010), einnA (20.10.2010), Gayl (22.10.2010), ivy (20.10.2010), Lion (20.10.2010), murmushka (20.10.2010), Nare-M (29.12.2010), Norton (20.10.2010), Sambitbaba (21.10.2010), Tig (20.10.2010), Yeghoyan (20.10.2010), Արևածագ (20.10.2010), Եկվոր (20.10.2010), Լուսաբեր (20.10.2010), Ծով (22.10.2010), Նաիրուհի (22.10.2010), ՆանՍ (21.10.2010), Շինարար (20.10.2010), Ջուզեպե Բալզամո (21.10.2010), Ռուֆուս (20.10.2010), Ֆոտոն (20.10.2010)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, քո թույլտվությամբ Շինարարին խնդրեմ, հպարտը «ընդգծի»

    Հիմի քննադատեմ:

    Բոլորս էլ արդեն հասցրել ենք ասել, որ էս շարքը շատ լավն ա, բայց քանի գնում, էնքան ավելի կարճ ես գրում: Մի տեսակ միտքդ կիսատ ես թողնում: Մի կողմից լավ ա, երկար բարակ Տացույի նասկու ու բեղի ծայրի մասին չենք կարդում, բայց մյուս կողմից էլ ստեղծագործությունը նաղլից տարբերվում է հենց էդ սիրուն նկարագրություններով: Ամեն դեպքում ապրես, մի քանի օրը մեկ կարդալու նյութ ես տալիս, որ բոլորս հաճույքով կարդում ենք:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.10.2010, 16:17:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.10.2010), murmushka (20.10.2010), My World My Space (20.10.2010), Արևածագ (20.10.2010), Ռուֆուս (20.10.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայուշի հետ համաձայն եմ, քանի գնում պատմվածքներդ կարճանում են, Ազնիվից հետո դրամատիկական պահերը գնալով քչություն են անում, բայց ընդհանուր առմամբ համով լեզուն ու գյուղի նիստուկացի մասին նկարագրությունները լավ ես պահպանում: Շարունակիր գրել, բայց մի թուլացրու
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (20.10.2010), Ֆոտոն (20.10.2010)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ Դայ ջան....

    Շին ջան ընդգծի էլի.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմի քննադատեմ:

    Բոլորս էլ արդեն հասցրել ենք ասել, որ էս շարքը շատ լավն ա, բայց քանի գնում, էնքան ավելի կարճ ես գրում…
    Զատո՞ էս անգամ չլացացրեց:
    Հովո՞
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 20.10.2010, 19:50:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (20.10.2010), Tig (21.10.2010), ՆանՍ (21.10.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, թեև վերջաբանը սպասելի էր: Սայաթ-Նովայի կինոյի հայտնի էպիզոդի պես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (20.10.2010), Արևածագ (20.10.2010), ՆանՍ (21.10.2010)

  12. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տացուն իր մեծ եղբոր և եղբոր աղջկա հետ



    Հ.Գ. Որակի համար կներեք, հեռախոսով նկարից եմ նկարել
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), ars83 (21.10.2010), CactuSoul (20.10.2010), Chilly (20.10.2010), E-la Via (20.10.2010), einnA (20.10.2010), Lion (21.10.2010), Nare-M (29.12.2010), Tig (21.10.2010), Yeghoyan (20.10.2010), Արևածագ (20.10.2010), Լուսաբեր (21.10.2010), Նաիրուհի (22.10.2010), ՆանՍ (21.10.2010), Ռուֆուս (20.10.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ էս շարքդ մի ուրիշ տեսակ հաճույքով եմ կարդում …
    Ապրես ու … շարունակի էլի
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.10.2010), My World My Space (21.10.2010), Tig (21.10.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, էս պատմությունն էլ ա, չէ՞, իրական: Դու էս բոլոր պատմությունները մեծերից ե՞ս լսել:
    Շատ լավն էր, շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (21.10.2010)

  18. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, էս պատմությունն էլ ա, չէ՞, իրական: Դու էս բոլոր պատմությունները մեծերից ե՞ս լսել:
    Շատ լավն էր, շնորհակալություն:

    Արս ջան պապս էնքան ա պատմել Տացուի մասին, որ ինձ թվում ա ես իրան անձամբ ճանաչել եմ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (21.10.2010)

  20. #11
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովո ջան էնքան լավ ես գրելով պատմում, որ ամբողջը պատկերացնում եմ Ապրես Երբեմն կարճն էլ ա պետք, շատ լավ էր...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (21.10.2010)

  22. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էս կարճ տևալու մասին մի բանա մտքովս անցել:
    Օրինակ ինձ չի թվում, թե կարճա: Ու հա մտածում եմ թե ինչիցա… ու հասկացա…
    Էդ կարճ թվալը նմանա նրան, որ սեքսով զբաղվելուց կարճա տևում ու մինչև սկսում ես կարգին հաճույք զգալ, մեկ էլ հոպ՝ վերջացավ…
    Դրա համար պետքա մի քիչ «դանդաղ» կարդալ ու պատմվածքը ոչ թե նախադասություն առ նախադասություն կուլ տալ, այլ բառ առ բառ… Ու վայելել բառերի համադրման հաճույքը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.10.2010), E-la Via (21.10.2010), My World My Space (21.10.2010), Արևածագ (21.10.2010)

  24. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիկ, նույն սկզբունքով կարելի ա մի քանի անգամ կարդալ, որ երկար տևի, դրանից ստեղծագործության արժեքը չի փոխվի, ոչ էլ... դու դու հասկացար

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (21.10.2010), Tig (21.10.2010)

  26. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկ, նույն սկզբունքով կարելի ա մի քանի անգամ կարդալ, որ երկար տևի, դրանից ստեղծագործության արժեքը չի փոխվի, ոչ էլ... դու դու հասկացար
    Հարցը երկար տևելը չի, այլ տևողության որակը ու բովանդակությունը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (21.10.2010), Արևածագ (21.10.2010)

  28. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկ, նույն սկզբունքով կարելի ա մի քանի անգամ կարդալ, որ երկար տևի, դրանից ստեղծագործության արժեքը չի փոխվի, ոչ էլ... դու դու հասկացար
    մի քանի անգամ արագ-արագը չի կարա մի նորմալի տեղ անցնի......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •