Վաաայ, բայց իսկապես crazy-crzay-crzay world-ա էս մեր աշխարհըՎառ օրինակ՝ Ակումբը
Իմ համար Ակումբը մոտավորապես այսպիսին է։ Անցնում եմ թեմաները.
Հայ ազգի համար վերք դարձած և ցավոտ «Ղարաբաղյան հակամարտություն» թեմայում մարդիկ գլուխ են ջարդում, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ, ինչ ողբերգական հետևանքներ դրանք կարող են ունենալ ամբողջ հանրապետության վրա.... և այլն։ Մեկ էլ էտ պահին ծնվում է մի նոր՝ ոչ պակաս ցավոտ թեմայի գրառում՝ «Ցավոտ թեմա. ինչպե՞ս պայքարել պզուկների դեմ»Ու ես մեռնում եմ համ լացից՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության ողբերգությունները, համ ծիծաղից՝ որ ինչ ուզում ես արա մեկ ա կյանք առաջ ա գնում, նորանոր պզուկներ են առաջանում մեր վրա ու կարիք կա դրանց դեմ լրջորեն պայքարելու.....
Հետո կարդում եմ «Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել» թեման։ Հազարավոր տողեր, բազմաթիվ թե՛ խելացի և թե՛ տափակ առաջարկներ, անհանգստություններ համազգային ողբերգություն հանդիսացող երևույթների մասին, դրանց քննարկումը, ծրագրեր, պլաններ..... Մեկ էլ հայտնվում է անմեղ ու բարի գրառում նույն անմեղ ու բարի վերնագիրը ունեցող թեմայում՝ «Չեբուրաշկայի ամպերը»։ Ու կրկին մեռնում եմ համ լացից՝ որ ազգովի յաններս տարածա, համ բարի ու ուրախ ծիծաղից՝ որ կան մարդիկ ովքեր ապրում են նման բարի պատկերացումներով։
Հետո աչքի եմ անցկացնում «Եհովայի վկաներ» թեման, որտեղ մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցվում է, որ ազգային ողբերգության մեղքի գլխավոր չափաբաժինը այս աղանդավորականներինն է, երկիրը այս վիճակում է նրանց պատճառով, նույնիսկ կան վարկածներ, որ Տիտանիկն էլ են իրանք խորտակել, մեկը իրա հարևանի աչքերի հայացքից հասկացավ, որ հարևանի կյանքը էտ վկաները թունավորել են, որտև մինչև էտ իրա հայացքը մի քիչ ուրիշ ձև էր ու դեռ ավելին, մեկ ուրիշի էլ հարևանի հորքուրի տղու ընկերոջ մորքուրի թոռան աղջիկը ունի մի ծանոթ եհովական ու գիտի, թե իրանք ինչքան են ստանում հոգեորսության համար..... Ու մեկ էլ էս կարևոր պահին, որ ով տրամադրություն չունի, ով քրֆելու հավես ունի մտել ա էս թեման ու զբաղվում ա նրանով, ինչով սովորաբար պիտի զբաղվեն զուգարանում, հայտվնում ա նոր գրառում «Երթուղայինը կանգնեցնելու եղանակներ» թեմայում։ Ու մտածում եմ, արա՛, ի՞նչ երթուղային, ի՞նչ կանգնացնել։ Ձեռտ բարձրացնում ես կանգնում ա, էլի՞.... Էէէէէէէ..... Չենք կարում, էլի, համախմբվենք, պայքարենք..... Փահ՝ մառշռուտնին կանգնացնելու ձև
Կամ էն օրը՝ ընդամենրը երկու օր առաջ։ Ամբողջ հայ ազգը մեծ շուքով տոնում է մեր քաղաքի՝ Երևանի 2792 ամյակը։ Շնորհավորանքներ, բարի մաղթանքներ, հիշողություններ հին Երևանից, բողոքներ նոր Երևանից, երազանքներ ապագա Երևանի մասին, հին ու բարի երգեր Երևանի մասին, գեղեցիկ նկարներ ու վիդեոդրվագներ Երևանյան աննման տեսարաններից
։ Բոլորի մոտ տոնական տրամադրություն է, բոլորը շտապում են հանրապետության հրապարակ, իսկ ովքեր էլ չեն շտապում տենց ուրախ, նոստալգիկ տրամադրությամբ զբոսնում են Ակումբում։ Մեկ էլ հայտնվում են գրառումներ, որ գոնե էտ օրը չպիտի լինեին, էլի....
Օրինակ՝ ««Հարամ անենք» ակցիա», կամ՝ «Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու», կամ էս մեկը՝ «Ողջ, բայց մեռած...»։ Ու էս ամենը հեչ։ Սարսափելին էն ա, որ էս տոն օրով էլ կան հիվանդ մարդիկ, ովքեր արդեն ոչ մեկին չհետաքրքրող թեմաները պատրաստ են արթնացնել ինչ գնով էլ լինի՝ չհասկանալով, որ հիմա հեչ դրա ժամանակը չի, որ սենց ավելի շատ են մարդկանց զզվցնում էտ թեմայից ու էն ով որ էլ մտնում էր էտ թեման արդեն էտ էլ սկի.... Դե կոնկրետ հիմա խոսքս գնում ա Ժան Ժակ Ժառի թեման վառ պահող խփնվածի մասին.... Էս մարդը ոչ մի բանի ժամանակը չգիտի՝ չի ջոգում....
Ասածս ինչ ա. crazy-crzay-crzay world բնակեցված՝ իմ ու քո նման crazy-crzay-crzay մարդկանցով![]()
![]()
![]()
Էջանիշներ