Նենց եմ սիրում իմ էս հոգվիճակը, երբ մտածում եմ ինչ ցնդած բան անեմ…![]()
չէ էլի, որ կողմից նայում եմ՝ մեծ լինելը հավես չի, ինչ լավ ա, որ ես դեռ չեմ մեծացել![]()
![]()
Նենց եմ սիրում իմ էս հոգվիճակը, երբ մտածում եմ ինչ ցնդած բան անեմ…![]()
չէ էլի, որ կողմից նայում եմ՝ մեծ լինելը հավես չի, ինչ լավ ա, որ ես դեռ չեմ մեծացել![]()
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ձեր մոտ նենց տպավորություն եղե՞լ ա, երբ թվում ա, թե փակված ես ինչ-որ նեղ տարածքում, երբ թվում ա, որ առօրյայիդ միջակությունն ու կրկնությունը հեսա քեզ կխեղդի։ Որ անիմաստ վատնում ես թանկագին ժամանակդ, որը կարող էրի ավելի ճիշտ օգտագործել։ Որ սկզբում խեղդվում ես, չես դիմանում, իսկ հետո կամաց-կամաց սկսում ես հարմարվել ու արդեն չես նկատում, որ շարժվելու տեղ չունես, ուղղակի ընկնում ես ռիթմի մեջ ու շարունակում ես աննպատակ գոյություն քարշ տալ։ Իմ հետ եղել ա։
What is mind? No matter. What is matter? Never mind!
Lion (09.03.2010), Yellow Raven (09.03.2010), Yevuk (10.03.2010), Դատարկություն (09.03.2010), Մանուլ (10.03.2010), Ուլուանա (10.03.2010), Ֆոտոն (14.03.2010)
Սիրում եմ ավանդույթները՝ ընտանեկան ավնադույթները, որոնք մի տեսակ չգրված օրենքի պես մեր կյանք են ներխուժում, բայց իրենց հիմնավոր տեղն են զբաղեցնում գրված ու ի կատար ածվող օրենքի պես:
Գարնան գալու պես՝ առաջին իսկ արեւոտ օրը, ընտանիքով գնում ենք անտառ... չեք պատկերացնի թե էտ ինչ բավականություն է... մաքուր օդ, նոր կանաչին տվող թփուտներ... բայց էնքան է մեծանում հիասթափությունս, երբ տեղ հասնելով մեզ առաջինը դիմավորում են գույնզգույն տոպրակները՝ լի աղբով, անգամ էտ տոպրակներին նայելով կարաս ենթադրես, թե ինչ են կերել ու նեղություն չեն քաշել հետները վերցնել եւ թափել մոտակա աղբարկղում: Չնայած մենք էլ աղբարկղ չգտնելով էտ ամենը հավաքեցինք մի տեղ ու վառեցինք՝ բնականաբար աղտոտելով օդը: Ինչեւէ...
... ճանապարհին՝ մինչ ամուսինս ու տղաս հարմար տեղ փնտրելով էին զբաղված, ես էլ աչքերս չորս արած նայում էի կողքերս ու ուրախանում, որ մարդիկ եկել են բնության գիրկը հանգստանալու, բայց նորից հիասթափություն ապրեցի երբ տեսա, որ յուրաքանչյուր ծառի տակ նստածը տղամարդկանց խումբ է: Հետաքրրքիր է...
... բարեկամներիցս մեկը մի անգամ նկատեց, որ գերեզմաններից գալուց հետո մի տեսակ նորովի է նայում կյանքին ու շրջապատին ու ամբողջ հոգով ցանկանում է վերափոխել իր տեսակետերն ու վերաբերմունքը... իհարկե մինչեւ առաջին դիպվածը...
...երբ կա կորցնելու վտանգը՝ կա ձգտումը ավելի լավնանալու, ավելի դրական դառնալու.. տեսնես ծառերի տակ հավաքվածները երբեւէ մտածու՞մ են, որ կա « ԸՆՏԱՆԻՔԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ» վտանգը:
Միգուցե...
Երբ դու երազես ինձ կրկին տենչալ, միգուցե ես արդեն գտե՞լ եմ այն մեկին, որն ուզում է դա: Երբ իմ կարիքը զգաս, միգուցե արդեն մոռացած կլինեմ քո հասցեն: Ու հանկարծ մի օր ուզենաս ինձ սիրել, միգուցե այդ օրը սերը կդարձնեմ ընկերություն:
Երբ քո աչքերը լույսի պակաս զգան, և ուզենաս ինձ տեսնել, միգուցե այնժամ ես մեկնած լինեմ` գտնելու այն մեկին որ ինձ այնքան էր տենչում, որքան որ ես քեզ ժամանակին: Երբ մեր ճամփաները լուսավորվեն աստղերի շողի ներքո, միգուցե այնժամ ես արդեն ուրիշ սեր կունենամ իմ սրտում, սակայն....ամեն դեպքում լավ կլիներ քեզ տեսնեի:
Երբ դու ընկնես իրականության գիրկը ու տեսնես, որ կողքիտ եմ եղել, ու չես սիրել դու ինձ, ուրեմն խնդրիր Աստծուց, որ փոխի մեր ճամփաները, որ չգրկախառնվենք մենք իրար կրկին:
Մի եղիր հիմար` կարծելով տանջվում եմ: Այդ օրը եկել ու գնացել է արդեն շա~տ վաղուց: Ու երբ մի օր զգաս, որ տանժվում ես ան.....
Ստոպ էս ինչեր եմ գրում:
Անկապություն: Թեման անկապ օրագիր ա չէ՞ կոչվում:![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Գրեթե բոլոր ֆորումներում սովորաբար առանձին տեղ է հատկացվում շնորհավորանքների, միմյանց ծծնդյան օրերը շնորհավորելու համար... Մի քանի ամիս է, ինչ գրանցված եմ Փինք Ֆլոյդին նվիրված տորենտային ֆորումում (ասենք, տոռռենտս.ռու-ի նման, ուղղակի տեղադրվող նյութերը Փինք Ֆլոյդի վերաբերյալ են) ու ընդամենը մի քանի օր առաջ նկատեցի, որ հատուկ «Հիշատակի» բաժին կար այնտեղ, որտեղ ֆորումցիները "R.I.P"-եր էին պոստում մահացած ֆորումակիցների հիշատակին բացված թեմաներում... Օֆ, ոնց մի անգամ ասաց արտիստը, գնամ մտածեմ:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Amaru (10.03.2010), CactuSoul (10.03.2010), Farfalla (10.03.2010), Kita (10.03.2010), My World My Space (10.03.2010), Yellow Raven (10.03.2010), Դատարկություն (10.03.2010), Դեկադա (10.03.2010), Մանուլ (10.03.2010), Ռուֆուս (10.03.2010)
Մի օր ազատ տունն ես լինում, մարտի ութ ա, բան ա, երկու օր քթիցդ են բերում: Մի օրում ո՞նց ա էդքան գործ կուտակվում, ախպեր ջան: Դարի առեղծվածն ա: Եվ որպեսզի չխախտեմ սույն թեմայում ձևավորված խոհափիլիսոփայական մթնոլորտը, ավելացնեմ Խելոք Միտք N 687-ը. այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով: Պըրծ:
DIXIcarpe noctem
Ամեն դեպքում՝ հետաքրքիր ա…
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Legolas (15.03.2010)
Զարմանում եմ, գիտե՞ս: Ինչի՞ չես ասել ինձ: 99%-ով համոզված եմ, որ ճիշտ եմ: Բայց հիմա մտածում եմ` ուզո՞ւմ ես, որ ես իմանամ, թե՞ չէ: Կարող ա թողել ես, որ ինքս գլխի ընկնեմ
:
Ամեն դեպքում` լավն էր, վաղուց էսքան չէի ծիծաղել![]()
![]()
: Բայց մեկ ա` շատ զարմացած եմ
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Քանոն եմ ուզում, կարճ քանոն. մի կողմից պետք է չափել համբերությունս, մյուս կողմից՝ մի հատ էլ կալկուլատոր է պետք, որ տեսնեմ ընդհանուր միջին հարվածները, որ հակված են մեջքից կատարել, միջինով ինչքան կլինեն: Դրանց որակը կարեւոր չի, կարեորը քանակն ա, որակը կանխատեսելի ա այս դեպքում: Ինչքան ուժեղ, էնքան որակով:
Քանոն ու կալկուլատոր: ՄՄ ու միջինում՝ 200 հարված՝ հանած կրկնակի հարվածները, որոնց դեմ արդեն ձեւավորվում է իմունիտետ: Մի հարվածով ճանճը սատկում է, ինչի չի տենց մի ուժեղ հարված հասնում, կարեւոր չի ումից:
բայց ինչ լավ էր Թբիլիսիում, իսկապես հեքիաթային քաղաք է, ամեն մի երազանք իրականանում է, դրանում ինքս համոզվեցի: էլի եմ գնալու, հաստատ
Հ.Գ. արժեր հասնել այնտեղ ու 24 ժամ քնել, ամեն դեպքում իսկապես լավ հանգստացա![]()
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Մի քիչ հեքիաթ եմ ուզում…բայեվիկ երազներից էլ չեմ վախենում, տրագիկոմենդիա իրականությունից էլ հոգնել եմ…
ուզում եմ մի քիչ էլ հեքիաթ լինի, սիրուն ու պուպուշ…ի՞նչ ասեմ. կյանքը հեքիաթ լինելուց շատ հեռու ա… ու՜խ գնում եմ քնեմ, ու նայի հա՜ էսօր սիրուն երազ եմ ուզում, ալիքները չխառնես, էլի սարսափ երազ ուղարկես ինձ, այ երազների փերի ջան
![]()
հա, մեկ էլ նայի երազիս պրինցը ոչ ձի դուրս գա, ոչ էլ իրա կողքը ձիու արտաքինով աղջիկ լինի արդեն… չհարամես երազս![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Օրս կիսատ մնաց մի տեսակ…
…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ձե՛զ ինչ... ո՞վ եք դուք, որ կանգնեցնեք մտքեիրս ընթացքը: Ինչ կուզե՛մ կմտածեմ. ում մասին կուզեմ կմտածե՛մ... ե՛ս՝ իմ մտքերը... չէ՞ որ դրանք մենակ մտքեր են ՝ չհիմնավորված հիմքով: Ու՞մ են նրանք խանգառում.. ինչքան փակ դռներ կան՝ բացվում են, ինչքան անկատար իղձեր կան՝ իրականացվում են...
... իմ ձեռք բերած ամենամեծ ազատությունն ա... ինչի՞ց եք վախենում... միեւնույն ա վերջում ես «գալիս եմ» ՏՈՒն.. գալիս եմ փայլող աչքերով...
ինչպես միշտ երեկ անցավ սովորականի պես...էլի առաջին ժամին ալարեցի գնայի դասի...դե ասա ովա գժվել 7.30 արթնանա դասի գնալու նպատակով...էլի նույն Թումանյանի Շաուրմանոցն,որտեղ թողեցի հերթական հազարանոցը մի ուտելիքի համար,ուը մայրիկիս սարքած ուտեստների շունը չարժի,հետո մի կերպ ինձ քցեցի տուն ու ամբողջ որը ինտերնետից դուրս չէկա. ախխ ինչքաաաան հետաքրքրություններ կան ինտերնետում և միաժամանակ ինչքաաաան անիմաստ ժամանակ է մեռցրել այդ համացանց կոչվածը...վոբշեմ օրս երեկ ենքան աննիմաստ ու աննպատակ չէր անցել երբեք քան երեկ..այդ պատճառով այն այսօր ինձ խորհելու առիթ տվեց մտածելու, որ ժամանակն է գլոբալ փոփոխություններ կատարել իմ կյանքում
Agni (13.03.2010), Gayl (12.03.2010), Դատարկություն (12.03.2010)
Կյանք.... մի բառ որում ամփոփվում է մի ամողջ պատմություն,
Հուշեր...... պահեր, որոնք կազմում են մեր կյանքի մի մասը,
Երազանքներ..........մտքեր, հույսեր, որնք ստիպում են մեզ ապրել:
![]()
Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
Լ.Ֆոյերբախ
Արևհատիկ (12.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ