Հոպարները
Էլի անցնենք մարդկանց էն դասակարգումներին, որոնք հաճախ են հանդիպում Երևանում: Խոսենք հոպարների մասին: Հոպարը տղամարդ ա: Բայց ամեն տղամարդ չի, որ հոպար ա:
Հոպարը շրջապատի մարդ ա, ինքը ունի շատ ընկերներ, որոնց հետ հաճախ գնում ա գարեջուր խմելու: Հոպարը ընկերների հետ կազմակերպում ա նարդու կամ շախմատի կամ կարտի առաջնություններ ու խիստ նեղվում ա, եթե ինքը չի հաղթում: Հոպարը խաղալուց միշտ աչքով ա անում նայողներին ու ասում` նայեք հեսա սրա կաշին ոնց եմ քերթելու:
Հոպարը հասնող ա: Դրանով ա հենց ինքը հոպար: Հոպարի համար իր ընտանիքն ամենակարևորն ա: Հոպարն իր ընկերներին հասնելու համար ամեն ինչի պատրաստ ա: Հոպարին հարգում են, ու դա հենց նենց, խոսքերով ասվող հարգանք չի: Իսկականից են հարգում:
Իրեն "հոպար" դիմում են ոչ միայն եղբայրների, այլև ընկերների երեխաները: Տարիքով փոքր ընկերներն էլ են հոպար ասում իրեն: Հոպարը ուտաղ, խմող կերպար ա, բայց մնացած ուտող խմող կերպարներից տարբերվում ա ջիգյարով: Հոպարը սիրտ ունի: Հոպարը խմած ժամանակ երգում ա, հոպարը լիքը հուշեր ունի, սիրում ա հիշել:
Ընտանիք պահող տեսակ ա: Երբեք ոչ ոք չի իմանա, որ ձեռքը գուցե փող չկա: Երբեք չի նվնվա: Ընտանիքին մեքենայով մի տեղ տանելուց կկանգնի մի անկապ ծառի մոտ ու կնոջը կդիմի` հիշում ես, էրեխեն չորս տարեկանում էս ծառի տակ չիշիկ արեց: Հին լուսանկարներ նայելուց աչքերը կլցնի: Իր հարազատին նեղացնողի կոկորդը կկրծի:
Դեմք ա հոպարը:
Ես ունեցել եմ տենց հոպար: Ու հոպարի կերպարը տենց գիտեմ: Հոպարը իմ ամենասիրած բառերից ա:
կարոտել եմ...


Մեջբերել
արդեն ստեղս են հասել
), հասնում եմ վերջերին ու... ականջներիս չեմ հավատում: Նիկ Դրեյքի «Northern Sky»-ը
ախր հազար անգամ դիտել եմ: Ու ոչ մի անգամ չեմ նկատել: Դե, «Black Eyed Dog»-ը նկատել էի, բայց «Northern Sky»
Բայց կարոտի մասին չեմ գրելու: Իմփրեսիոնիստական գրառումը
: Բայց ունեմ երեք… մորաքույր:

Չէ՞ որ մորաքրոջս հետ դաշնակիծներ էինք:
Ու ամեն շաբաթ, իմանալով, որ նույն պատմություն է լինելու, մորաքույրս իմ պահանջով հանում էր պահարանից «միսկերը», սառնարանից՝ հավկիթը և տալիս, որ հարեմ հերթական «Զյոբրայի» համար:
Հետո մի օր տեսավ, պահանջեց ուղղել: Ինձ հետ երեք տարեկան հասակում խալու վրա սողացողը, խաղալիք-տառերից բառեր կազմողը, «աշխարհագրական լոտո», մանկական փայտամշակման գործիքների հավաքածու նվիրողը, վինիլային սկավառակներով Հայդն, Մոցարտ ու Շոպեն ինձ համար դնողը, անթիվ քանակությամբ հեքիաթներ պատմողը, խաչբառ լուծել սովորեցնողը, Ձմեռ Պապի հագուստով Նոր տարուն հաստ ձայնով շնորհավորողն ու նվերներ բաժանողը (չնայած, ասում են՝ ես պարզել եմ, որ նա է եղել Ձմեռ Պապի դերում
..



Էջանիշներ