User Tag List

Էջ 16 55-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #226
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թոնին ու իր տղաները

    Թոնին մանկապարտեզի ամենաֆավորիտ աղջիկն է: Հինգ տարեկան է, բայց ինչպես բնորոշ է գերմանացիներին, արդեն իսկ կարգին կազմավորված մարդ է և շատ հետաքրքիր աղջիկ: Մանկապարտեզի բոլոր մեծ տարիքի էրեխեքը` հատկապես տղաները, ուզում են Թոնիի կողքին լինել: Թոնին ոնց-որ կատվիկ լինի` փայլուն աչքերով, խաղացող ժպիտով և կոկետ պահվածքով:

    Էդ օրը Թոնին հեչ չէր ուզում երկար մնար մանկապարտեզում ու համարյա լացը գալիս էր էն մտքից, որ մաման էդքան ուշ է գալու իր հետևից: Մտածում էի` ինչով ուրախացնեմ և զբաղեցնեմ Թոնիին. ինչ առաջարկում էի, գլխով չէ էր անում:
    - Արի բոլորի համար արագ մի բան պատրասենքք ուտելու, հիմա խանութ կգնանք, կառնենք ինչ պետք է ու կսարքենք: Մենակ ես ու դու, համաձա՞յն ես:
    Թոնին ոգևորվեց առաջարկց, ու երկուսով վազեցինք խանութ: Մի ժամ կար մինչև երեկոյան նախաընթրիքը, որի ժամանակ էրեխեքը սովորաբար կտրտած մրգեր-բանջարեղեն ևսենդվիչներ են ուտում: Մտածեցի` ինչ սարքենք սենդվիչների փոխարեն, բայց նման: Ու որոշեցի:

    Խանութից ձու առանք ու շտապեցինք հետ:
    - Ի՞նչ ենք պատրաստելու,- հետաքրքիրվեց Թոնին:
    - Ձվով հաց: Ձուն հարելու ենք, հետո հացերը թաթախենք մեջը ու տապակենք թավայի վրա:
    Գերմանացիները էդ հեշտ ուտելիքը ոչ գիտեն, ոչ փորձել են:
    Ու անցանք գործի: Թոնին ձուն էր հարում, հացերը կտրտում ու մեջը թաթախում, ես տապակում էի: Շատ ոգևորված էինք մեր փոքրիկ խոհարարությամբ: Հետո էլ միրգ ու բանջարեղեն կտրտեցինք, ու սուփռա-սեղան քցեցինք:

    Նստեցինք ուտելու: Նախադպրոցական տղերքը` Ադրիանը, Պաուլը ու նրանցից մի քիչ փոքր Լուիզը, սկսեցին զննել սեղանը ու թերահավատորեն իրար նայել:
    - Ես եմ պատրաստել,- տղաներին հայտնեց Թոնին:
    - Իսկ սա ի՞նչ :
    - Ձվով հաց,- վստահությամբ ասաց աչոնը` կարծես ամբողջ կյանք ձվի մեջ թաթախած հաց էր տապակել:
    Տղաները վերցրեցին դանակ-պատառաքաղը ու անցան գործի:
    - Ե՞վ, համո՞վ է ստացվել,- հարցրեց Թոնին:
    Առաջինը Լուիզը խոսեց.
    - Տարօրինակ ուտելիք է, բայց մի՞թե մենք այսօր այլընտրանք ունենք:
    Հարցը հռետորական էր:
    Ադրիանը ու Պաուլը, որ արդեն դանակով կտրել էին իրենց հացից մի մասնիկ ու պատառաքաղով զգուշությամբ համտեսել, բազմանշանակ իրար էին նայում, հայացքներում մի բան էր գրված` սա ուտելու բան չի, բայց մեր Թոնիի սիրտը չենք կոտրի:
    - Ինչ կասե՞ք,- նորից հարցրեց Թոնին:
    - Հմմ... Անկեղծ ասած` համը բավականին անսովոր է, բայց ինձ դուր է գալիս,- հանգիստ ասաց Ադրիանը ու նորից նայեց Պաուլին:
    Պաուլը.
    - Ես նախընտրում եմ այլ կարգի ուտելիք, բայց սա էլ վատ չի:
    Լսելով իր տղաների կարծիքները` Թոնին վերջապես իջավ ասեղների վրայից, ու ինքն էլ ափսե վերցրեց.
    - Ես էլ կվերցնեմ մի կտոր:
    Պաուլը Ադրիանին թաքուն ժպտաց ու նորից լուրջ դեմք ընդունելով` շրջվեց իր ափսեին:

    Կողքից նայում էի ու մտածում...
    Աստված իմ, սրանք մանկապարտեզի էրեխե՞ք են:

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.04.2010), Amaru (16.09.2010), Ariadna (17.08.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Chilly (29.04.2010), cold skin (05.05.2010), Freeman (25.08.2013), Kita (28.04.2010), matlev (28.04.2010), Moonwalker (25.10.2010), murmushka (08.11.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Valentina (15.09.2010), Yevuk (29.04.2010), Աթեիստ (28.04.2010), Ամմէ (03.12.2012), Արևածագ (29.09.2010), Դեկադա (28.04.2010), Լուսաբեր (29.04.2010), Կաթիլ (29.04.2010), Հայկօ (28.04.2010), Ձայնալար (29.04.2010), Մանուլ (30.04.2010), Նաիրուհի (06.04.2013), Ներսես_AM (29.04.2010), Ուլուանա (29.04.2010), Ռուֆուս (28.04.2010)

  3. #227
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեքի մասին էս երրորդ մանրապատումն էլ դնեմ, ու էսօր հերիք է:
    Իրենք ահագին հնոտ են բայց, բլոգիցս եմ թխում:


    ***
    Արամի մազերը երկարել էին, խտացել, մգացել ու ծածկում էին սպիտակ ճակատը, սև աչքերը ավելի արտահայտիչ ու խոշոր էին դարձել: Նենց սիրուն էր: Հագին էլ իր տարիքի համար չափազանց ստիլնի շորեր էին` մի տեսակ ռետրո ու ռոքային:
    Ոնց-որ յոթանասունականների տղա լիներ:
    Նենց երջանիկ զգացի ինձ, որ համարյա ծնված օրվանից գիտեմ իրեն, ու աչքիս առաջ մեծանում և տղայանում է: Շուտով չորս տարեկան կլինի:
    Աննան էլ արդեն մեկ ու կես տարեկան է և անընդհատ ասում է.
    - Արամինն ա:
    Ուրիշ բան ասել դեռ չգիտի: Իր իսպանացի մաման էլ շատ հպարտ է աղջկա հայերենով:
    Արամը էդ տարիքում արդեն երեք լեզվով խոսում էր` հայերեն, իսպաներեն, գերմաներեն: Տարբեր են իրենք...

    Արամը կամուրջ էր կառուցում, տեսավ, որ էկել եմ, ինձ ներառեց կառուցման մեջ` քթի տակ ասելով.
    - Աննայի գլուխը խլելու եմ:
    Աննան էլ հա փորձում էր քանդել Արամի սարքածը, ու շատ արագ հասկացա, որ Արամը, խլել ասելով, պոկել նկատի ուներ:

    Գնացինք հաց ուտելու: Արամը կերավ վերջացրեց ու ասաց ինձ.
    - Հռիփսիմե, շալակը երգի:
    Էդ տղու պատվերը ինձ համար օրենք է:
    Ու կլկլացրեցի.
    Քեռին եկավ մեր բակը,
    Դու լու լու, դու լու լու,
    Մեր բակը,
    Մի մեծ կճուճ շալակը,
    Դու լու լու, դու լու լու,
    Շալակը,
    Կճուճն ընկավ, կոտրվեց,
    Դու լու լու, դու լու լու,
    Կոտրվեց,
    Միջի մածունը թափվեց.
    Դու լու լու, դու լու լու,
    Ախ, թափվեց...


    Աննան երջանկությամբ իր գդալն էր ճոճում օդում` դեմքիս վրա յոգուրտային բրավոներ ցփնելով:
    Արամն էլ, որ առաջ երբեք չէր խորացել էդ երգ մեջ, հիմա սկսեց միտք անել.
    - Հռիփսիմե, իսկ ինչո՞ւ կճուճն ընկավ:
    - Կճուճը պարանով կախված էր քեռու շալակին, պարանը պոկվեց, կճուճն ընկավ:
    - Ինչո՞ւ պարանը պոկվեց:
    - Կճուճը ծանր էր, պարանը չդիմացավ ծանրությանը ու պոկվեց...
    Արամը շարունակեց մտածմունքը.
    - Մածունը թափվեց...
    - Հա...
    - Կատուն էկավ, մածունը կերավ, գնաց տատի մոտ...
    Մեկ էլ տեղից վեր կացավ.
    - Մի հատ սպասի, հիմա քեզ մի պատմություն եմ պատմելու:
    Ու տարավ իր ամանները դրեց լվացարանի մեջ, հետ էկավ նստեց իր տեղում ու շարունակեց.
    - Մի պատմություն եմ ուզում քեզ պատմել չար տատիկի մասին: Աղջիկն ու տղան գնում էին անտառով, մեկ էլ մի տուն տեսան` շոկոլադի ու թխվածքի պատերով: Մոտ եկան, որ ուտեն, միջից չար տատին տեսավ նրանց ու ուզեց աղջկան ուտել: Բայց աղջիկը մտավ տուն, ու ինքը կերավ տատիին: Աչքերն էլ կերավ, ականջներն էլ... տուտուզն էլ:
    - Էդ չար տատիի անունը Կախարդ Պառավ էր հաստատ,- ասացի ես:
    - Հա, էդ չար տատի Կախարդ Պառավը հեքիաթի մեջ ա ապրում, թե չէ ինքը չկա... Տենց բաներ չկան:
    Հետո նորից վեր կացավ տեղից, ու կողքովս անցնելիս` առանց ինձ նայելու արտասանեց.
    - Արի գնանք սենյակ, քեզ մի պատմություն էլ պիտի պատմեմ:


    Երեկոյան` գնալուցս առաջ, մաման խնդրեց, որ Աննայի համար էլ առանձին գամ, երբ Արամը տանը չի լինում, որ Աննան էլ հայերեն սովորի, թե չէ էսպես Արամը ամբողջությամբ վերցնում է ինձ, քուրիկին ինձնից բան չի հասնում:
    Դռան մոտ Արամն ինձ ասաց.
    - Կոտրելու եմ Աննային:
    - Մի կոտրի Աննային,- ասացի ես:
    - Ինչո՞ւ:
    - Ինքը քո լավ ու բարի քուրիկն է:
    - Հա,-համաձայնեց Արամը:
    Ու անմիջապես ավելացրեց.
    - Բայց չգիտեմ:

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Chilly (29.04.2010), cold skin (05.05.2010), Farfalla (29.04.2010), Kita (29.04.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Աթեիստ (29.04.2010), Ամմէ (03.12.2012), Լուսաբեր (29.04.2010), Կաթիլ (29.04.2010), Հայկօ (29.04.2010), Մանուլ (30.04.2010), Նաիրուհի (06.04.2013), Ներսես_AM (29.04.2010), Ռուֆուս (29.04.2010)

  5. #228
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կես տարվա հնության մի դեպքի մասին:


    Կարծրատիպերը միայն ուրիշներինը չեն

    Մանկապարտեզում աշխատանքս ավարտելուց հետո դեռ երկու ժամ կար` մինչ Արամի մոտ գնալը: Տուն, հետո նորից հետ... Չուզեցի: Մտածեցի` ինչ անել այդ երկու ժամը ու որոշեցի գնալ Օկտոբերֆեստ: Գիտեի, որ այդ ժամին շատ մարդ չի լինելու ու կարելի է խաղաղ գլխով զբոսնել, առանց հերթի ատրակցիոններ նստել ու համով բաներ ուտել:
    Էդպես էլ արեցի: Աշխատանքից դուրս եկա և ուղևորվեցի Թերեզիենվիզե: Օկտոբերֆեստի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցներ էին կանգնած: Իմ կողքին էլի մարդիկ կային, որ ներս էին մտնում: Համազգեստով անձնակազմը բոլորին հանգիստ ներս թողեց, իսկ ինձ կանգնեցրեց:
    - Խնդրում եմ բացել պայուսակը,- ասաց երիտասարդ կինը:
    - Ինչո՞ւ,- հարցերցի ես, թեև գիտեի պատասխանը:
    Մոտ երեսուն տարի առաջ Օկտոբերֆեստի ժամանակ ռումբ է պայթել, ու այդ կազմակերպված հանցագործության արդյունքում շատ մարդիկ են վիրավորվել և մահացել: Ու թեև Գերմանիան համարվում է տեռորիզմից ապահովագրված երկիր, այնուամենայնիվ այդ դեպքի պատճառով Օկտոբերֆեստի օրերին անվտանգության ծառայությունը ակտիվացնում է իր աշխատանքը:
    - Տեռորիզմը կանխելու դեմ անցկացվող ստուգում է:
    Հա, բայց ինչո՞ւ ես:
    Բացեցի պայուսակս:
    Արագ նայեց մեջը:
    - Շնորհակալություն, կարող եք փակել:
    - Միայն այն պատճատով, որ մազերս սև՞ են,- ասացի ես:
    Նեղվել էի...
    - Ոչ, բոլորն էլ կարող են ենթարկվել ստուգման,- պատասխանեց կինը` հայացքը հեռացնելով:
    Երկուսս էլ գիտեինք, որ սուտ է ասում: Թոբա թե կկանգնեցնեն եվրոպական արտաքինով մեկին:
    Քայլում էի ու փորձում ինքս ինձ հանգստացնել:
    Իսկ հանգստանալու համար պետք էր ընդամենը վերհիշել այդ օրվա առավոտը...

    Նույն օրը` մի քանի ժամ առաջ.
    Առավոտյան մետրոյով աշխատանքի էի գնում: Վագոնում մուսուլմանական հագուկապով ու արտաքինով մի կին էր կանգնած: Կողքին մանկական սայլակ էր, որի մեջ երեխա չկար: Պինդ կանգնած էր սայլակի մոտ: Հերթական կանգառին կինը դուրս եկավ` սայլակը թողնելով վագոնում: Սրտիս աշխատանքը արագացավ: Ախր համոզված էր, որ իրենն էր: Ինչո՞ւ թողեց վագոնում: Նայեցի շուրջս, բոլորը հանգիստ էին: Իսկ իմ ֆանտազիան անմիջապես պատկեր ստեղծեց, որ հիմա պայթելու ենք: Ու էնքան ուժեղ էր տագնապը, որ ուղեղումս սկսեցին վայրկյանները արձագանքել... մեկ, երկու, երեք... Հիշեցի, որ նման կերպ մի անգամ էլ Մոսկվայի գնացքում էի վախեցել:
    Պայթյուն իհարկե չեղավ: Սայլակն էլ ուրիշինն էր:
    Ու ինքս ինձ հարցնում եմ: Մտքովս կանցնե՞ր նման բան, եթե գլխաշորով, սևազգեստ կնոջ փոխարեն շիկահեր գերմանուհի լիներ:
    Ոչ:
    Դե ուրեմն ձայնդ կտրիր, և ուրիշներին մի մեղադրիր...

    Ի դեպ.
    1980 թվականի Օկտոբերֆեստի պայթյունի կազմակերպիչը գերմանացի էր:
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.04.2010, 21:18:

  6. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (16.09.2010), Ariadna (17.08.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (30.04.2010), cold skin (05.05.2010), Farfalla (29.04.2010), Freeman (25.08.2013), Norton (15.06.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Աթեիստ (30.04.2010), Ամմէ (03.12.2012), Դեկադա (29.04.2010), Կաթիլ (29.04.2010), Հայկօ (29.04.2010), Մանուլ (30.04.2010), Ուլուանա (02.05.2010), Ռուֆուս (29.04.2010), Վարպետ (24.10.2010)

  7. #229
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ո՞վ կարող է գուշակել»

    Մեր մանկապարտեզի Էլկեի ծննդյան օրն էր վերջերս: Չէ, ինքը բալիկ չի, թեև երբեմն մոռանում է դրա մասին: Մեր աշխատողներից է: Առավոտյան մսուրի ու մանկապարտեզի խմբերը միասին մի շրջան են կազմում, իրար բարի լույս ասում, երգում-մերգում: Ու էդ շրջանի ժամանակ Էլկեի ծննդյան մասին հայտնեցինք ու իր համար երգեցինք, սիրուն բաներ ասեցինք: Ամեն ինչ լավ կլիներ, եթե աշխատողներից մեկը չբարձրաձայներ սխալ հարցը.
    - Իսկ քանի տարեկան դարձավ էլկեն, ո՞վ կարող է գուշակել:
    Էլկեն իր տարիքի հետ կապված խնդիրներ ունի, թեև մի եսիմ քանի տարեկան չի: 43 է, դե հա, օֆիցիալ տվյալներով՝ 45: Ու էդ թիվը տարվա մեջ մի քանի անգամ փոխվում է, բայց դա կարևոր չի: Կարևորը էն է, որ էդ հարցը միամտորեն հնչեցվեց, ու մանկապարտեզի էրեխեքն էլ նույնքան միամտորեն պատասխանեցին՝ ասելով մտքներին առաջին էկածը.
    - Հիսո՜ւն...
    Ու տեղ ես հասկացա՝ էսա արյուն է թափվելու... Էլկեն մի հատ հո չծվացրե՜ց: Մի հատ հո վեր չթռա՜վ տեղից... Այ Էլկե ջան, փոքր էրեխեքը տարիքի մասին ուրիշ պատկերացում ունեն, դու ջահել ես, դու սիրուն ես, դու նախշուն ես, հանգստացի: Չէ ու չէ, Էլկեի տրամադրությունը փչացավ, ու թեկուզ էրէխեքին երկար-բարակ բացատրեց, որ ինքը հեչ էլ հիսուն չի, միևնույն է, չհանգստացավ...

    Էսօր առավոտյան շրջանի ժամանակ իմ ծնունդն էին նշում: Նորից նույն երգ ու պարը, լավ-լավ մաղթանքները: Ու արդեն ոնց-որ թե ամեն ինչ սիրուն ավարտվելու էր, մեկ էլ էս Էլկեն տեղից վեր կացավ, կանգնեց շրջանի մեջտեղում ու իր դերասանական վարպետությամբ հարցրեց էրեխեքին.
    - Իսկ քանի տարեկան դարձավ Սիմեն, ո՞վ կարող է գուշակել:
    Բերանս մինչև ականջներիս ծայրը բացվեց: Ախ դու, սևսիրտ Էլկե:
    Ինքն էլ հո խորամանկ չի ժպտում՝ իր հարցից գոհ:
    Մսուրի էրեխեքը միանգամից ճչացին.
    - Ելե՜ք, ելկո՜ւ...
    Շատ տրամաբանական պատասխան: Բա ինչ, եթե ամբողջ օրը մսուրում եմ, ուրեմն պիտի երկու-երեք տարեկան լինեմ, ավել լինելու տարբերակ չկա. հո «մեկ» չէին ասելու, լրիվ սուտ կլիներ...
    Մեր հրճվանքով էլ պիտի բանը ավարտվեր, եթե Էլկեն չթեքվեր նախադպրոցականների կողմը, որոնք անցյալ անգամ իր տարիքն էին գուշակել, ու նորից հարցը չտար: Ու էտեղ հնչեց դարի սխալագույն պատասխանը.
    - Քսանմե՜կ...
    Ձեռքս շրխկ՝ ճակատիս: Ադրիան, դու էդ բանը պիտի չասեիր...
    Էլկեն հո չծվացրե՜ց... Այ Էլկե ջան, էրեխեքը տարիքը ուրիշ ձև են ընկալում, ես ջահել չեմ, ես ճմրթված եմ, գեշ, մունդռիկ... Չէ ու չէ, Էլկեն չհանգստացավ.
    - Ոնց քսանմե՜կ, ավե՜լ, ավե՜լ, հլը ուշադիր նայեք Սիմեին, ուշադիր-ուշադիր...
    Ինքն էլ արդեն մտել է բերանս, չգիտեմ ինչ է փնտրում դեմքիս վրա:
    - Քսաներկո՜ւ...
    - Չէ՜, ավե՜լ, հլը ուշադի՜ր նայեք...
    Ու ես արդեն քրքջոցս կապել եմ: Մսուրի էրեխեքն էլ հետս են կչկչում. հո չեն հասկանում՝ ինչ է կատարվում, բայց որ զվարճալի շոու է, էդ լավ ջոկում են:
    Աշխատողներից մեկը տեղից բացականչեց.
    - Էլկե, արածդ ստորությո՜ւն է:
    Իսկ նախադպրոցականները շարունակում են դանդաղ վերև բարձրանալ.
    - Քսաներե՜ք...
    Անխիղճները գոնե զույգ-զույգ ավելացնեին, հատիկ-հատիկ մինչև հասան երեսունին, Էլկեն գնաց էն աշխարհ-հետ էկավ:
    Վերջապես լսելով հաղթական պատասխանը՝ ջանը հազիվ դնջացավ, նստեց տեղում...
    Ծափ տվեցինք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 14.06.2010, 21:23:

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (20.03.2012), cold skin (15.06.2010), Freeman (25.08.2013), Kita (14.06.2010), Norton (15.06.2010), StrangeLittleGirl (20.06.2010), Աթեիստ (14.06.2010), Արևածագ (15.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Երկնային (17.08.2010), Երվանդ (14.06.2010), Լուսաբեր (14.06.2010), Հայկօ (14.06.2010), Ձայնալար (14.06.2010), Մանուլ (14.06.2010), Ուլուանա (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Վարպետ (24.10.2010), Ֆոտոն (14.06.2010)

  9. #230
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր տղաս /9 տարեկան/, դպրոցից տուն վերադարձավ ու ասաց.
    - Մա'մ, գիտես, միսթր Ռասըլը /իրենց ուսուցիչն է/ immature ա /չհասունացած/
    - Ինչու՞
    - Էսօր շարադրություն տվեց՝ "ինչու են տղաները ավելի լավը, քան աղջիկները":
    - Ու նույնը աղջիկների՞ն…
    - Չէ, աղջիկներին հակառակը՝ "թե ինչու են աղջիկները ավելի լավը, քան տղաները"...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.08.2010, 11:49:

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.10.2010), Ariadna (17.08.2010), CactuSoul (17.08.2010), Freeman (25.08.2013), Inna (15.09.2010), Kita (17.08.2010), Monk (05.09.2010), StrangeLittleGirl (23.08.2010), VisTolog (17.08.2010), Աթեիստ (17.08.2010), Արշակ (17.08.2010), Արևածագ (19.08.2010), Երվանդ (17.08.2010), Լուսաբեր (17.08.2010), ՆանՍ (17.08.2010), Ուլուանա (17.08.2010), Ռուֆուս (17.08.2010), Ֆոտոն (18.08.2010)

  11. #231
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապայիս ընկերոջ (համատեղությամբ նաև կնքահորս) աղջիկը փոքր հասկանում շատ էր սիրում ուրիշների ականջների հետ խաղալ: Ես, որպես ամենափոքր երեխա, արժանացել էի էդ բախտին, ինքը միշտ իմ ականջների հետ էր խաղում: Մի անգամ, էս մեր աղջիկը ծնողների հետ գնում ա իրենց մահացած տատիկի տուն, որտեղ ինչ-որ շատ մեծ ականջներով մի մարդ ա տեսնում: Տեսնելն ու ծնողների կողքից ծլկելը մեկ ա լինում: Մեկ էլ մի քանր վայրկյան անց ետ ա գալիս շատ տխուր դեմքով, թե բա ՝ լավը չէին ականջները, մազմզոտ էին

    Հ.Գ. Սեփական ականջների հետ խաղալը հանգստացնում է նյարդերը:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.09.2010), Chuk (04.09.2010), cold skin (06.09.2010), Mark Pauler (19.11.2010), matlev (28.09.2010), Monk (05.09.2010), StrangeLittleGirl (06.09.2010), Արևածագ (16.09.2010), Մանուլ (04.09.2010), Ֆոտոն (06.09.2010)

  13. #232
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մամ... քարտեզի վրա շատ փոքր կղզիներ եմ գտել, որ դեռ չեն հայտնաբերել

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.09.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (15.09.2010), Chilly (24.10.2010), Freeman (25.08.2013), impression (17.09.2010), Mark Pauler (19.11.2010), Norton (15.09.2010), Progart (01.05.2019), Srtik (09.02.2013), Yeghoyan (28.09.2010), Անտիգոնե (28.09.2010), Արշակ (16.09.2010), Արևածագ (16.09.2010), Դատարկություն (15.09.2010), Երկնային (15.09.2010), Հայկօ (15.09.2010), Ռուֆուս (15.09.2010)

  15. #233
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    - Մամ... քարտեզի վրա շատ փոքր կղզիներ եմ գտել, որ դեռ չեն հայտնաբերել
    Վայ, ոնց որ ես լինեմ

    Կարոտեցի մանկությունս
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (16.09.2010), Բարեկամ (15.09.2010)

  17. #234
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Պապիկ, իսկ ինչպես են երեխա ունենում?
    - Չի կարելի, աղջիկս, տենց բաներ հարցնել. ամոթ ա:
    - Դե դու ասա, որ իմանամ, որ ամոթ ա, ու էլ չեմ հարցնի:

    /սեփական մանկությունից/

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (10.05.2012), CactuSoul (20.03.2012), Chilly (24.10.2010), Kita (23.10.2010), Norton (15.09.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Ամմէ (06.02.2013), Անտիգոնե (28.09.2010), Արշակ (16.09.2010), Արևածագ (16.09.2010), Դատարկություն (15.09.2010), Երկնային (15.09.2010), Ռուֆուս (15.09.2010)

  19. #235
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ օրը ծնողներս խնդրել էին ինչ-որ բան գնել աշխատանքից տուն գնալիս, չեմ հիշում, թե ինչ: Ես էլ դա գնելուց բացի մի քանի բան էլ ինքս էի ընտրել ու գնել՝ միրգ, բանջարեղեն… Բավականին ծանր մի տոպրակ էր ստացվել, ու որոշեցի տրանսպորտով գնալ տուն:
    Հասա կանգառ, կանգնած սպասում եմ հարմար տրանսպորտի: Հանկարծ կանգառի նստարանից վեր է կենում մի երիտասարդ ու թեթևակի երերալով մոտենում ինձ:
    - Բարև ձեզ: - Վրայից օղու հոտ է գալիս:
    - Բարև ձեզ, - պատասխանում եմ վարանոտ:
    - Քուր ջան, կներես, կարող ա՞ մոտդ հեռախոս լինի, մի հատ տեղ զանգեմ, էլի…
    Մի պահ վարանեցի, հետո մտածեցի՝ հեռախոսս թանկարժեք չի, իմաստ չի ունենա թռցնեը, հետո էլ բավականին շատ մարդ կա կանգառում, դժվար թե նման բան տեղի ունենա, ինչքան էլ խոսի, դժվար թե մի քանի տասնյակ դրամը գերազանցի… Մի խոսքով, որոշեցի տրամադրել հեռախոսս, համենայն դեպս բացի հարբածությունից ուրիշ ոչինչ չէր վանում մարդու մեջ: Ասացի, որ համարն ինքն ասի, ես կհավաքեմ, կզանգեմ ու իրեն կփոխանցեմ: Թելադրեց համարը, հավաքեցի, ու մինչ կապը կհաստատվեր՝
    - Կինս առավոտից գնացել ա հերանց տուն, մինչև հիմա չկա: Դուրսն եմ մնացել…
    Զանգերը գնում էին, հեռախոսը փոխանցեցի իրեն: Մի երեք վայրկյան անց վերադարձրեց.
    - Չի վերցնում… Մի ուրիշ համար ասեմ հավաքի, էլի…
    Հավաքեցի մյուս համարը, զանգեցի, բաժանորդն անհասանելի էր, այս անգամ հեռախոսը չփոխանցեցի, այլ պարզապես տեղեկացրի, որ անհասանելի է ու իմ ձեռքով պահեցի իր ականջի մոտ, որ համոզվի:
    - Լավ… Շատ շնորհակալություն, քուր ջան… Գիտես, չէ՞, էս արդեն քանի ժամ ա, ումից հեռախոս եմ ուզում, չեն տալիս: Վախենում են ինձնից, ինչ…
    Ժպտում եմ:
    - Դու լավն ես: Դու իմ քուրն ես, որ հեռախոսդ տվեցիր: Անունդ ի՞նչ ա:
    - Ախր անունս Ձեր ինչի՞ն է պետք:
    - Չէ, ինձ սխալ չհասկանաս, ես ամուսնացած տղա եմ… Ուղղակի դու իմ քուրն ես, դրա համար ուզում եմ անունդ իմանալ…
    - Կներեք, իմ երթուղայինն եկավ: Ցտեսություն: - Ու վազեցի դեպի քիչ առաջ կանգնած մեքենան:
    Երթուղայինն արդեն շարժվել էր տեղից, երբ նկատեցի, որ այդ երիտասարդն ինչ-որ բան գոռաց ու ձեռքով է անում: Վարորդն արգելակեց, երիտասարդը վազելով մոտեցավ: Մտքումս արդեն բարկանում էի. կարծում էի՝ հիմա ծանոթ սցենարը կշարունակվի. կնստի, կգա մինչև մեր կանգառ, և այլն, և այլն… Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդը չնստեց ետևում, ուր ազատ տեղեր կային, այլ բացեց դիմացի դուռը, որտեղ երկու տեղն էլ զբաղված էին:
    - Մի րոպե սպասեք… - գրպանից փնտրեց-գտավ մի հարյուրանոց ու մեկնեց վարորդին:
    - Ստացեք, էս աղջիկը կիջնի: - Հետո շրջվեց դեպի մյուս ուղևորներն ու հպարտությամբ հայտարարեց. - Քուրս ա:
    Ակամա ժպտացի:
    Երթուղայինը շարժվեց տեղից, ու վայրկյաններ անց երիտասարդն արդեն տեսադաշտից դուրս էր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.09.2010), armen9494 (10.05.2012), Chilly (16.09.2010), Chuk (17.09.2010), E-la Via (19.11.2010), Freeman (25.08.2013), impression (17.09.2010), ivy (17.09.2010), Kita (23.10.2010), matlev (28.09.2010), murmushka (08.11.2010), Norton (17.09.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Sona_Yar (17.09.2010), Srtik (09.02.2013), Yeghoyan (28.09.2010), Ամմէ (06.02.2013), Արևածագ (16.09.2010), Արևհատիկ (29.09.2010), Բարեկամ (17.09.2010), Դատարկություն (16.09.2010), Դեկադա (17.09.2010), Երկնային (16.09.2010), Ժունդիայի (17.09.2010), Լուսաբեր (16.09.2010), Ձայնալար (28.09.2010), Մանուլ (16.09.2010), Ներսես_AM (17.09.2010), Ուլուանա (21.09.2010), Ուրվական (28.09.2010), Ռուֆուս (17.09.2010), Վարպետ (24.10.2010), Ֆոտոն (07.10.2010)

  21. #236
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ օրը ծնողներս խնդրել էին ինչ-որ բան գնել աշխատանքից տուն գնալիս, չեմ հիշում, թե ինչ: Ես էլ դա գնելուց բացի մի քանի բան էլ ինքս էի ընտրել ու գնել՝ միրգ, բանջարեղեն… Բավականին ծանր մի տոպրակ էր ստացվել, ու որոշեցի տրանսպորտով գնալ տուն:
    Հասա կանգառ, կանգնած սպասում եմ հարմար տրանսպորտի: Հանկարծ կանգառի նստարանից վեր է կենում մի երիտասարդ ու թեթևակի երերալով մոտենում ինձ:
    - Բարև ձեզ: - Վրայից օղու հոտ է գալիս:
    - Բարև ձեզ, - պատասխանում եմ վարանոտ:
    - Քուր ջան, կներես, կարող ա՞ մոտդ հեռախոս լինի, մի հատ տեղ զանգեմ, էլի…
    Մի պահ վարանեցի, հետո մտածեցի՝ հեռախոսս թանկարժեք չի, իմաստ չի ունենա թռցնեը, հետո էլ բավականին շատ մարդ կա կանգառում, դժվար թե նման բան տեղի ունենա, ինչքան էլ խոսի, դժվար թե մի քանի տասնյակ դրամը գերազանցի… Մի խոսքով, որոշեցի տրամադրել հեռախոսս, համենայն դեպս բացի հարբածությունից ուրիշ ոչինչ չէր վանում մարդու մեջ: Ասացի, որ համարն ինքն ասի, ես կհավաքեմ, կզանգեմ ու իրեն կփոխանցեմ: Թելադրեց համարը, հավաքեցի, ու մինչ կապը կհաստատվեր՝
    - Կինս առավոտից գնացել ա հերանց տուն, մինչև հիմա չկա: Դուրսն եմ մնացել…
    Զանգերը գնում էին, հեռախոսը փոխանցեցի իրեն: Մի երեք վայրկյան անց վերադարձրեց.
    - Չի վերցնում… Մի ուրիշ համար ասեմ հավաքի, էլի…
    Հավաքեցի մյուս համարը, զանգեցի, բաժանորդն անհասանելի էր, այս անգամ հեռախոսը չփոխանցեցի, այլ պարզապես տեղեկացրի, որ անհասանելի է ու իմ ձեռքով պահեցի իր ականջի մոտ, որ համոզվի:
    - Լավ… Շատ շնորհակալություն, քուր ջան… Գիտես, չէ՞, էս արդեն քանի ժամ ա, ումից հեռախոս եմ ուզում, չեն տալիս: Վախենում են ինձնից, ինչ…
    Ժպտում եմ:
    - Դու լավն ես: Դու իմ քուրն ես, որ հեռախոսդ տվեցիր: Անունդ ի՞նչ ա:
    - Ախր անունս Ձեր ինչի՞ն է պետք:
    - Չէ, ինձ սխալ չհասկանաս, ես ամուսնացած տղա եմ… Ուղղակի դու իմ քուրն ես, դրա համար ուզում եմ անունդ իմանալ…
    - Կներեք, իմ երթուղայինն եկավ: Ցտեսություն: - Ու վազեցի դեպի քիչ առաջ կանգնած մեքենան:
    Երթուղայինն արդեն շարժվել էր տեղից, երբ նկատեցի, որ այդ երիտասարդն ինչ-որ բան գոռաց ու ձեռքով է անում: Վարորդն արգելակեց, երիտասարդը վազելով մոտեցավ: Մտքումս արդեն բարկանում էի. կարծում էի՝ հիմա ծանոթ սցենարը կշարունակվի. կնստի, կգա մինչև մեր կանգառ, և այլն, և այլն… Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդը չնստեց ետևում, ուր ազատ տեղեր կային, այլ բացեց դիմացի դուռը, որտեղ երկու տեղն էլ զբաղված էին:
    - Մի րոպե սպասեք… - գրպանից փնտրեց-գտավ մի հարյուրանոց ու մեկնեց վարորդին:
    - Ստացեք, էս աղջիկը կիջնի: - Հետո շրջվեց դեպի մյուս ուղևորներն ու հպարտությամբ հայտարարեց. - Քուրս ա:
    Ակամա ժպտացի:
    Երթուղայինը շարժվեց տեղից, ու վայրկյաններ անց երիտասարդն արդեն տեսադաշտից դուրս էր:
    Հուզվեցի…

  22. #237
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի սենդվիչի պատմություն

    Երբեմն որ ճանապարհիս է լինում, մտնում եմ "Subway". ահագին համով սենդվիչներ են սարքում: Աչքիդ առաջ թխած տարբեր հացերից ընտրում ես քո ուզածը, հետո պանիրները, մսի տեսականին կամ իմ դեպքում՝ բուսական կոտլետը, որը հացի հետ մասին տապակում են, հետո էլ ավելացնում տարբեր տեսակի թարմ բանջարեղեններ և քո ընտրած սոուսը: Մի խոսքով, սիրում եմ ես "Subway"-ը, թեև դա էս պատմության մեջ կարևոր չի:

    Էսօր էլ տուն գալիս որոշեցի մտնել էնտեղ, իմ սիրելի "Veggie Patty" սենդվիչից վերցնել: Ներս մտա, աշխատողները երկուսն էին. ըստ արտաքինի ու ակցենտի՝ մեկը գերմանացի, մյուսը՝ թուրք: Ինձ թուրքը սկսեց սպասարկել: Բայց մինչ հերթը ինձ կհասներ, մի տղայի համար խոզապուխտով սենդվիչ պատրաստեց: Հետո անցավ իմին: Ու պիտի արդեն երկուսն իրար հետ դներ տապակելու, մեկ էլ հայացքը կանգնեց վրաս ու մեծ համոզվածությամբ ասաց.
    - Դուք խոզի միս չեք ուտում, չէ՞:
    - Չէ, չեմ ուտում...
    Պատասխանեցի ու մտածեցի՝ ինչից իմացավ, որ բուսակեր եմ. երևի սենդվիչից: Ու ինչպես ինձ հետ սովորաբար լինում է, մի քիչ հետո միայն տեղ հասավ, թե ինչու հենց «խոզի միս», ոչ թե «միս»...
    Ինձ մուսուլմանի տեղ դրեց, մի բան, որ հետս շատ հաճախ է պատահում Գերմանիայում: Ու արդեն ուզում էի ավելացնել, որ ոչ մի տեսակի միս էլ չեմ ուտում, բուսակեր եմ, կրոնի հետ կապ չունի, բայց մեկ էլ որոշեցի ձայն չհանել, տեսնել՝ ինչ է լինելու:

    Տղան մի կողմ դրեց արդեն սարքած սենդվիչս: Գոգնոցը փոխեց, ձեռքերը մաքրեց, ձեռնոցներ հագավ, թեև մինչև էդ մերկ ձեռքերով էր աշխատում, ու սկսեց ինձ համար նոր սենդվիչ սարքել: Քիչ առաջ հո խոզապուխտի էր կպել. էն հին սենդվիչս արդեն «հարամ» էր...
    Դրանով չվերջացավ. փոխանակ տապակման սպասվող բոլոր սենդվիչների հետ միասին իմը դներ ջեռոց, ինչպես սովորաբար անում են, սենդվիչս առանձին դրեց: Ամբողջ ջեռուցում՝ մի հատիկ սենդվիչ: Որ ինքը թավայի վրա խոզի մսով հացերի կողքին չհայտնվի: Երբ հասավ վրան կտրտած բանջարեղեններ դնելու հերթը, որով գերմանացին էր զբաղվում, նրան չտվեց հացս, այլ ինքը իր ձեռնոցներով շարունակեց գործը:
    Վերջում տվեց ինձ իր սարքածը ու ժպտաց՝ ինչպես հայրենակիցը հայրենակցին: Ես էլ իրեն ժպտացի ու վերցրեցի «հալալ» ուտելիքս: Վճարելիս մանրը թողեցի իրեն:

    Հետաքրքիր է՝ կարժանանա՞ր իմ սենդվիչը նման հարգանքի, եթե ասեի, որ ուղղակի բուսակեր եմ:
    Ինձ թվում է, ես գիտեմ պատասխանը:

  23. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (29.09.2010), Ariadna (28.09.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (28.09.2010), Cassiopeia (29.09.2010), Chilly (29.09.2010), cold skin (29.09.2010), Freeman (25.08.2013), Kita (23.10.2010), Progart (01.05.2019), StrangeLittleGirl (28.09.2010), Արևածագ (29.09.2010), Դատարկություն (28.09.2010), Դեկադա (28.09.2010), Երկնային (01.10.2010), Երվանդ (23.10.2010), Հայկօ (01.10.2010), Մանուլ (28.09.2010), Ռուֆուս (28.09.2010), Վարպետ (24.10.2010), Ֆոտոն (07.10.2010)

  24. #238
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծննդյան օրը.
    - Նենց ուրախ եմ, որ հինգ տարեկան ես
    - Որ չորս էի, ուրախ չէի՞ր…

  25. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.10.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (20.03.2012), Chilly (24.10.2010), Kita (23.10.2010), Progart (01.05.2019), VisTolog (14.10.2010), Ամմէ (06.02.2013), Արշակ (15.10.2010), Արևածագ (23.10.2010), Երվանդ (23.10.2010), Ձայնալար (14.10.2010), Մանուլ (15.10.2010), Ուլուանա (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010), Վարպետ (24.10.2010)

  26. #239
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն զրույց ենք անում ես, Իմպոն ու Ամառուկը, ու եսիմ խոսքը ոնց ֆռաց գնաց սովետի կողմերը: Ասում եմ` Լիլ, դու էլ ես հին, բայց կարծեմ պիոներ չես եղել: Ասում ա` չէ~, բայց կարծեմ մի տարի հոկտեմբերիկ եմ եղել: Ես էլ` դե ես ընդհանրապես հին եմ, մի տարի պիոներ եմ եղել... Մեկ էլ էս Ամառուկը.
    - Ես էլ եմ սովետի ժամանակ չորս ամիս եղել:
    - Ինչ ես եղել, Ան ջան?
    - ... Ծնված:
    ))))))))))
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  27. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.10.2010), CactuSoul (20.03.2012), Chilly (24.10.2010), Chuk (23.10.2010), impression (26.10.2010), ivy (24.10.2010), Kita (23.10.2010), Progart (01.05.2019), Srtik (09.02.2013), Աթեիստ (23.10.2010), Անտիգոնե (25.11.2010), Արևածագ (23.10.2010), Երվանդ (23.10.2010), Հայկօ (23.10.2010), Ուլուանա (26.10.2010), Ռուֆուս (23.10.2010)

  28. #240
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարունգը

    Մեզ մոտի դդմիկը, հայերեն ասած՝ կաբաչկին, հեչ երևանյանի նման չի: Էստեղ բարալիկ է ու մուգ կանաչ, ոչ թե հաստլիկ ու բացոտ: Չափով ու գույնով նման է վարունգին: Ու թեև ես չեմ հասկանում, թե անգամ չափագունային նմանության դեպքում ոնց կարելի է դդմիկը շփոթել վարունգի հետ, այնուամենայնիվ Սիդի մոտ դա շատ լավ ստացվում է: Էն եզակի դեպքերում, երբ ինքն է գնում գնումների, հետը միշտ դդմիկ է բերում: Ու ախր գիտեմ՝ դդմիկ ոչ ես եմ ուտում, ոչ առավել ևս ինքը: Իմ զարմացած հարցին միշտ հանգիստ պատասխանում է.
    - Բայց սա վարունգ է:
    Հիմա արդեն չեմ հարցնում, սուսուփուս վերցնում եմ «վարունգը», դնում սառնարանը՝ օպտիմիստական ճաշամտքերով, ու գնում իսկական վարունգ առնելու:
    Որոշ ժամանակ առաջ Սիդի մաման էր մեզ մոտ: Սիդն էլ նորից գնացել էր գնումների ու հետը սովորականի նման մի հատիկ «վարունգ» բերել: Ես էլ ինչպես միշտ դրել էի սառնարանի մի անկյունում՝ հուսալով, որ էդ դդմիկը մի ձև կօգտագործենք ճաշերի մեջ:
    Հաջորդ առավոտ, երբ Սիդն արդեն գնացել էր աշխատանքի, արթնանում եմ, նայում սառնարանի մեջ: Դդմիկը չկա: Փնտրում եմ խոհանոցի տարբեր անկյուններում. հետքն անգամ չկա: Սիդի մամային հարցնում եմ.
    - Էստեղ մի դդմիկ կար սառնարանում, չգիտե՞ք, թե որտեղ է:
    - Սիդի համար բուտերբրոդներ սարքեցի, որ աշխատավայրում լանչին ուտի, կտրտեցի դրեցի մեջը: Դա ախր վարունգ էր...
    Ու տեղ ես հասկացա՝ գեների դեմ խաղ չկա:
    Բայց սա դեռ պատմության ավարտը չի:
    Սիդը մեծ հաճույքով կերել էր իր լանչի հում «վարունգը»:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.10.2010, 13:06:

  29. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (26.10.2010), Ariadna (26.10.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (20.03.2012), Freeman (25.08.2013), impression (26.10.2010), Kita (26.10.2010), My World My Space (26.10.2010), Progart (01.05.2019), StrangeLittleGirl (27.10.2010), Արշակ (26.10.2010), Արևածագ (26.10.2010), Դեկադա (08.11.2010), Երվանդ (26.10.2010), Հայկօ (26.10.2010), Մանուլ (08.11.2010), Ուլուանա (27.10.2010), Ռուֆուս (26.10.2010)

Էջ 16 55-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •