User Tag List

Էջ 14 55-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #196
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Խլուրդը, որն ուզում էր իմանալ, թե ով է արել իր գլխին


    Այ էսպիսի մի լավ գիրք կա մեր մանկապարտեզում: Ճստոների կես բոյին է` սիրուն նկարազարդած, հիմնականում` շագանակագույն երանգների: Պատկերազարդ գրքի վերնագիրը արդեն իսկ ահագին բան է ասում միջի պատմվածքի մասին: Բայց դե մի քիչ մանրամասնեմ:
    Ուրեմն մի խլուրդ է լինում, մի օր իր համար ման է գալիս, մեկ էլ վերևից գլխին` հոպ, մի կլոնձ թարմ արտաթորանք: Էս խլուրդը խառնվում է իրար, թե ով արեց իր գլխին: Ու գլխի նոր զարդով սկսում է շրջել և հանդիպած կենդանիներին հարցուփորձ անել.
    - Դո՞ւ ես արել իմ գլխին:
    - Ե՞ս,- զարմանում է ծիտիկը,- հլը նայիր` ես ոնց եմ անում:
    Ու հավեսով ծրտում է խլուրդի կողքին: Տուժածը հասկանում է, որ սա էն չի:
    - Դո՞ւ ես արել իմ գլխին,- հարցնում է կովին:
    - Ե՞ս, ի~նչ ես ասում, հլը նայիր` ես ոնց եմ անում:
    Ու մի գունդ թրիք է շպրտում հաստլիկ հետույքից:
    Հերթը հասնում է խոզին.
    - Դո՞ւ ես արել իմ գլխին:
    Խոզն էլ իր հոտավետ զանգվածն է հրամցնում` չլմփոցով ու մնացած երաժշտական ձայնակցությամբ:
    Էդպես գրքում հանդիպում ենք նաև այծի, ձիու և այլ կենդանիների հետույքների, որոնցից տարբեր տեսակի կակաշկաներ են թափվում, ու համեմատության կարգով հասկանալի է դառնում, որ դրանցից ոչ մեկը խլուրդի գլխինի ընկերը չի:
    Խեղճ տուժածը իր կակաշկայով էնքան է շրջում մինչև հանդիպում է թարմ արտաթորանք խժռող երկու տռուզ ճանճի, ու հասկանում է, որ սրանք հաստատ գործի վարպետ են, կիմանան թե իր գլխի վրայինը ում շնորհքն է: Էդպես էլ լինում է, ճանճերն ասում են.
    - Շունն է արել, պարզ բան:
    Խլուրդը գնում, գտնում է շանը: Տեսնում է սա կերած-խմած քնած է: Վրեժի ծարավը համակում է մեր հերոսին: Բարձրանում է շան վրա ու նրա ճակատի մեջտեղում անում իր գորշ անելիքը: Առը քեզ, շան լակոտ:
    Ու իր գլխի զանգվածով հեռանում է տխուր խլուրդը:
    Այ էսպիսի գերմանական պատմվածք երեխաների համար:
    Միշտ ուրիշներն էին կարդում էրեխեքի համար, ես էլ կողքից ականջ էի դնում: Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց: Էսօր էլ ես կարդացի, ճտերս էլ ոգևորությամբ լսում էին ու երևի փորձում պարզել` կարո՞ղ է իրենք են արել խլուրդի գլխին: Հոտը աշխարհ էր կապել...

    Վերջին խմբագրող՝ ivy: 16.06.2009, 20:55:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.06.2009), Enigmatic (16.06.2009), erewanski (08.08.2009), impression (16.06.2009), Kita (16.06.2009), Norton (16.06.2009), Progart (30.04.2019), Rhayader (07.08.2009), Լեո (23.06.2009), Հայկօ (17.06.2009), Նաիրուհի (25.12.2009), Ուլուանա (20.06.2009), Ռուֆուս (17.06.2009), Վարպետ (16.06.2009)

  3. #197
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց:
    Րիպ, մի բան անկեղծանամ? Էս տողիցդ հետո մի պահ լրիվ ուրիշ բան պատկերացրեցի` հավեսդ տալու պահով Ների~ր էլի~ Ընդամենը մի պա~հ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (16.06.2009), Kita (16.06.2009), Rhayader (07.08.2009), Ribelle (22.06.2009), Լեո (23.06.2009), Ձայնալար (22.06.2009), Ուլուանա (20.06.2009), Ռուֆուս (17.06.2009)

  5. #198
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Րիպ, մի բան անկեղծանամ? Էս տողիցդ հետո մի պահ լրիվ ուրիշ բան պատկերացրեցի` հավեսդ տալու պահով Ների~ր էլի~ Ընդամենը մի պա~հ
    Ներելու բան չկա, ճիշտ էլ պատկերացրել ես: Դեռ ուզում էի ռուսերենը գրել` վաշլա վա վկուս:
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.06.2009, 00:05:

  6. #199
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Օձերից միշտ սարսափելի վախեցել եմ, վերջերս բացահայտեցի սարսափի հիմնական պատճառը. իրենք սովորական կոնդանիներ չեն: Միստիկ ու անհասկանալի շատ բան կա իրենց մեջ:
    Քանի որ վերջերս շատ եմ գնում Ղարաբաղ, էնտեղ էլ օձեր աստված տվել` չի խնայել, մեր խոսակցության թեմաներից մեկն էլ դարձել են իրենք: Քույրս ու իր ամուսինը բազում պատմություններ են պատմում օձերի մասին, որոնցից որոշները արդեն լեգենդ են դարձել ու խառնվելով վախի ու տպավորություն թողնելու ցանկության հետ, ամեն անգամ ավելի են ճոխանում: բայց կան լրիվ ռեալ պատմություններ, որ կատարվել են հենց իրենց տարածքում ապրող բնակիչների հետ: Հիմա կփորձեմ շարադրել ինձ առավել դուր եկածները:

    1 Օձն ու մանուկը

    Մայրն իր յոթ-ութ ամսական երեխային նստեցնում է հատակին ու մածուն է տալիս, որ ուտի, ինքն էլ գնում իր տան գործերն անելու: Մի քսան րոպեից գալիս է նայելու` երեխան ինչով է զբաղված, մածունը կերավ թե ոչ, մեկ էլ տեսնում է, որ երեխան ինչ-որ երկար բան է թաթախում մածունի մեջ, հետո հանում ու ախորժակով լպստում: Մոտենում է ու ինչ պարզվի` օձ է լինում: Սարսափահար ճչում ու օգնություն է կանչում, ամուսինն է վազում, օձի վզից բռնում ու վերցնում երեխայի ձեռքից, ուզում սատկացնել, բայց տեսնում է` երեխան արդեն խեղդել է:

    2 Տնային օձը

    Մի տան մեջ օձ է ապրում, տնեցիներն էլ իմանում են օձի մասին, բայց դե չեն քշում կամ սպանում, որովհետև քշելը վտանգավոր է, սպանելն էլ` ասում են` դժբախտություն է բերում: Մի խոսքով, ապրում է օձն իր համար, ման է գալիս տանը, իրեն լրիվ տան լիիրավ անդամ զգում: Մի օր էլ տանտիրոջ տղան ամուսնանում է, հարս բերում ու շուտով նրանք երեխա են ունենում: Օձն էլ ձվեր է դնում տան մի անկյունում: Հարսը տունը մաքրելիս տեսնում է դրանք ու տանում դնում մի ուրիշ տեղ, մտքով չի անցնում, որ օձինն են, ու էլի գնում իր գործին: Մի քիչ հետո երեխան սկսում է լաց լինել օրորոցում, մայրը գնում է մոտն ու ինչ տեսնում. օձը ֆշշալով տնկվել է երեխայի գլխավերևում: Ուզում է մոտ գնալ, օձը վրա է քշում, չի թողնում մոտենա: Կինը սարսափից ճչում է, ձայնի վրա գալիս են տնեցիները, ինչ անում են` հնար չկա, օձը երեխային դիպչել չի թողնում: Մեկ էլ սկսեսուրը դիմում է հարսին` թե պատի տակ ձվեր կային, հո ձեռք չես տվել: Հարսն ասում է, որ վերցրել ուրիշ տեղ է դրել: Սկեսուրն էլ թե` բա դու իր ճտերին ես տարել, ինքն էլ քո երեխուն ա ուզում տանի: Շուտ բեր դիր տեղը: Դնում է տեղը, օձը միանգամից քաշվում գնում է երեխայի մոտից, իսկ որոշ ժամանակ անց էլ` տնից կորչում է` իր ձագերով հանդերձ:

    3 Սիրահարված օձը

    Էլի էդպես մի տուն է լինում, ուր օձ է ապրում: Օձը շատ կապված է լինում տանտիրոջ տղայի հետ: Չգիտեմ էդ կապվածությունն ինչով է արտահայտվել, բայց դե ամեն մեկդ ձեզ համար պատկերացրեք: Տղային նեղացնողին վրա է տվել, չի թողել մեկը նրան մի թթու խոսք ասի: Էդպես մեծացել են օձն ու տղան: Տղան ամուսնացել է: Հարսանիքի առավոտյան սարսափելի տեսարան է բացվել տնեցիների առաջ. իրենց որդին մեռած պառկած է լինում անկողնում` օձն էլ կրծքին փաթաթված: Մոտեցել տեսել են, որ օձը կծել է տիրոջը, հետո էլ` ինքն իրեն, ու մահացել են միասին:

    Բռռռռ, փշաքաղվում եմ:

  7. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Chilly (03.08.2009), Kita (03.08.2009), Monk (23.06.2009), murmushka (03.08.2009), Progart (30.04.2019), Ribelle (22.06.2009), snow (12.10.2009), Աթեիստ (22.06.2009), Արշակ (22.06.2009), Երկնային (22.06.2009), Միքայէլ (25.06.2009), Ուլուանա (22.06.2009), Ռուֆուս (23.06.2009), Ֆոտոն (06.08.2009)

  8. #200
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ամուսինս մի քանի օրով Միչիգան էր գնացել՝ կոնֆերանսի։ Դե, բնականաբար, տարբեր երկրներից մարդիկ են եղել։ Վերջին օրը, երբ կոնֆերանսից հետո գիտնականներով հավաքվել, բանկետ են արել, մեկ էլ հանկարծ ամերիկացի գիտնականներից մեկը մոտեցել է խոսափողին ու հայտարարել, որ անակնկալ ունի։ Ասել է, որ մտադիր է բոլոր այդ պահին ներկա եղած գիտնականների երկրների հիմները երգել։ Պարզվում է՝ մարդը ժամանակին ծանրամարտի չեմպիոն է եղել, տարբեր երկրներում լսել է նրանց հիմները, հետաքրքրվել ու հատուկ սովորել թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը։ Էդպիսի հոբբի ունի։ Ամուսինս էլ մտածել է՝ դե, Հայաստանինը դժվար թե իմանա, բայց քիչ հետո հաճելիորեն զարմացել է, երբ առաջինը հենց Հայաստանի հիմնն է երգել ու, ինչպես ամուսինս է պատմում, գրեթե առանց օտար առոգանության։ Էդպես հերթով երգել է մոտ քսան երկրների հիմները։ Համենայնդեպս, ինքն ասել է, որ համարյա բոլոր երկրներինը գիտի՝ չհաշված որոշ մանր–մունր անհայտ երկրներ։ Մենք էլ ահագին ուրախացանք, որ Հայաստանը, փաստորեն, դրանց մեջ չի մտնում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.08.2009, 02:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.08.2009), armen9494 (09.05.2012), Chilly (03.08.2009), Freeman (25.08.2013), Արշակ (03.08.2009), Կաթիլ (13.08.2009), Հայկօ (03.08.2009), Ձայնալար (03.08.2009), Մարկիզ (03.08.2009), Նաիրուհի (25.12.2009), Ռուֆուս (03.08.2009), Փոքրիկ (04.08.2009), Ֆոտոն (06.08.2009)

  10. #201
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մի բան էլ ես պատմեմ: Ես ու ախպերս նույն դպրոցում էինք սովորում, ինձանից երեք տարի փոքր ա: Մի անգամ շարադրությունների մրցույթ էր, կարծեմ Երևանի մասին: Ես էլ շարադրություններ շատ էի սիրում գրել , լավ էլ ստացվում էր: Ոգևորված գրեցի, հանձնեցի հայոց լեզվի ուսւոցչուհուս, ես կարդում եմ, ինքս հիանում: Դե ախպերս էլ էր ուզում մասնակցել, ինքը իմ թուլությունն ա, ասեց Բել, կգրես իմ համար էլ, ես էլ մասնակցեմ: Մտածեցի նենց ոճում գրեմ, որ չկասկածեն: Մի հատ ուրախ, սիրուն շարադրություն ստացվեց:Բայց դե մտքում ասում եմ, իմ առաջին գրածը ավելի լավն ա Որ իմ համար էի գրել, ավելի լուրջ էր ու մելամաղձոտ: Հիմա արդեն եկել ա արդյունքների հայտարարման պահը, ու պատկերացրեք իմ մանթոն , որ ախպորս շարադրությունը հաղթեց: Հլը դասատուս էլ թե Բելլա ջան, լավ ես գրել, բայց Տիգրանինը ավելի լավն ա, օպտիմիստական ա, հետաքրքիր ոճում ա գրված, քոնը շատ տխուրա
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  11. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.08.2009), Ariadna (07.08.2009), armen9494 (09.05.2012), Chilly (07.08.2009), cold skin (07.08.2009), dvgray (07.08.2009), Kita (07.08.2009), Rhayader (07.08.2009), snow (12.10.2009), Կաթիլ (07.08.2009), Ձայնալար (30.01.2010), Ուլուանա (07.08.2009), Ռուֆուս (07.08.2009), Սլիմ (08.08.2009), Ֆոտոն (07.08.2009)

  12. #202
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մի դեպք պատմեմ))) անունը չեմ ասի:
    Ինքը որ կոշիկները հանում ա, ծաղիկները թառամում են ու մի անգամ նայում ա ոտին, սեսնում ա նասկու ծերից թել ա ցցված: Կրակայրիչը մոտեցնում ա, որ թելը վառի, ու մեկ էլ որ նասկին պաժառ չի ընկնում արդեն երևի սպիրտային խմորման պրոցեսներ էին գնում
    Վերջին խմբագրող՝ Dayana: 07.08.2009, 10:16:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (17.08.2010), Աթեիստ (07.08.2009)

  14. #203
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Վերջերս մեր մոտ Խանջյանի «Ավերակների Պահապանը» բեմադրությունն էին կազմակերպել: Վաղուց հայկական բեմադրություն չէի տեսել ու հավեսով տոմսերը նախորոք պատվիրեցի: Հետո պարզվեց, որ բեմադրությունը ոչ թե ինչ-որ թատերոնում էր, այլ մի ծերանոցում, բայց այնուամենայնիվ որոշեցի գնալ: Հասանք ծերանոց, պարզվեց, որ մուտքը հետևի դարպասների կողմից է: Մոտեցանք, դարպասները փակ էին. մենակ մի փոքր ճեղք էին թողել: Ինչևէ, ներս խցկվենք, մեր հանդիսատեսի տուրքը կատարեցինք՝ վճարվեցինք ու դեռ չէինք հասցրել առաջ անցնել, երբ զգում եմ, որ մի բերետավոր պստո եկել թևիցս քաշում է, ինչ-որ անհասկանալի բառեր մրթմրթում ու ինչ-որ տեղ փորձում տանել: Հենց նույն պահին մի չքավոր կին մոտեցավ՝ գլուխը պինդ լաթերով փաթատված և սկսեց փող մուրալ: Փոքրիկից մի կերպ ազատվելով՝ ինձ ի մի բերեցի ու հայտարարեցի, որ եթե գումար են ուզում, ուրեմն ինչ-որ ծառայություն պիտի մատուցեն, ու առաջարկեցի երգել: Չքավոր կինը մի էնպիսի աններդաշնակ հնչյուներ սկսեց արձակել, որ ականջներս հետս թարսվեցին, իսկ ես լրիվ քոռ ու փոշման մնացի: Իսկ մի ուրիշ չքավոր ինչ-որ կիսախարխուլ սայլակ առաջ բրդելով պե՜պսի՜ կոկա՜կոլա՜ էր գոռում: Կարծես էս ամենը քիչ էր, մեկ ուրիշ ծխախոտավոր չքավոր էլ մյուս կողմից ինձ որոշեց իր թիրախը դարձնել, և մոտենալով սկսեց պիվի փող ուզել: Լավ էր, որ կողքից ինձ քաշեցին տարան, թե չէ ծխի հոտից հաստատ անխոհեմ բաներ էի աելու: Ինչևէ, բակի ծայրում բեմահարթականման ինչ-որ բան տեսանք, դիմացն էլ աթոռների մի կույտ: Լավ էր, որ պատի տակ մի առանձնացած բիլիարդի սեղան կար, որտեղ էլ տեղավորվեցինք: Բեմադրությունը բավականին սահուն ընթացավ, չհաշված չղջիկների ու մլակ-մոծակների աննախադեպ հարձակումները: Հետաքրքիր, անսպասելի, փախած միջավայր էր, դերասաններն էլ լավ էին խաղում, մենակ թե ափսոս ներկայացվող նյութը կարգին նյութ չէր...

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.08.2009), Rhayader (09.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մարկիզ (08.08.2009), Ռուֆուս (09.08.2009)

  16. #204
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Այս պատմությունը մի քանիսը գիտեն:

    … ուրեմն՝ մեր ռայոնում մի գյուղ կա, որ կոլխոզի (կոլտնտեսության) նախագահը երեք տասնամյակ շարունակ Ռազին Վարդանիչն է լինում՝ ծնված Քրիստոսի Ծննդից հետո 1914 թվին: Բայց էս մարդը աշխատող ու լավ ղեկավար է լինում՝ չնայած իր արդեն ծեր հասակին: Մի յոթանասուն տարեկան է լինում, բայց թոշակի չի ուզում անցնել: Վերևներն էլ (Ռայկոմ-բան) չեն կարողանում Վարդանիչին աշխատանքից ազատել, որովհետև գյուղատնտեսական բոլոր մթերքների տարեկան պլանները գերակատարվում է Վարդանիչի կոլխոզում:
    Տարեվերջյան պլենումում, որտեղ քննարկում են բոլոր գյուղերի կոլեկտիվ տնտեսությունների արդյունքները, քննարկում են նաև Վարդանիչի կոլխոզի արդյունքները: Նիստին ներկա են լինում շրջանի ղեկավարները, մայրաքաղաքից գործուղված պաշտոնյաներ և այլն: Հերթը հասնում է Վարդանիչի կոլխոզին: Տեսնում են գրեթե բոլոր պլանով նախատեսված արդյունքները կատարված են… Գալիս է հացեր տալու ժամանակը: Վարդանիչի չուզողներն (ընդ որում՝ մեջները նաև շրջանի ղեկավար կազմից մարդիկ) սկսում են կռիս հարցեր տալը... Բայց էս մարդը բոլոր հարցերի տակից դուրս է գալիս ու պարզ ճակատով շրջվում դեպի ղեկավարության ամբիոնը՝ սպասելով թե հիմա ինչ կասեն: Ղեկավարներից մեկը չի դիմանում, կանգնում է ու ասում.
    - Ա՜, դե Վարդանի՛չ, գնա թոշակի էլի… Մեծ մարդ ես՝ տարիքդ առած, զոռով ես ման կյալի, բոլ չի՞ աշխատես…
    Վարդանիչն, առանց երկար-բարակ մտածելու, ասում է.
    - Մեծ մարդ ե՜մ, թող իմ կնիկ Շուշիկը մտածի, տյու խի՞ ես մտածըմ…

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.08.2009), Ambrosine (19.08.2009), armen9494 (09.05.2012), cold skin (19.08.2009), impression (30.12.2009), Norton (19.08.2009), Երկնային (19.08.2009), Հայկօ (19.08.2009), Ուլուանա (19.08.2009), Ռուֆուս (23.08.2009), Ֆոտոն (19.08.2009)

  18. #205
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Սա էլ մի քանիսը գիտեն:

    Դե երևի Ասպրամի, Ցլիկ Ամրամի ու Աշոտ Երկաթի պատմությունը բոլորը գիտեն: Չիմացողներին ասեմ, որ Ցլիկ Ամրամը եղել է Ուտիք նահանգի իշխանը (նաև ապստամբել է Աշոտ Երկաթի դեմ): Ուտիքը ներառում է նաև մեր շրջանը: Ցլիկ Ամրամի բերդը տեղակայված է Տավուշի շրջանում (Տավուշի մարզում): Հենց այդ բերդից էլ ծագել է իմ հայրենի քաղաքի՝ Բերդի անվանումը: Ասպրամը եղել է Ցլիկ Ամրամի կինը… սակայն միաժամանակ եղել է նաև Աշոտ Երկաթի սիրուհին: Այս սիրո եռանկյունին ավարտվել է Ասպրամի ինքնասպանությամբ: Ասում են, որ Ասպրամն իրեն կախել է տանձենուց:

    Մեր շրջանի տան հարևանի ընտանիքում թոռնուհի է ծնվում… Նորածնի հայրը և բարեկամները գալիս են պապի մոտ էդ լավ խաբարն ասելու… Պապն ուրախանում է ու հարցնում.
    - Բա թոռանս անունն ի՞նչ եք ուզում դնեք:
    - …դե մտածեցինք, որոշեցինք Ասպրամ դնենք,- ասում է նորածնի հայրը:
    - Չհասկացա,… մեր ռայոնի առաջին «բ*»-ն ա եղել… Էդ երեխու անունն ուզու՞մ եք տրա անունիցը տնե՞ք…

    Երեխայի անունը դրվեց Լուսինե:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.08.2009), Ambrosine (19.08.2009), impression (30.12.2009), Kita (19.08.2009), Norton (19.08.2009), Լեո (19.08.2009), Հայկօ (19.08.2009), Ռուֆուս (23.08.2009)

  20. #206
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Լավ, մեկն էլ գրեմ ու գնամ գործերովս: Սա չեմ պատմել:

    …ուրեմն՝ էլի սենց- պլենում է, որտեղ գյուղերից մեկի կոլխոզի նախագահին նեղում են մայրաքաղաքից եկած պաշտոնյաները…

    Չիամցողներին ասեմ, որ Տավուշի շրջանը լեռնոտ ու անտառապատ տարածքներից է հիմնականում բաղկացած: Սարեր են շուրջ բոլորը: Միայն մի փոքր հատված՝ Ադրբեջանին սահմանակից, հարթավայրային է: Դե բնական է, որ այդ պայմաններում գյուղատնտեսական աշխատանքներ (երկրագործական) կատարելը բավականին դժվար է: Եթե հաշվի առնենք հաճախակի անբարենպաստ եղանակային պայմանները, շատ դժվար է բոլոր նախորոք ծրագրված արդյունքներին հասնելը… Կարծում եմ, պարզ է:

    Շարունակեմ… Հիմա էս խեղճին Երևանից գործուղվածներն անընդհատ նեղում են եգիպտացորենի պահով: Եգիպտացորենը (կուկուռուզը, նաև մեր բարբառով՝ ղրդալին) քիչ է լինում նախատեսվածից մի քանի անգամ: Որ էս մարդուն շատ նեղում են, փնովում, սա կատաղությունից կարմրած տեղից ցատկում է ու, դիմելով գործուղված հանձնաժողովին, բացականչում.
    - Արաա՜, տյուք վեր եք կըցել Արարատյան դաշտավայրից եկել ըստեղ ու ուզըմ եք համեմատեք… Ձեզ ի՞նչ կա… Ձեր ուղեղնին ձեր դաշտավայրի նման ա՝ տափակ… Տարին էրկու հետ բերք եք ստանըմ… Բա մե՛նք ի՞նչ ասենք… Մերը սաղ սարեր ա՝ պյաշեր, պադյոմնի ա, պատեր են… Կարըմ չենք նորմալ ցանքս անենք, ճրենք, բեջարենք… Մենք ղրդալին ռագադկով ենք ցանըմ…

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.08.2009), armen9494 (09.05.2012), impression (30.12.2009), Norton (19.08.2009), Լեո (19.08.2009), Հայկօ (19.08.2009), Նաիրուհի (25.12.2009), Ռուֆուս (23.08.2009)

  22. #207
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Կոլխոզի անուն լսեցի, մի «կոմունիստական» պատմություն էլ ես հիշեցի:

    Ուրեմն, ինչպես գիտենք, ԽՍՀՄ ժամանակներում կոմունիստական կուսակցության շարքերը անցնելու համար (կուս.տոմս ստանալու համար) անպայման քննություն էին հանձնում:

    Այսպես, մեր շրջանում մի մարդ անընդհատ դիմում է Շրջ.կոմ. կուսակցական տոմս ստանալու համար: Ամեն անգամ հանձնաժողով են կազմում, որ էդ մարդուն քննեն: Հանձնաժողովի նախագահը միշտ նույն մարդն է լինում՝ Շրջ. կոմ.-ի առաջին քրտուղար Էտոյ Զալոն (անուն-ազգանունը չգիտեմ, էսպես էն նրան բոլորը ճանաչել): Քննությունը միշտ հաջող է անցնում, էս մարդը բոլոր հարցերին պատասխանում է, բայց վերջում Զալոն միշտ մի այլանդակ դժվար «կոմունիստական» հարց է տալիս, որին խեղճ «դիմորդը» բնականաբար չի կարողանում պատասխանել: Ու էսպես մի քանի տարի շարունակ էս մարդուն «կտրում» են, կուս. տոմս չեն տալիս:

    Մի օր էլ Շրջ. կոմ.-ից զանգում են էս մարդուն ու ասում, որ շուտ գա քննություն հանձնի քանի Զալոն տեղում չէ, գործուղման է մեկնել Մոսկվա: Էս մարդը շուտ գնում է, արագ հանձնաժողով են կազմում, քննությունը արագ անցկացնում են, մի քանի սուտի-մուտի հեշտ հարցեր են տալիս, ու հենց են պահին, երբ ուզում են մեր խեղճ տանջված «դիմորդին» բավարար նշանակել, դուռը բացվում ա, ու ներս ա մտնում Զալոն (գործուղումից անակնկալ շուտ ա վերադարձած լինում):
    -Էս ի՞նչ ժողով ա,- հարցնում ա:
    -Դե մեր այսինչն ա եկել կուս. տոմս ստանալու քննություն հանձնելու: Մենք էլ քննություն կազմակերպեցինք, ու նա շատ լավ պատասխանեց բոլոր հարցերին: Մնում ա հաստատենք,- ասում է հանձնաժողովականներից մեկը:
    -Դե էդ շատ լավ ա,- ասում ա Զալոն,- ապրի, որ պատասխանել ա հարցերին: Էդ դեպքում մի հարց էլ ես տամ, ու նրա անդամակցությունը մեծն Կոմունիստական կուսակցության շարքերը հաստատենք: Ի՞նչ ասեց Լենինը, երբ ոտքը դրեց Լենինգրադի հողին:
    Էստեղ մեր «դիմորդի» նյարդերը տեղի են տալիս: Էլ չի դիմունում, տեղից վեր է կենում ու զայրացած ասում.
    -Լենին ասեց. «Ես Էտո՛յ Զալո՛յ խո՛ր կո՛դ»...

    Հ.Գ. Կներեք մի քիչ անցենզուր վերջաբանի համար Մեր բարբառով էր ասված, հուսով եմ կհասկանաք
    Վերջին խմբագրող՝ Լեո: 19.08.2009, 02:51:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.08.2009), Ambrosine (19.08.2009), Freeman (25.08.2013), Norton (19.08.2009), Հայկօ (19.08.2009), Մարկիզ (19.08.2009), Ռուֆուս (23.08.2009)

  24. #208
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    -Լենին ասեց. «Ես Էտո՛յ Զալո՛յ խո՛ր կո՛դ»...
    էս մասը թարգմանի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  25. #209
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    էս մասը թարգմանի
    Խայտառակ կլինեմ, բայց փորձեմ

    Էտոյ Զալո - նշանակում ա Էդուարդի տղա Զալիբեկ:
    Խոր - հոր («հայր»-ը սեռական հոլովով):
    Կոդ - գանգ :

    Դատողությունները թողնում եմ ձեզ
    Վերջին խմբագրող՝ Լեո: 19.08.2009, 02:52:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.08.2009), Freeman (25.08.2013)

  27. #210
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    էս մասը թարգմանի
    Մի խոսքով՝ Լենինն ասաց, որ ինքը սիրում է Էդուրարդի տղա Զալիբեկի հոր կառափը :
    DIXI
    carpe noctem

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.08.2013), Մարկիզ (19.08.2009), Նաիրուհի (25.12.2009)

Էջ 14 55-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •