User Tag List

Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ օրը ծնողներս խնդրել էին ինչ-որ բան գնել աշխատանքից տուն գնալիս, չեմ հիշում, թե ինչ: Ես էլ դա գնելուց բացի մի քանի բան էլ ինքս էի ընտրել ու գնել՝ միրգ, բանջարեղեն… Բավականին ծանր մի տոպրակ էր ստացվել, ու որոշեցի տրանսպորտով գնալ տուն:
    Հասա կանգառ, կանգնած սպասում եմ հարմար տրանսպորտի: Հանկարծ կանգառի նստարանից վեր է կենում մի երիտասարդ ու թեթևակի երերալով մոտենում ինձ:
    - Բարև ձեզ: - Վրայից օղու հոտ է գալիս:
    - Բարև ձեզ, - պատասխանում եմ վարանոտ:
    - Քուր ջան, կներես, կարող ա՞ մոտդ հեռախոս լինի, մի հատ տեղ զանգեմ, էլի…
    Մի պահ վարանեցի, հետո մտածեցի՝ հեռախոսս թանկարժեք չի, իմաստ չի ունենա թռցնեը, հետո էլ բավականին շատ մարդ կա կանգառում, դժվար թե նման բան տեղի ունենա, ինչքան էլ խոսի, դժվար թե մի քանի տասնյակ դրամը գերազանցի… Մի խոսքով, որոշեցի տրամադրել հեռախոսս, համենայն դեպս բացի հարբածությունից ուրիշ ոչինչ չէր վանում մարդու մեջ: Ասացի, որ համարն ինքն ասի, ես կհավաքեմ, կզանգեմ ու իրեն կփոխանցեմ: Թելադրեց համարը, հավաքեցի, ու մինչ կապը կհաստատվեր՝
    - Կինս առավոտից գնացել ա հերանց տուն, մինչև հիմա չկա: Դուրսն եմ մնացել…
    Զանգերը գնում էին, հեռախոսը փոխանցեցի իրեն: Մի երեք վայրկյան անց վերադարձրեց.
    - Չի վերցնում… Մի ուրիշ համար ասեմ հավաքի, էլի…
    Հավաքեցի մյուս համարը, զանգեցի, բաժանորդն անհասանելի էր, այս անգամ հեռախոսը չփոխանցեցի, այլ պարզապես տեղեկացրի, որ անհասանելի է ու իմ ձեռքով պահեցի իր ականջի մոտ, որ համոզվի:
    - Լավ… Շատ շնորհակալություն, քուր ջան… Գիտես, չէ՞, էս արդեն քանի ժամ ա, ումից հեռախոս եմ ուզում, չեն տալիս: Վախենում են ինձնից, ինչ…
    Ժպտում եմ:
    - Դու լավն ես: Դու իմ քուրն ես, որ հեռախոսդ տվեցիր: Անունդ ի՞նչ ա:
    - Ախր անունս Ձեր ինչի՞ն է պետք:
    - Չէ, ինձ սխալ չհասկանաս, ես ամուսնացած տղա եմ… Ուղղակի դու իմ քուրն ես, դրա համար ուզում եմ անունդ իմանալ…
    - Կներեք, իմ երթուղայինն եկավ: Ցտեսություն: - Ու վազեցի դեպի քիչ առաջ կանգնած մեքենան:
    Երթուղայինն արդեն շարժվել էր տեղից, երբ նկատեցի, որ այդ երիտասարդն ինչ-որ բան գոռաց ու ձեռքով է անում: Վարորդն արգելակեց, երիտասարդը վազելով մոտեցավ: Մտքումս արդեն բարկանում էի. կարծում էի՝ հիմա ծանոթ սցենարը կշարունակվի. կնստի, կգա մինչև մեր կանգառ, և այլն, և այլն… Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդը չնստեց ետևում, ուր ազատ տեղեր կային, այլ բացեց դիմացի դուռը, որտեղ երկու տեղն էլ զբաղված էին:
    - Մի րոպե սպասեք… - գրպանից փնտրեց-գտավ մի հարյուրանոց ու մեկնեց վարորդին:
    - Ստացեք, էս աղջիկը կիջնի: - Հետո շրջվեց դեպի մյուս ուղևորներն ու հպարտությամբ հայտարարեց. - Քուրս ա:
    Ակամա ժպտացի:
    Երթուղայինը շարժվեց տեղից, ու վայրկյաններ անց երիտասարդն արդեն տեսադաշտից դուրս էր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.09.2010), armen9494 (10.05.2012), Chilly (16.09.2010), Chuk (17.09.2010), E-la Via (19.11.2010), Freeman (25.08.2013), impression (17.09.2010), ivy (17.09.2010), Kita (23.10.2010), matlev (28.09.2010), murmushka (08.11.2010), Norton (17.09.2010), Progart (01.05.2019), Smokie (08.02.2013), Sona_Yar (17.09.2010), Srtik (09.02.2013), Yeghoyan (28.09.2010), Ամմէ (06.02.2013), Արևածագ (16.09.2010), Արևհատիկ (29.09.2010), Բարեկամ (17.09.2010), Դատարկություն (16.09.2010), Դեկադա (17.09.2010), Երկնային (16.09.2010), Ժունդիայի (17.09.2010), Լուսաբեր (16.09.2010), Ձայնալար (28.09.2010), Մանուլ (16.09.2010), Ներսես_AM (17.09.2010), Ուլուանա (21.09.2010), Ուրվական (28.09.2010), Ռուֆուս (17.09.2010), Վարպետ (24.10.2010), Ֆոտոն (07.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •