User Tag List

Էջ 15 55-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #211
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Էստեղ՝ ԱՄՆ–ում, մի հետաքրքիր ու բավական օգտակար սովորույթ կա. ուսանողների շրջանում խիստ տարածված ու սովորական երևույթ է օգտագործած կահույքն իրար վաճառելը։ Դե, բնական է, ուսանողներն անընդհատ տեղափոխվում են մի տեղից մյուսը, շատերն ընդհանրապես հեռանում են հայրենիք, իրենց կահույքն էլ էժան գնով վաճառում այլ ուսանողների, որոնք նոր են տեղափոխվել ու հաստատվել տվյալ տարածքում կամ պարզապես կահույքի կարիք ունեն։ Վաճառքն առավելագույնս հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու լայն հնարավորություններ էլ ունեն. կարող են էլ. փոստով հայտարարություն տալ, որն ստանում են որոշակի տարածքի սահմաններում կամ պարզապես տվյալ համալսարանում սովորող բոլոր ուսանողները։ Հաճախ պատահում է նաև, որ ուսանողը տեղափոխվելիս օգտագործած կահույքը վաճառելու ժամանակ չի ունենում կամ գուցե համարում է, որ վաճառելու համար այն այլևս բավականաչափ ներկայանալի վիճակում չէ, դրա համար էլ կահույքը դնում է դրսում՝ աղբամաններից ոչ հեռու մի տեղ, որպեսզի ցանկացողները տեսնեն, վերցնեն։ Ու, պատկերացրեք, լավ էլ վերցնում են։

    Երբ ամուսինս դեռ ուսանող էր, մենք էլ Նյու Ջերսիում մի համալսարանական քաղաքում էինք ապրում, բնականաբար, մենք էլ առնչվեցինք էդ երևույթին։ Երբ տեղափոխվեցինք ամուսնացածների հանրակացարան, ստիպված էինք ամբողջ տունը զրոյից կահավորել՝ սրանից–նրանից գնելով օգտագործված կահույք, մի մասն էլ լրացնելով դեսից–դենից գտածով։ Ի դեպ, գտածոները հաճախ այնքան լավ վիճակում էին լինում, որ նույնիսկ զարմանում էինք, թե ինչպես կարելի էր նման կահույքը դեն նետել։ Մի անգամ տեսանք, որ մեր հնդիկ հարևանը, որը նաև ամուսնուս ընկերն էր, կնոջ հետ տնից դուրս էր հանում իրենց մետաղյա մահճակալը, մեզ էլ էդ պահին հենց մահճակալ էր պետք, վերցրինք ու բերեցինք տուն։ Հաճախ մտածում էի՝ տեսնես քանի՞ հոգու ձեռքի տակով են անցել էս բոլոր իրերը, մենք որերո՞րդն ենք, ու դեռ քանի՜ հոգու ձեռքն են ընկնելու մեզնից հետո... Երբեմն կահույքը զարմանալի ճամփորդություններ է կատարում...

    Երբ արդեն պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որոշեցինք մեր ունեցած կահույքի մի մասը վաճառել, հատկապես որ իրեր կային, որոնք տեղափոխման համար հեչ հարմար չէին. կամ չափից դուրս ծանր էին, ու նախընտրում էինք դրանց փոխարեն ավելի թեթևը գնել, կամ էլ էնքան հնամաշ էին, որ հերթական տեղափոխման «չարչարանքին» պարզապես չէին դիմանա։ Մյուս կողմից էլ, քանի որ ավելի ընդարձակ բնակարան էինք տեղափոխվում, ավելի շատ առնելիք ունեինք, քան վաճառելիք։ Հարևանից մեզ հասած մահճակալը, որ առանձնապես վաճառելու բան չէր, ուղղակի դրեցինք դրսում, որից հինգ րոպե հետո իմացանք, որ արդեն տարել են։ Մի հատ էլ բազմոց ունեինք, որ համ կարգին ծանր էր, համ էլ առանձնապես աչքներիս լույսը չէր, որոշեցինք վաճառել, տեղը մի ուրիշը գնել՝ էլի նույն սկզբունքով։ Պարզվեց՝ մեր դիմացի հարևանն էլ, որին իսկի չէինք էլ ճանաչում, տեղափոխվելիս իր բազմոցը որոշել էր թողնել միջանցքում։ Մեզ էլ հենց դա էր պետք։ Միանգամից կրկնակի տեղափոխման խնդրից էլ ազատվեցինք։ Մի պահ էնպիսի վիճակ էր, որ արդեն գնել էինք այն ամենը, ինչ մեզ պետք էր նոր տուն տեղափոխվելու համար, բայց դեռ գրեթե ոչինչ չէինք վաճառել։ Տանն ուղղակի շարժվելու տեղ չկար արդեն։

    Էդ օրերին մեկ էլ հնդիկ հարևանուհիս, կարդալով մեր հայտարարությունը, գալիս է մեր տուն՝ բազմոցն առնելու։ Մտնում է, աչքն ընկնում է պատի տակ մի կերպ տեղավորված բազմոցին, որը մի երկու շաբաթ առաջ հարևանից էինք ստացել, ու ի՞նչ ասի, որ լավ լինի.
    – Վայ, էս մեր բազմոցն է եղել։
    – Ո՞նց,– իմ հերթին զարմանում եմ ես։
    – Հա, մի տարի առաջ դրել էինք դրսում, որ ում պետք է՝ վերցնի, ձեր էս դիմացի հարևանն էլ եկավ, տարավ։

    Մի խոսքով՝ իրենց մեր հին բազմոցը բաժին հասավ, մեզ էլ իրենց հնագույնը։ Կարևորը՝ երկուսս էլ գոհ էինք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.10.2009, 03:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (29.12.2009), armen9494 (09.05.2012), ars83 (17.01.2010), Askalaf (17.10.2009), Chuk (12.10.2009), cold skin (12.10.2009), Kita (12.10.2009), Progart (30.04.2019), Srtik (09.02.2013), Արշակ (12.10.2009), Լուսաբեր (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Հայկօ (12.10.2009), Մանուլ (12.10.2009), Նաիրուհի (06.04.2013), Ռուֆուս (12.10.2009), Ֆոտոն (15.10.2009)

  3. #212
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Երեկ չէ առաջին օրը ես ու Էլյան (գործընկերս) նստած էինք մեր կաբինետում ու մեկ էլ սիրտս մի ուրիշ ձևի խնձոր ուզեց: «Կտոր մը երկինք» ֆիլմի հերոսների նման Էլյային ասում եմ.
    - Խնձոր գուզե՞ս: Գնամ քեզի համար խնձոր բերեմ
    - Չէ, մի գնա, կգնաս, էլ չես գա
    - Չէ, գնամ քեզի համար խնձոր բերեմ:

    Գնում եմ խոհանոց, սառնարանից երկու հատ խնձոր եմ հանում ու էդ պահին ներս է մտնում մեր հավաքարարը՝ տիկին Անահիտը (իրեն շատ եմ սիրում, որովհետև շատ հումորով կին է): Ասում եմ.
    - Հրեշտակիս համար խնձոր կտանիմ
    - Այ, տղա ամոթ է, հրեշտակին խնձոր էդ ձևի չեն տանի...
    Խնձորները ձեռքիցս վերցրեց, ձեռքս մի հատ սկուտեղ տվեց, վրան երկու փոքրիկ ափսե դրեց, խնձորները մեջը ու ասում ա.
    - Դե խնձորները ըսպեսնա տար, վաղն առավոտ էլ Էլյային կոֆե վ պաստել կտանիս:

    Տարա, խնձորները կերանք, կոֆե վ պաստելի վրա լիքը ծիծաղեցինք...

    Երեկ գալիս եմ գործի, առավոտ շուտ առաջին գործը որ անում եմ, վազում եմ խոհանոց թեյ պատրաստելու: Մեկ էլ տեսնեմ, տիկին Անահիտը սկուտեղի վրա երկու բաժակ կոֆե դրած ինձ ա սպասում: Հռհռալով սկուտեղը վերցրեցի, վերադարձա կաբինետ, սպասեցի, որ Էլյան գա կոֆե վ պաստելե խմենք, էն էլ ուշացավ, կոֆեն սառավ

    Այ սենց ուրախ աշխատանքային մթնոլորտ, կյանքս հետաքրքիր ա անցնում
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.04.2010), Amaru (29.12.2009), Ambrosine (17.10.2009), armen9494 (09.05.2012), ars83 (17.01.2010), Chilly (29.04.2010), Chuk (17.10.2009), cold skin (17.10.2009), dvgray (17.10.2009), Monk (06.03.2010), Progart (30.04.2019), Rhayader (03.01.2010), Ribelle (17.10.2009), Sona_Yar (17.10.2009), Srtik (09.02.2013), Yeghoyan (05.03.2010), Ամմէ (06.02.2013), Արշակ (17.10.2009), Դատարկություն (25.12.2009), Դեկադա (17.10.2009), Երկնային (17.10.2009), Ժունդիայի (17.03.2010), Լուսաբեր (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Մանուլ (25.12.2009), Նաիրուհի (06.04.2013), Շինարար (25.12.2009), Ուլուանա (17.10.2009), Ֆոտոն (17.10.2009), Ֆրեյա (29.12.2009)

  5. #213
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ապրեք ժողովուրդ, մի ահագին տրամս բացվեց

  6. #214
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    էն էլ ուշացավ, կոֆեն սառավ
    ոչինչ, դարդ մի անի, էնքան կպաստելապատես, որ կհոգնիս ղայֆեի ադ դիրքեն

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.10.2009)

  8. #215
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մի կերպ քնել էի, ու շատ խորն էի քնել, մեկ էլ, քնիս միջից լսում եմ` Յիիիիիիիիիիի~յ... /շաաատ կամաց/, Յիիիիիիիիիիիի~յ...
    Հազիվ աչքերս բացում եմ, ու ավելի դժվարությամբ հասկանում, որ քրոջս որդին՝ Գոռն ա կանչում…
    Վեր եմ թռնում.
    - Հա, Գոռ ջան, ասա, ջուր ե՞ս ուզում:
    - Յիիիիիիիիի~յ... /արդեն ուրախ/:
    - Ասա, Գոռ:
    - Արթնացեցի՞ր /հաստատ ժպտում ա/:
    պատկերացնում եմ դեմքի արտահայտությունն ու ժպտում:
    - Հա, արթնացա, բան ե՞ս ուզում:
    - Ցէ:
    )
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.04.2010), armen9494 (09.05.2012), CactuSoul (25.12.2009), Chilly (28.12.2009), Chuk (25.12.2009), Freeman (25.08.2013), Kita (25.12.2009), Monk (25.12.2009), Norton (25.12.2009), Philosopher (27.12.2009), Surveyr (08.01.2010), Yevuk (29.12.2009), Աբելյան (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Երկնային (25.12.2009), Լուսաբեր (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Հայկօ (25.12.2009), Ձայնալար (30.01.2010), Մանուլ (25.12.2009), Նաիրուհի (06.04.2013), Ռուֆուս (25.12.2009), Ֆոտոն (25.12.2009), Ֆրեյա (29.12.2009)

  10. #216
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    -Մամ, մամ, դու փոքր ժամանակ մանկապարտեզ գնացե՞լ ես:
    -Չէ, բալես:
    -Ափսոս
    -Ինչու՞, բալես…
    -Չէ, այնպես… Բայց որ գնայիր, իմ կողքը կնստեիր, չէ՞

  11. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.04.2010), Amaru (29.12.2009), Ariadna (17.08.2010), Chilly (28.12.2009), impression (25.12.2009), Monk (27.12.2009), Progart (30.04.2019), Sona_Yar (27.12.2009), Yeghoyan (05.03.2010), _Հրաչ_ (27.12.2009), Ամմէ (06.02.2013), Դատարկություն (25.12.2009), Երկնային (25.12.2009), Լուսաբեր (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Մանուլ (25.12.2009), Ուլուանա (27.12.2009), Ռուֆուս (25.12.2009), Ֆրեյա (29.12.2009)

  12. #217
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    -Տատի՜, տատի՜:
    -Ի՞նչ ա եղել, բալիկ ջան, ինչու՞ ես լաց լինում:
    -Տատիկիս կորցրել եմ:
    -Վայ, բա ո՞նց գտնենք:
    -Տատի՜:
    -Կարո՞ղ ա՝ այն կինն ա:
    -Չէ՜:
    -Իսկ այն մյու՞սը:
    -Չէ, իմ տատիկս սիրուն էր:
    -Կարո՞ղ ա այ այն սիրուն տատիկն ա:
    -Չէ, էլի, իմ տատիկը սիրուն էր: Տատի՜:
    -Վայ, բա ո՞նց գտնենք, տես, այն կնոջը նայի:
    -Չէ, իմ տատիկս սիրուն էր, սպիտակ մազերով, մի քիչ կուզիկ, դեմքին մեծ խալ, փայտին հենված, էն կույր աչքն էլ շորով կապած… Տատի՜

  13. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.04.2010), Amaru (29.12.2009), Ariadna (17.08.2010), Chilly (28.12.2009), cold skin (28.12.2009), Enigmatic (28.04.2010), Progart (30.04.2019), Yevuk (29.12.2009), _Հրաչ_ (27.12.2009), Ամմէ (06.02.2013), Երկնային (27.12.2009), Կաթիլ (05.03.2010), Ձայնալար (30.01.2010), Մանուլ (27.12.2009), Ուլուանա (27.12.2009), Ռուֆուս (27.12.2009)

  14. #218
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մալաթիայի շուկայում էինք։ Վաճառողներից մի քանիսը լուրջ դեմքերով վիճում էին՝ փորձելով պարզել «շլագբաում» բառի ճիշտ հնչողությունը.

    – Շլագբաո ա,– ասաց մեկը։
    – Չէ–չէ, շլագբաուն։
    – Մի րոպե, ...–ին հարցնենք, շլագբաո՞ ա, թե՞ շլագբաուն։
    – Կարծեմ՝ շլանգբաու։
    – Արի գրազ գանք, որ շլագբաուն ա– շարունակեց պնդել երկրորդը։

    Մենք ուղղակի անցնում էինք էդ մասով, իսկ վեճը դեռ շարունակվում էր. էդպես էլ չիմացանք՝ վերջը ով հաղթեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (29.12.2009), Ariadna (17.08.2010), impression (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Ձայնալար (30.01.2010), Շինարար (27.12.2009), Ռուֆուս (27.12.2009)

  16. #219
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Առավոտ շուտ, ինտերնետով հագեցած գիշերվանից հետո, դեռ կարգին չարթնացած, մոտենում եմ բուդկայի լուսամուտին.
    - Բարև ձեզ, Windows super slims ունեք?
    - Windows չէ, բայց Winston կճարվի:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.12.2009), A.r.p.i. (02.04.2010), Amaru (29.12.2009), Ariadna (17.08.2010), CactuSoul (29.12.2009), Chilly (29.12.2009), Chuk (29.12.2009), Freeman (25.08.2013), Gayl (29.12.2009), Kita (29.12.2009), Monk (05.03.2010), Norton (29.12.2009), Rhayader (03.01.2010), Surveyr (08.01.2010), yerevanci (23.02.2010), Yevuk (29.12.2009), Ամմէ (06.02.2013), Դեկադա (29.12.2009), Երկնային (29.12.2009), Լուսաբեր (29.12.2009), Կաթիլ (05.03.2010), Հայկօ (29.12.2009), Ձայնալար (30.01.2010), Մանուլ (29.12.2009), Նաիրուհի (06.04.2013), Շինարար (29.12.2009), Ռուֆուս (29.12.2009), Սերխիո (06.03.2010)

  18. #220
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    <<Աղի բլիթը>>

    Երեկ ամբողջ օրը լսում եմ` աղի բլիթ կերե՞լ ես, ուտելո՞ւ ես...
    Մինչ այդ խոսակցությունները մտքովս չէր էլ անցել: Օրվա վերջում ավագ ընկերներիցս մեկը տեսնեմ հատուկ ինձ համար աղի բլիթ է բերել.<<Անպայման կուտես, իմ ձեռքը խերով ա>>, ասեցի լավ:
    Ուրեմն երեկոյան ուտում եմ շաաատ աղի բլիթը ու պառկում քնելու:”Քնելու” դա փափուկ էր ասված, դա տանջանք էր, աղի բլիթ չէր: Երբ օրգանիզմս ինչ-որ ձևով լավ չի զգում, ինձ ամբողջ գիշեր մատուցում է սարսափ ու կցկտուր երազներ: Այնքան աղի էր, որ կերակրափողս այրվում էր, մի կողմից էլ սարսափ երազներս: Հիշում եմ, տեղս էնքան նեղ էր` երազումս գնացել էի, ուզում էի ջուր խմել ,մի կում եմ անում ու ջուրը դեռ բերանումս` գիտակցությունս հուշումա, որ ինչ-որ բան էն չի ու սցենարը այլ պիտի լիներ, հետ թափեցի ջուրը` դե տենց, ոնց կլիներ…
    Մի խոսքով ժամը 5-ի կողմերը արթնացա ու հասկացա մազոխիզմը անտեղին է. գնացի իրականում մի լաաավ ջուր խմեցի ու վերջապես հանգիստ քնեցի:
    Այ քեզ աղի բլիթ…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.04.2010), Sona_Yar (30.01.2010), Yevuk (05.03.2010), Կաթիլ (05.03.2010), Ռուֆուս (31.01.2010), Ֆոտոն (30.01.2010)

  20. #221
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Դիմացս կարմիր լույս էր, արագությունս թուլացրի ու դեռ չէի հասցրել կարգին կանգնել, երբ մեկը հագավ մեքենայիս հետույքին։ Պատուհանից նկատելով գույնը գցած վարորդի դեմքը, որն արդեն տարիքն առած մի տատի էր՝ դուրս եկա, մոտեցա տատիին (վերջինս պինդ բռնվել էր ղեկից ու հեչ մտադրություն էլ չուներ մեքենայից դուրս գալու) ու հարցրի.
    —Ձեզ ոչինչ չի՞ եղել։
    Տատին շփոթված ինչ-որ անհասկանալի մի բան կմկմաց, հետո ուշքի գալով ասեց, որ լավ է։ Դե ես էլ մի թեթև հայացք գցելով մեքենայիս հետնամասին ու նկատելով, որ տատին զգալի վնաս չէր հասցրել (մինչ այդ հետնամասը բազում վերքեր էր ստացել, էնպես որ, տատիի հասցրած վնասը գրեթե անշմարելի էր) շարունակեցի ճանապարհս։ Քիչ անց նկատեցի՝ տատին կպած հետևիցս քշում է ու մին էլ անսպասելի թափով կողքի գիծ մտավ, հավասարվեց ինձ, պատուհանը իջացրեց ու շնորհակալություն հայտնեց, որ մոտեցել էի իրեն, որ տեսնեմ հո բան չէր եղել։
    —Չարժի տատի ջան, մենակ թե մյուս անգամ զգուշ եղեք։
    Համա թե ժիր տատի էր, սկզբից խփում է, հետո «գանյատներա» անում, որ շնորհակալություն հայտնի։

  21. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), armen9494 (09.05.2012), CactuSoul (05.03.2010), Chilly (29.04.2010), Enigmatic (06.03.2010), Gayl (05.03.2010), Kita (05.03.2010), Progart (30.04.2019), Yevuk (05.03.2010), Երկնային (05.03.2010), Լուսաբեր (05.03.2010), Կաթիլ (05.03.2010), Ձայնալար (05.03.2010), Մանուլ (05.03.2010), Նաիրուհի (06.04.2013), Ուլուանա (05.03.2010), Ռուֆուս (05.03.2010), Ֆոտոն (05.03.2010)

  22. #222
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեր ընտանիքում 3 երեխա ենք: Քանի որ քույրս ծնողներիս առաջին երեխան ա, մամաս քրոջս մանկությունից հետաքրքիր դեպքերը գրի էր առնում: Ես ու եղբայրս նման բախտի չենք արժանացել : (
    Հիմա չգիտեմ, թե էդ բլոկնոտը որտեղ ա, որի մեջ գրել ա մամաս, բայց մի հատը գրեմ, որը իմ ամենասիրածներից ա :

    Քույրս խաշած ձու ա ուտում:
    -Մամ, էս ձվի ի՞նչն ա:
    -Դեղնուցը:
    -Բա է՞ս ինչն ա:
    -Էդ էլ սպիտակուցն ա, բալես :
    -Բա ձո՞ւն ուր ա :

    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 05.03.2010, 17:40:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  23. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2010), A.r.p.i. (02.04.2010), Ariadna (17.08.2010), armen9494 (09.05.2012), CactuSoul (05.03.2010), Chilly (29.04.2010), Enigmatic (06.03.2010), Freeman (25.08.2013), Kita (05.03.2010), Monk (05.03.2010), Yeghoyan (05.03.2010), Yevuk (05.03.2010), Երկնային (05.03.2010), Լուսաբեր (05.03.2010), Կաթիլ (05.03.2010), Ձայնալար (05.03.2010), Նաիրուհի (06.04.2013), Ուլուանա (05.03.2010), Ռեդ (17.03.2010), Ռուֆուս (07.03.2010), Ֆոտոն (07.03.2010)

  24. #223
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ընտանիքում 3 երեխա ենք: Քանի որ քույրս ծնողներիս առաջին երեխան ա, մամաս քրոջս մանկությունից հետաքրքիր դեպքերը գրի էր առնում: Ես ու եղբայրս նման բախտի չենք արժանացել
    Քանի որ ես էլ մեր ընտանիքի առաջին երեխան եմ, ինձ հետ կապված հետաքրքիր դիպվածներն էլ են ծնողներս միշտ գրի առել։ Գրածդ որ կարդացի, դրանցից մեկը հիշեցի.
    – Մամ, սառնարանն ինչի՞ ես անջատել։
    – Շուտով լվանալու եմ։
    – Բայց սառնարանը ո՞նց ա լվացարանի մեջ տեղավորվելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2010), A.r.p.i. (02.04.2010), armen9494 (09.05.2012), Yeghoyan (06.03.2010), Yevuk (05.03.2010), Կաթիլ (05.03.2010), Մանուլ (05.03.2010), Նաիրուհի (06.04.2013), Ռուֆուս (07.03.2010), Ֆոտոն (07.03.2010)

  26. #224
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մի բան էլ հիշեցի: Ավելի ճիշտ` ես չեմ հիշում, էն ժամանակ փոքր էի, բայց մերոնք հաճախ են ինձ հիշեցնում :

    Ուրեմն քույրս, որ ինձնից 1.5 տարով մեծ ա, 3 տարեկանից կարդում ա : Ու ինքնուրույն ա սովորել: Պատկերազարդ այբուբեն ունեինք, որ ամեն տառը սիրուն գույներով ու ձևերով գրած էր, կողքին էլ էդ տառով սկսվող ինչ-որ բան էր նկարած: Օրինակ` Վ տառի կողքին վարդ էր նկարած: Էդ այբուբենով ինքնուրույն սովորել էր :
    Ծնողներն էլ ամենաշատը իրենց երեխաներով են հպարտանում, ու իմ ծնողներն էլ բացառություն չեն : Բոլոր ծանոթ-բարեկամները գիտեին, որ քույրս 3 տարեկանում ինքնուրույն կարդալ ա սովորել:
    Մի օր էլ մամաս իմ ներկայությամբ ծանոթներից մեկի մոտ էլի քրոջս էր գովում, բա` 3 տարեկանից կարդում ա, ինքնուրույն ա սովորել, հիմա չենք կարողանում գրքից կտրել և այլն, ես էլ չդիմացա.
    -Լուսինեն 3 տարեկանից կարդում ա, ես էլ 2 տարեկանից իմ ռետուզը ինքս եմ հագնում :

    Բաաա, նախանձ եմ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  27. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2010), A.r.p.i. (02.04.2010), Ariadna (17.08.2010), armen9494 (10.05.2012), Freeman (25.08.2013), Minerva (07.04.2010), Monk (06.03.2010), Srtik (09.02.2013), Yeghoyan (06.03.2010), Yevuk (06.03.2010), Դարք (06.03.2010), Կաթիլ (29.04.2010), Ձայնալար (29.04.2010), Նաիրուհի (06.04.2013), Ռեդ (17.03.2010), Ռուֆուս (07.03.2010), Փոքրիկ (06.03.2010), Ֆոտոն (07.03.2010)

  28. #225
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոֆիի լողավազանը

    Մեր մսուրի Սոֆին շուտով երեք տարեկան է դառնալու ու տեղափոխվելու է մանկապարտեզ, այսինքն` կողքի սենյակ:
    Ինքը մսուրի ամենամեծերից մեկն է ու իր տարիքին համապատասխան խաղեր է խաղում, որ շատերը, ովքեր դեռ փոքր են, չեն հասկանում: Ու Սոֆին, ինչպես սազական է իր տարիքի օրիորդին, դարձել է դերային խաղերի սիրահար:

    Ամեն ինչ սկսվեց ճամփորդությունից: Մի օր, ոչ ավել, ոչ պակաս, ասեց Կլարային.
    - Գալի՞ս ես գնանք արձակուրդի:
    Կլարան, որ Սոֆիի տարիքին է, միանգամից համաձայնեց:
    Իրար հետ ամբողջ մսուրի խաղալիքները հավաքեցին, բոխչա կապեցին, քցեցին շալակները ու ճամփա ընկան` մի պատից մյուսը:
    Ու դա դարձավ ամսվա հիթը. ամեն օր Սոֆին ու Կլարան պարտաճանաչ գնում էին արձակուրդի:

    Բայց ինչպես բոլոր լավ բաները, արձակուրդը վերջացավ...
    Սոֆին որոշեց երաժշտությամբ զբաղվել: Ու էկավ Կլարայի մոտ.
    - Կլարա, գալի՞ս ես դաշնամուր նվագենք:
    Կլարան իհարկե համաձայնեց, ու երկուսով թևքերը քշտեցին, նստեցին հատակին և սկսեցին դաշնամուր նվագել` միայն իրենց տեսանելի ստեղների վրա: Ու հլը փորձեր մեկը դաշնամուրի վրայով քայլեր. վերջը կգար: Էդ անտեր դաշնամուրն էլ ահագին տեղ էր զբաղեցնում... Փոքր մսուրցիները չգիտեին ոնց քայլեին, որ Սոֆիի դաշնամուրին չկպնեին:

    Բայց երաժշտությունն էլ երկար չհրապուրեց Սոֆիին:
    Ու սկսվեց լողը: Սոֆիի լողավազանը գզվրտոցի անկյունում է. ինքը հեչ դեմ չի, որ ուրիշներն են լողանան, բայց կա մի բայց...
    - Գալի՞ս ես գնանք լողավազան,- հարցրեց Սոֆին Կլարային:
    - Ես լողազգեստ չունեմ,- ասաց Կլարան:
    - Ես էլ չունեմ,- ասաց Սոֆին,- բայց ոչինչ, առանց լողազգեստի էլ կլողանք:
    Ես մտքում ուրախացա, որ լողազգեստ ճարելու դարդից ազատվեցինք, բայց շուտ էր ուրախությունս....
    Մի րոպեից աչքս թեքեմ, տեսնեմ` ինչ: Սոֆին ու Կլարան մորե մերկ լողում են գզվռտոցի անկյունում: Շորերը թափված են ամեն կողմ, պամպերսներն էլ հետը, ու իրենք իրենց հավեսին լող են տալիս: Երկամյա Լառան էլ, ոգևորված տեսածից, արդեն իր շորերն է վրայից պոկում:
    - Ստոպ, չեղավ, հագնվում ենք հիմա,- խառնվեցի ես իրար:
    - Ոնց,- ասաց Սոֆին,- բայց մենք չենք կարող շորերով լողալ:
    - Ես ձեզ համար լողազգեստ ունեմ,- ճարը գտա ես` պամպերսներն ու շորերը իրենց վրա քաշելով:
    Սոֆին և Կլարան սպասողական նայեցին վրաս, թե` տուր տեսնենք, էդ ինչ բիկինի ես ճարել:
    Ու ես մեջքիս հետևից հանեցի երկու անտեսանելի լողազգեստ` կոկիկ ծալած ու սիրուն գույների, և մեկնեցի աղջիկներին:
    - Խնդրեմ, սա` Սոֆիին, սա` Կլարային:
    Հուրախություն ինձ, աչոնները վերցրեցին գոյություն չունեցող լողազգեստները ու սկսեցին տնտղել:
    - Իմը վարդագույն է,-ասաց Սոֆին:
    - Իմը` դեղին,- ասաց Կլարան:
    Ֆու... Շունչ քաշեցի ես... Ու ինչ տեսնեմ` Սոֆին ու Կլարան սիրուն հանվում են:
    - Չեղավ, մի հանվեք:
    - Ոնց, բա պիտի հագնենք լողազգեստները,- ասում է Սոֆին` պամպերսը արդեն Նիկլասի գլխին շպրտելով:
    Դրա մասին չէի մտածել... Էշ եմ, բա չէ՞:
    - Սպասեք, -ասում եմ ես` նորից վրաները քաշելով շորերը,- տեսեք, թե ոնց կարելի է հանվել:
    Ու կանգնում եմ դեմները` ցուցադրելով հանվելու երևակայական միջոցը: Պանտամիմայով ձև եմ անում, թե վրայիցս հանում եմ շորերս ու հագնում անտեսանելի լողազգեստը: Այ էսպես, հանվեցի, հագնվեցի. իրականում բան չփոխվեց, բայց ես կազմ ու պատրաստ եմ` լողալու համար:
    Կլարային էդ ձևը շատ դուր է գալիս, ու ինքը սկսում է նույն ձևով հանվել ու հագնել լողազգեստը:
    Իսկ Սոֆին նայում է վրաս` իբր էս խփնվածը ով է:
    - Դու իմ լողազգեստը հագար,- ասում է Սոֆին:
    - Չէ,- փորձում եմ համոզել:
    - Հա,- ասում է Սոֆին ու ավելացնում, - բայց ես առանց լողազգեստի էլ լավ լողում եմ:
    Ու արդեն շորերը թռչում են աջ ու ձախ....

    Ուֆ, թե ինչ էղավ էն դաշնամուրը, ինչ լա~վ ժամանակներ էին:

  29. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.04.2010), armen9494 (10.05.2012), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Chilly (29.04.2010), cold skin (05.05.2010), Freeman (25.08.2013), murmushka (30.04.2010), Progart (01.05.2019), Yevuk (29.04.2010), Աթեիստ (28.04.2010), Կաթիլ (29.04.2010), Հայկօ (28.04.2010), Ձայնալար (29.04.2010), Մանուլ (30.04.2010), Նաիրուհի (06.04.2013), Ուլուանա (29.04.2010), Ռուֆուս (28.04.2010)

Էջ 15 55-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •