Ուղեղ մի լվացիր:Հացի արտադրության օրինակ ես բերում, էն էլ մասնավոր ինչ-որ մի ձեռնարկություն ես պատկերել ու համարում ես, որ դրանով կարաս նկարագրել տնտեսություն: Ես նայում եմ ընդհանուր: Եթե քննարկում ենք ընդհանուր, խոսում ենք ընդհանուր նկարի մասին: Եթե ուզում ես 600 սպառողով ձեռնարկության մասին խոսանք,խոսանք. էդ ձեռնարկությունը 600 սպառող հիմա ունի, բա ասենք պետությունը նենց մի բան արեց, որ էդ սպառողները գնացին անորակ հաց առնելու: Կրիզիս ա
Այ davidus, ես չեմ ասում է քիչ վճարիր հարկերից խուսափելու համար, ես ասում եմ, որ մի իդիոտն ա բարձր վճարում, որ բարձր հարկ տա: Բանվորին 60-ի փոխարեն 600: Իմ ասածը չի նշանակում ցածր վճարիր, հարկերից խուսափելու համար: Ասում եմ նույնիսկ աշխատանքի շուկայում աշխատավարձի սահմանումը մրցակցային է:
Լավը կլիներ, որ "լավն է" ասեիր մի հատ միտքս հասկանալուց հետո
Աշխատավարձի հետ կապված ծախսերի մասին խոսա, էն մնացածը գիտենք: Ոչ մեկ ոչ մի բան չի խառնումԲարձր աշխատավարձդ հանգեցրեց բարձր ինքնարժեքի, դրան ավելացրիր հարկ, գինը նույնն ա?
Լավ շատ չմանրանամ: Էդ դեպքը չէի բացառել , որ կասես, բայց մրցակիցդ մի ուրիշ բան կհորինի: Սա մարքեթինգ է: Եթե նկատել ես, ես դրա մասին խոսացել եմ:
Հա, հումքի գինը նույնն է, բայց հումքի գինը կարող է նենց լինի, որ պետությունը կարողանա միայն օգնի քեզ: Միջամտություն եղավ:
Նեղ ես է նայում: Հարկեր, վարկեր: Հոգնեցի արդենՈր հարկդ ինքնարժեքիդ մեջ չի մտնում, չի նշանակում չի ազդում դրա ձեւավորման վրա: Որ վարկդ ինքնարժեքիդ մեջ չի մտնում, չի նշանակում չի ազդում: Մի ձեռնարկություն ես վերցրել ու նեղ ձեւով ուզում ես համոզել: Ինքն էլ փակ ձեռնարկություն: Տեխնիկայա, բան ա: Ամորտիզացիա այա բանա:
Ես ասում եմ խաղի կանոները թելադրում է պետությունը, չեմ ասում, ասում է` սա է ու վերջ, բայց նա է սահմանում` դիտարկելով վիճակը, ներդրումային դաշտի հարցերը: Մի լոկալ ձեռնարկություն ես վերցրել ու փորձում ես համոզել, որ պետությունը ինքնարժեքի ձեւավորման վրա չի կարա ազդի: Ուղղակիորեն գուցե, բայց հույս ունեմ անուղղակի ձեւերը տեսար: Հետո հացից մի քիչ լայնացիր ու այլ ձեռնարկությունների մասին մտածիր
Մրցակցություն առաջանում, մրցակցություն ու դա ազդում ա ամեն ինչի վրա: Գինը ինքնարժեքի արդյունքն ա, բարեկամս: Պետությունը կարա նենց անի, որ արգելի ավելի էժան գնով հումքի, մրցունակ ապրանքի մուտքը, դրանով նպաստի գոյությանդ: Հեսա կասես ինքնարժեքի ձեւավորման հետ դա կապ ունի՞…
Հ.Գ. Տառասխալներիս, բացթողումներիս համար կներեք, հոգնում եմ վերընթերցել, թու![]()
Էջանիշներ