Հոպ, մի րոպե... ես իմ 600 հացի սպառողը ունեմ, ու ինքնարժեքն էլ չեմ պատրաստվում իջեցնել: Ստացածս հասույթը ինձ լրիվ բավարարում է հարկերը վճարելու համար ( էն ապարանցու` կիլոն 3000$-ով կարտոշկա ծախելն եղավ): Էն նշասծ մասը վերջն էր, տենց բան առաջին անգամ էի լսում: Աշխատողին քիչ վճարել, որպեսզի բարձր հարկերից խուսափես: Լավն ա....
Այ ուզածս ասեցիր, դա տեսություն ա, իրականում էդքան էլ միանշանակ չի: Հարկայինի հաշվով ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց հարկը կոչված չէ կազմակերպություններին հարստահարելու, վերջին կոպեկը քամելու: (խոսքը Հայաստանի մասին չէ): Հետո էլ հարկերը ինքնարժեքի մեջ չեն մտնում, դրանք մտնում են ապրանքի շուկայական գնի կամ կազմակերպության ստացած հասույթի մեջ: Հարկը ինքնարժեքի հետ կապ չունի: Ժողովուրդ, գինը ինքնարժեքի հետ մի շփոթեք:
Հայաստանում` այո:
Ստեղ դզել-չդզելու հարց չկա: Ինչի ա շահույթս քիչ?? Ես 80 դրամ ինքնարժեքով հացս 3 անգամ ավելի շատ եմ վաճառում, քան մրցակիցս իր 60 դրամ ինքնարժեքով հացը, ու վճարում եմ հարկերս: Եվ??
Հումքը եթե ներկրվում է, ապա դրա գինը նունն էլ բոլորի համար, հետևաբար դա` որպես մրցակցության գործոն արանքից դուրս է գալիս:
Այ մարդ, բա ով ա թելադրում??? Ընդունենք, որ պետությունը շուկայում ոչ պակաս կարևոր դերակատար ա, բայց ոնց կարող ա պատահել, որ խաղի կանոնները հացի գործարանների տնօրենները չեն թելադրում: Էս խո կոմունիզմ չի:
Հա, համաձայն եմ, բայց ինչ կապ ունի ասածդ ինքնարժեքի ձևավորման հետ??? Իմ ապրանքի ինքնարժեքը մրցակից արտադրատեսակի ինքնարժեքով ա պայմանավորված, թե գնով??? Ինչ կապ ունի դրսից բերած մրցակից արտադրատեսակը, եթե ես ոնց անեմ-չանեմ, 100 դոլարից պակաս չեմ կարողանում իջեցնել ինքնարժեքը???
Էջանիշներ