Էս վերևի օրինակը եղբորս մասին էր: Փոքր ժամանակ ինչքան հնարավոր վտանգավոր հոսանքատար հատված է տեսել, ձեռք ու ոտքով ուզել է մտնել մեջը: Մերոնք էլ մտածել են, դե երեխա է, սկսել են որպես նվեր իրեն լարեր, վարդակներ ու նման բաներ նվիրել, բոլոր վարդակները փակել են «իզո.լենտով», բայց արդյունք չի տվել, մեկ է, փորձել է պոկոտել ու իր լարերը էնտեղ խցկել: Նույնը կիրառվել է արդուկի հետ, մինչև մի օր արդուկը քաշել գցել է վրան ու բարեբախտաբար շատ թեթև այրվել: Այ եթե մի անգամ թաթիկին խփեին, չէր վառվի, ինչը իրականում կարող էր շատ լուրջ լինել: Ու էստեղ ծնողի անուշադրության խնդիր չի եղել, մերոնք երեք հոգով անընդհատ հետևել են, իսկ նա ձեռքներից անընդհատ թռել ու մի վտանգավոր բան է արել:
Էջանիշներ