Kuk-ի խոսքերից
Բիձ ջան, անընդհատ նույն բանն եք ասում, բայց դրանց վերաբերյալ մի երկու պրիմիտիվ հարցիս չեք պատասխանում ոչ մի կերպ, շրջանցում եք, ես էլ անհարմար եմ զգում արդեն նույն բանը հարցնել: Բա Լևոնը ո՞նց կարողացավ բոլոր հաճախորդներին դուրս շպրտել քաղաքական դաշտից: Նենց եք ասում՝ բոլորին սարքեց ախք, ոնց որ նրանք իրական ընդդիմություն էին, իսկապես պայքարում էին իշխանության դեմ, Լևոնը սարքեց ախք, Լևոնը չի սարքել ախք, տղեք, իրանք ախք եղել են, Լևոնն ըևնդամենը արձանագրել ա փաստը, որ բոլոր այն «ընդդիմադիր» կոչվածները, ովքեր իր կողքին չեն, ախք են: Արի ու տես, որ ճիշտ ա ասել: Հիմա էդ մասին նենց եք խոսում, ոնց որ վատ բան ա արել:
Ու ճիշտ ա անում ՀԱԿ-ը, որ համ էլ պայքարում ա իրեն ընդդիմադիր դաշտից դուրս գցել ցանկացողների դեմ: Չնայած դա անում ա շատ հանգիստ, առանց ջանք թափելու, ու դա գալիս ա ապացուցելու, որ նման սպառնալիք չի տեսնում, այսինքն՝ ընդդիմադիր դառնալու ռեալ քայլ անող այս պահին գոյություն չունի, էս պահի միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն ա: Եթե ձևավորվի, առաջ գա էն ուժը, էն թիմը, որն իսկապես ցանկություն ու հնարավորություն ունի պայքարել էս ռեժիմի դեմ, ՀԱԿ-ը մեջտեղից էլ ճղվի, չի կարողանա դեմն առնել ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀԱԿ-ի դեմը չկարողացան առնել:
Ու որ պնդում եք, թե իշխանություններին ձեռնտու ա ՀԱԿ-ի նման ընդդիմությունը, էդ դեպքում պատասխանեք մի երկու հարցի. ինչի՞ ազատ չեն արձակում քաղբանտարկյալներին, ասենք՝ Սասունին ինչի՞ են պահում: Չեն ազատում հերիք չի, հլը մի բան էլ ավելացնում են. ամեն թեթև ցույցի, ակցիայի ժամանակ մի երկու ակտիվիստ են բռնում, կամ միքիչ պահում բաց են թողում, կամ միքիչ նստցնում, նոր են բաց թողում, կամ միքիչ դատում են և այլն: Ինչի՞ համար ա իրանց պետք պատանդներ պահելն էն ընդդիմությունից, որն իրեն ձեռնտու ա: Կամ ինչի՞ են հիսուն հոգանոց ակցիաների դեմ դուրս գալիս հարյուր հոգանոց բերետների ոհմակները: Էդ՝ ձեր ասած՝ հարմար ընդդիմությանն ինչի՞ մի հատ Ա1+ չեն տալիս, որ հնարավորություն ունենա ողջ ժողովրդին խաբել, ժողովրդի մեջ սպանել պայքարի ոգին, համաժողովրդական պայքար հասկացությունը վերացնել էս ժողովրդի մեջից, եթե իսկապես էդ ա էս ընդդիմության նպատակը: Ոըւ ընդհանրապես, չեմ կարողանում պատկերացնել, որ էդքան ռեսուրս ծախսած, էդքան կորուստ ունեցած, էդքան տեռորի ենթարկված քաղաքական թիմը կարողա փորձի ժողովրդի մեջ սպանել ռեժիմի դեմ պայքարելու ոգին: Տվեք էս հարցերի պատասխանները: Եթե գտնում եք, որ ամեն ինչ նենց ա, ոնց դուք եք ասում, տվեք դրանց տրամաբանական պատասխանները, իմանանք, թե ինչի պետքա Լևոնը հարմար ընդդիմություն լինի էս իշխանությունների համար:
Էջանիշներ