Պարզվում է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը շատ խորն է նստած հայկական քաղաքական իրականության մեջ: Հիմա էլ ՀԱԿ-ին հարողների և չհարողների վեճը կենտրոնացել է ֆուտբոլի դաշտը նվաճելու մեջ: Ասում են,թե Լեվոնի խաղը դուրներդ չի գալիս, նոր թիմ սարքեք, Լեվոնին հանեք, ինքներդ խաղացեք:
1-Դաշտում եղած ցանկացած թիմի էլ դաշտից դուրս հանելը հեշտ գործ չի: Եթե Լեվոնը պայքարում է իշխանությունների դեմ, ապա 10 էդքան էլ պայքարում է ընդիմադիր դեմքերի դեմ ու սաղին սարքեց ախք, որ հանկարծ մեկը չմնա, որ ասի, թե աչքիդ վերևն ունք կա:
2-Հայաստանի պես փոքր երկիրը, երկրաշարժ, պատերազմ, ցուրտ ու մութ, սեփական ԲՏ-եքի ձեռը կրակն ընկած ժողովուրդը չեն կարա մի 10 լիարժեք թիմ ունենան: 2 միլիոն մարդ է լքել երկիրը, այն ասիմետրիկ ֆիլտրվել է: Ամեն ձեն հանածին մի քանի անգամ հասցրել են բանտ կոխել: Ամեն մի կարգին մարդու կողքին 10 հատ ԲՏ կա: Էսպիսի պայմաններում գումարած Լեվոնի ինտրիգային խանդի պայմաններում, էդ ով կարող է լեվոնին դաշտից դուրս հանել՞:
Մարդը գործը պռավալ տվեց, 10 հոգու զոհեց, իր մարդկանց կոխեց բանտերը, այնթափցի ու մարգարե խաղաց ու հեչ վեջը չի: Տարին մեկ իր բուսական բոստանից գալիս է հայաստան կոչված իր քաղաքական բոստանը, 2-3 ծառ է կտրում, 2-3 մոլախոտ ջրում ու նորից հետ է գնում իր անգյալ կյանքին:
Լավ է անում: Ինքը թքած ունի, մնում է մենք էլ թքած ունենանք:
Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմին, ժողովրդական ապստամբությանը, կամ ԲՏ-եքի հանդեպ դատաստանների իրականալուն, ապա այդպիսի բաները հենց այնպես չեն լինում: Մի կորիզ պետք է գա այդ մտայնությանը ու ժողովրդին պատրաստի նման քայլերի: Այնթափցին ամեն ինչ արել է, որ դա չլինի: Էս իշխանությունները Լեվոնից հարմար ընդիմադիր չէին էլ կարող երազել: Հաշվի առնելով դա, կարող եմ ասել, որ ֆուտբոլի դաշտը մի 10 տարի զբաղեցրած ա ու աբոնեմենտներն էլ բաժանվել են: Եթե ՀԱԿ-ականները չգնան, ԲՏ-եքն են գնալու ու Լեվոն - Լեվոն գոռան:

Էջանիշներ