Սամսար, ինձ ընդհանրապես շատ դժվարա ջղայնացնել: Իսկ հարազատներիս վրա ես ընդհանրապես չեմ ջղայնանում /ուր մնաց՝ ապտակում/, հասկանալով, որ ես եմ կառավարում սեփական էմոցիոնալ արտահայտումները ու դրանցից բխող արարքները, ոչ թե հակառակը:
Եթե այնուամենայնիվ ինձ դուր չգա ընկերոջս կամ եղբորս ինչ որ արարք կամ ասած, ես իրա հետ կխոսամ, ու երբեք չեմ ապտակի: Ինչ վերաբերվումա աղջիկներին՝ ինչ ես կարծում, որքան ադեկվատա իրանցից մի քանի անգամ ուժեղ ու պարապած լինելով իրանց ապտակել? Միանգամից գրեիր՝ տալ բռունցքով չանը ջարդել: Այ դա կլիներ սիրո արտահայտում՝ "ծեծումա, ուրեմն սիրումա", ով գիտի:
Լեո, ես «ապտակել»-ը որպես արտահայտչամիջոց էի օգտագործել։ Այնուամենայնիվ, ջղայնանո՞ւմ ես, չէ, որ հարազատ, սիրելի մարդը ճիշտ չի անում կամ ճիշտ չի վարվում քո հետ։ Դա էմոցիա առաջացնո՞ւմ ա, չէ, ու դու փորձում ես ուղղել, մինչև վերջ փորձում ես առանց հոգնելու, նեղվելու, տրտնջալու։ Բայց կարող է, չէ, պահ գալ, որ հրաժարվես ու հեռանաս եղբորից, ընկերոջից ու սիրած աղջկանից։ Իմ կարծիքով,նույն էլ Աստված է անում։ Սերը Սեր է, Սերը դիմանում կամ չի դիմանում փորձությանը՝ ամրանալով կամ ատելություն դառնալով։